Գետեր և լճեր:
Հայաստանի
Հանրապետության տարածքը բնորոշվում է
որպես զարգացած, չնայած ոչ միատար
հիդրոաշխարհագրական ցանցով, որը հատուկ
է լեռնային տարածքներին: 9480 փոքր և միջին
գետեր կան, որոնք ունեն 2300 մետր երկարություն:
Հայաստանի
հանրապետություն տարեկան միջին հոսքը
կազմում է 7190 միլիոն մետր խորանարդ,
ներառած անդրսահմանյան վտակները` Արաքսը
և Ախուրյանը: ՀՀ-ում այս գետերից տարեկան
սպառվում է 940 մետր խորանարդ ջուր:
Չափի
և ազգային տնտեսական օգտագործման
տեսանկյունից Սևան և Արփի լճերը ավելի
կարևոր դեր են խաղում: Հավելումն, ավելի
քան 100 փոքր լճեր կան, որոնցից մի մասը
չորանում է տարվա չոր եղանակներին:
Սևանա
լճի խնդիրը
Սևանա
լճի` Կովկասում ամենամեծ ալպյան լճի
վիճակը, Հայաստանի էկոլոգիական հիմնական
խնդիրն է: Լճի ջրերը և ավազանի բնական
ռեսուրսները հանդիսանում են Հայաստանի
տնտեսության զարգացման հիմնաքարերից
մեկը: Լճի ջրհավաք ավազանը զբաղեցնում է
ամբողջ Հայաստանի տարածքի մեկ վեցերորդը
և իր մեջ է ներառում երկրի հիմնական
ջրային ռեսուրսները, որը լճին հաղորդում
է աշխարհագրական, ինչպես նաև տնտեսական
էություն:
Էկոլոգիապես
անընդունելի և մեծածավալ շահագործման
պատճառով, Սևանալճի էկոհամակարգերը և
ռեսուրսները տարիներ շարունակ եղել են
անմխիթար վիճակում: Ջրի համակարգի
կառավարումը ջրի էկոհամակարգի մոտեցման
կիրառման հետ ունեցավ իր մեծ և դրական
ազդեցությունը Սևանա լճի էկոհամակարգի
խնդրի լուծման մեջ:
Սևանա
լճի ջրի օգտագործման և մակարդակի
տատանումների դիագրամը ամբողջությամբ
արտահայտում է վերը նշվածը:
Գրաֆիկ
1.8.
1933-2011 թթ.
Սևանա
լճի
ջրի
մակարդակը
և
արտահոսքը
Հայաստանի
ամենաաղտոտված գետը Ախթալան է, իսկ
Երևանինը՝ Հրազդանը:
Աղբյուրը`http://econews.am/hy/?p=4478
Комментариев нет:
Отправить комментарий