воскресенье, 1 марта 2015 г.

1. Լեոնիդ Ենգիբարյան
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մնում ենք միայն ես, դու և թախիծը: Ների՛ր ինձ: Ես գիտեմ, դու ուզւոմ էիր, որ մենք այսօր երկուսով լինենք, բայց թախիծս ինձ հետ է: Դու արդեն բարկանում ես, դու պիտի շտապ զանգահարես: Հասկանում եմ՝ անհետաձգելի է:

2. Քեզ նկարելու համար ես կընտրեմ կանաչ եղեգնյա շրջանակով հանդարտ անտառային լճակը և կսպասեմ, թե երբ կգա պայծառ սեպտեմբերյան առավոտը և որ անպայման հաճելի բուրմունք արձակեն դաղձն ու սոճու փշերը։ Այդ ժամանակ էլ ես գործի կանցնեմ։
Սկզբում ես կնկարեմ աչքերդ դրա համար, ես հուլիսյան տաք երկնքի կապույտ պատառիկներ եմ պահել։
Կաղամախու արմատների մոտից, ես մամուռի սև-կանաչավուն ցողուններ կհավաքեմ և զգուշությամբ կիջեցնեմ ջրի մեջ, դրանք քո թարթիչներն ու հոնքերը կլինեն։
Շրթունքներդ ես ջրաշուշանների մեծ պսակաթերթերով կշարեմ, իսկ նրանց բարակ կոթունները կուրվագծեն դեմքիդ օվալը, քո քիթն ու մազերը։ Քիչ էր մնում մոռանայի դեմքիդ կենդանություն տալու համար ինչ-որ ջերմ երանգ է հարկավոր… Ջրի վրայով ես մասուրի նուրբ-ծիրանագույն սերմեր կսահեցնեմ։ Այսպես ավելի լավ է։
Հետո ես մի փոքրիկ մաքուր քար կվերցնեմ և զգուշությամբ շրջանակի վերին մասի մոտ կնետեմ։ Ջրի վրայով հազիվ նշմարվող ալիքներ կտարածվեն, դա քո ժպիտը կլինի։
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մենք երկուսով ենք՝ ես և դու՝ իմ թախիծը նստած ենք մի սեղանի շուրջ: Ժպտա': Չէ որ իմ ու քո թախիծնել է լցված երջանկությամբ: Արի մնանք երեքով` ես, դու և արդեն երկուսիս թախիծը: 
Նկարը գրեթե պատրաստ է։
Նաև անտառային թռչունների ծլվլոցը կավելացնեմ, իսկ անկյուններում աշնանային սարդոստայնի մի քանի թելեր շաղ կտամ, դա նկարին հնամյա տեսք կտա…
Փոքրիկ լճակից ես միայն ուշ աշնանը կհեռանամ, երբ նկարը ծածկվի բարակ սառցե շերտով այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հանգիստ շունչ քաշել։
Գարնանը դու կգաս անտառ ձնծաղիկ հավաքելու և կտեսնես քեզ լճում։ Մի՛ զարմացիր ո՞վ է սա արել։
Այդ ես եմ։ Այժմ քեզ ամեն ինչ հասկանալի՞ է։

3. Տրված նախադասության մեջ տեղադրեք հոմանիշներից ամենահարմարը- 1
Իր ամբողջ կյանքում զուրկ է եղել հարստությունից։
Հեծյալները ելումուտ էին անում պարսպադռնից։

4. Տրված հոմանիշային շարքը դասավորեք աճման կարգով
Վիթխարի, մեծ, աչքի ընկնող, ահռելի, ահագին, խոշոր։
Ահռելի, վիթխարի, ահագին, մեծ, խոշոր, աչքի ընկնող

5. Մեկ-երկու բառով գրեք տրված դարձվածքների իմաստը

Ձենը գլուխը գցել-բղավել
թև տալ-օգնել
խոսքը կտուրը գցել-շեղել
Ականջը մտնել-լսացնել

6. Տիգրանի մայրիկը ապշած էր մնացել, երբ եկավ դպրոց: Ուսուցիչների մի մասը պարսավում էին Տիգրանին, իսկ մյուս մասն էլ դրվատում:

Մենք խանութից գնեցինք մի քանի ապրանք կանխիկ գումարով, իսկ մի քանի ապրանք էլ ապառիկ: