суббота, 7 декабря 2013 г.

Մինաս Ավետիսյան


 Մինաս Կարապետի Ավետիսյան (Հուլիսի 20, 1928, Ջաջուռ, - Փետրվարի 24, 1975, Երևան), հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում, (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։



Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն ևն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-67 թթ ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
Ծնողները
Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր։ Մինասի մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր։


Մանկություն և պատանեկություն։ Առաջին ծանոթությունը արվեստի հետ
1928 Ջաջուռում ծնվում է ապագա նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը։Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպում է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է լինում Մինասի համար։

Արվեստանոցի հրդեհը։ Մինասը և ԿԳԲ-ն

1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։

 

Ընտանիքը

1964 թ. Մինասը ամուսնանում է նկարչուհի Գայանե Մարմանջյանի հետ։ 1966 թ. ծնվում է առաջնեկը՝ Արմանը։ 1969 թ. ծնված կրտսեր որդին՝ Նարեկ Ավետիսյանը նույնպես նկարիչ է։

Մահը

1975 Վախճանվում է ավտովթարից։Հայ նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։


Գեղանկարչություն


Ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ։

Դիմանկար

Մինասը հայտնի է նաև իր բազմաթիվ դիմանկարներով (ինքնանկարները, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի, Կոստան Զարյանի, Մարտիրոս Սարյանի և այլոց դիմանկարները):




Որմնանկարչություն


Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի [փա՞ստ]։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանկարները:






Գրաֆիկա


Գծանկարչությանը անդրադարձել կյանքի վերջին տարիներին։ «Իմ մայրը», «Պատշգամբում», «Տեսիլ», «Զրույց», «Նարեկացու ընթերցում»։

Բեմանկարչություն


1962–ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է երեք բալետնովել՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Նեգրական թաղամաս»։

1971–ին ձևավորել է Ա. Սպենդարյանի «Ալմաստ»-ը:

1974–ին Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը։

1963 Առաջին աշխատանքը բեմանկարչութան ասպարեզում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի համար ձևավորում է «Երեք բալետ-նովելը»։

Կինո


Մինասն աշխատել է նաև կինոյում, որպես Հրանտ Մաթևոսյանի «Այս կարմիր, կապույտ աշխարհը» ֆիլմի նկարիչ։

Комментариев нет:

Отправить комментарий