Показаны сообщения с ярлыком Հայոց լեզու. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց լեզու. Показать все сообщения

четверг, 21 апреля 2016 г.

Ոսումնական նախագիծ «Վահան Տերյան» Իմ Տերյանը

Տերյանը ժամանակակիցների հուշերում

Վահան Տերյանի անծանոթ նամակը

Վահան Տերյանի վերջին ժամերը

Վահան Տերյան «Անտիպ և անհայտ էջեր»

Անհայտ Տերյանը ֆիլմը

«Վահան Տերյան. սիրո բանաստեղծ»— ֆիլմ

Կարդում ենք Տերյան

«Վահան Տերյան» նախագծի ամփոփում, արդյունքներ





Բանաստեղծություներ


1. ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափան

ցիկՄութի մանվածը դաշտերի վրա.

Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,

Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ

Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,

Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,

Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,

Թախիծս խաղաղ անուրջի նման.

Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,

Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

1903

2. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.

Մութը տնից տուն էր մտնում.

Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,

Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես

Իր լույս երգով ժպտում էր մեզ.

Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,

Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,

Հայտնվեցիր պայծառ-անձայն.

Անջատվեցինք համր ու հանդարտ,

Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

1903

3. ԵՐԳ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.

Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։

Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,

Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…

Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,

Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

1903-1904

4. * * *

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…

Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող

Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…

Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.

Արդյոք կըզգա՞ս…


1904

Ինքնաստուգում 2

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է.
1) մանր-, միջօր-, ան–անալ, այժմ–ական
2) Սևանհ–կ, ծով-զր, հր–շ, գոմ–շ
3) նախօր-, մանր–աբան, հն–աբան, ան–
4) վայր–ջք, ամենա–ական, դող–րոցք, երբև–

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.
1) հեք-աթ, մատ–ան, պատ–ն, գործուն–
2) առօր-, շաբաթօր–կ, հարսն–կ, Արաքս–
3) միլ-րդ, Բեն–մին, Երմոն-, Լ–նա
4) Մար-ամ, այծ–մ, լ–րդ, լռել–յն

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.
1)  ար–ասիք, ար–ահատանք, գր–ամոլ, վար–ել
2) բա-ոսուհի, դա–անակ, շա–անակ, դրասան–
3) զի–զա-, ճա-ճ-ել, հա–ա-, անհար–ի
4) թա–ուհի, ար–ելք, սայթա-ել, ձիր–

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակիբաղաձայն.
1) տա-որոշել, ու–եպայուսակ, ու–ագրություն, երե–րբիչ
2) տա–ական, ու–ակի, ֆի–ական, ըն–իմակաց
3) ըն-արմանալ, բարօ–ություն, հե–են, Վիե–ա
4) խճու-ի, հո–երգակ, վշտա–ուկ, տա–օրինակ

5. Ո՞ր բառում թավ գրված ե–ն է չիարտասանվում.
1) զուգերգ
2) տասներեք
3) օրհներգ
4) կիսաեփ


6. Ո՞ր շարքի բոլոր դեպքերում են բաղադրիչները միասին գրվում.
1) կողք /կողքի/, համ /տեսել/, առ /այժմ/, վայր /ընթաց/
2) վառ /վռուն/, երկրե /երկիր/, քաջ /առողջություն/, թեթև /քաշային/
3) ընդ /հակառակն/, երկ /կենցաղ/, ի /վերուստ/, առ/հավետ/
4) ի /նշան/, վայր /ի/ վերո, սարդ /ոստայն/, արև /կող/

7. Ո՞ր շարքի բառերի ևբառակապակցությունների բոլոր բաղադրիչներնեն մեծատառով գրվում.
1) Օնորե Դը Բալզակ, Յուրի Երկայնաբազուկ, Եղիշե Զարենցի «Էմալե Պրոֆիլը Ձեր», «ՍասնաԾռեր»
2) Մովսես Մարգարե, Լեռնային Արցախ, ԳայլՎահան, Աշոտ Ողորմած
3) Նոր Զելանդիա, Բարձր Հայք, Արաբական Էմիրություններ, Տիգրան Մեծ Առաջին
4) Երվանդ Սակավակյաց, Թովմա Արծրունի, Արևմտյան Հայաստան, Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոս

8. Ո՞ր բառում է ույ երկհնչյունը սղվել.
1) կուրացուցիչ
2) բուսակեր
3) կապտավուն
4) բնավեր

9. Ո՞ր բառակապակցության մեջ փոխաբերականիմաստով գործածված բառ կա.
1) ոսկյա մատանի
2) ամպամած երկինք
3) անաչառ քննադատ
4) լացող ուռենի

10. Նշվածներից ո՞ր գլուխը չկա Մ. Խորենացու«Հայոց պատմություն» գրքում.
1) «Հայոց մեծերի ծննդաբանություն»
2) «Միջին պատմություն մեր նախնիների»
3) «Մեր հայրենիքի պատմության շարունակությունը»
4) «Մեր հայրենիքի պատմության ավարտը»

11. «Սասնա ծռեր» վիպերգի ո՞ր հերոսուհու մասին են հետևյալ խոսքերը /նրագեղեցկությունը տեսնելով` Խալիֆայի հարկահանները ուշակորույս են լինում/.
                   Արևուն կասեր. «Դու դուրս մ‘էլներ, եսդուրս էլնեմ»:
1) Դեղձուն Ծամ
2) Ծովինար
3) Խանդութ
4) Արմաղան

12. Ո՞վ է ասել.
«Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմմեջ»:
1) Գր. Նարեկացի
2) Ներսես Շնորհալի
3) Սայաթ–Նովա
4) Ֆրիկ

13. Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.
1) լեզվի հարցին
2) գրականության բովանդակությանը
3) հերոսի ընտրությանը
4) հայ եկեղեցու պահպանությանը

14. Ո՞ր հայերենով է շարադրվածբանաստեղծության հետևյալ հատվածը.
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտս բնակեցաւ,
Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիրթափեցաւ…
1) գրաբար
2) արևմտահայերեն
3) միջին հայերեն
4) արևելահայերեն

15. Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,
զՔեզ կալցին քաջք,
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս…
1) «Տիգրան և Աժդահակ»
2) «Հայկ և Բել»
3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
4) «Արտաշես և Արտավազդ»

16. Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեությանմուտքը Հայաստան.
1) Բուզանդ
2) Եղիշե
3) Փարպեցի
4) Ագաթանգեղոս
17. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.
1) ազատ
2) «դրամ–դրամ շէքերով»
3) «ճորով»
4) «խընծորով»

18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
1) Քանի~ ձեռքից եմ վառվել
2) Լույս տալով եմ ըսպառվել
3) Հուր եմ դառել` լույս տըվել
4) Վառվել ու հուր եմ դառել
                (Հովհ. Թումանյան)
1) 1, 2, 4, 3
2) 4, 3, 1, 2
3) 1, 4, 3, 2
4) 1, 4, 2, 3

19. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգությանվերջին խոշոր ներկայացուցիչը.
1) Քուչակ
2) Ֆրիկ
3) Շնորհալի
4) Սայաթ-Նովա

20. Ո՞ր թվականին է լույս տեսել «ՎերքՀայաստանի» վեպը.
1) 1848թ.
2) 1858թ.
3) 1865թ.

4) 1850թ.

Ինքնաստուգում 1

1.Համարակալված բառերում բաց թողնվածտառերը կամ տառակապակցություններըպատասխանների ո՞ր շարքում են ճիշտնշված:

Օվկիանոսի՝ փոթորկից ալեհզ /1/ ջրերի վրաբարձրանում է ոսկարս /2/ արին /3/, որի դեղան /4/ ճառագայթների ներքո տաալուծվում է/5/ մութը, տարտամրեն /6/ տաորոշվում է /7/ այն, ինչ քիչառաջ սողված էր /8/ խավարի քողի տակ: Արևը՝կյանքի աղբյուրն ու խորհրդանիշը, բարձրանում է փփադեզ /9/ ալիքների բլուրներիհետևից՝ ասես սանձելու կատաղի տարերի /10/ ցասումը: Սակայն դյուրին չէ վայրկնաբար /11/ կանգնեցնել խավարչտին ընդերքից ժայքող /12/ ուժերին, որոնք, թվում է, անթաույց/13/ հրճվանքով թռչում են վեր ու ներքևումգոյացնում ականակի /14/ վիհեր: Իերորդ/15/ ալիքը՝ վիթխարի ու ահարկու, շուտով փլվելու էմի խումբ թշվառների՝ նավաբեկյալների գլխին:
1. 1-ե, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-օ, 7-րր, 8-ք, 9-ր ռ, 10-ք, 11-ե, 12-տ, 13-ք, 14-տ, 15-նն
2.  1-ե, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-ո, 7-ր, 8-ք, 9-ր ր, 10-ք, 11-ե, 12-թ, 13-ք, 14-տ, 15-ն
3. 1-ույ, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-ո, 7-րր, 8-ք, 9-ր ր, 10-ք, 11-յա, 12-թ, 13-ք, 14-ր, 15-նն
4.  1-ույ, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-րր, 6-ո, 7-ր,8-ք, 9-ր ր, 10-ք, 11-ե, 12-թ, 13-ք, 14-ր, 15-նն
5. 1-ու, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-րր, 6-ո, 7-ր, 8-ք, 9-ռ ռ,10–ք, 11-յա, 12-տ,13-ք, 14-տ, 15-ն

2.Տրված բառերի բաղադրիչներից քանի՞սնեն գրվում գծիկով:

Կիսով/չափ/, նոփ/նոր/, թև/թևի/, առոք/փառոք/, սերնդե/սերունդ/, ամեն/ինչ/, քաջ/առողջություն/, մուգ/կապույտ/, մի/երկու/, դեսից/դենից/, դեմ/հանդիման/, երկու/երրորդ/:
1. երկու  2.երեք  3. չորս   4.հինգ  5. վեց
3.Ո՞ր շարքում կա բառագործածությանսխալ:
1.պարմանուհի–երիտասարդ աղջիկ, կղմինդր–թրծած աղյուս
2. բուրվառ–խնկարկելու անոթ, երասան–ձիուսանձ
3. բրուտ–կավագործ վարպետ, նեկտար–ծաղիկներից քաղված հյութ
4. ելուզակ–ավազակ, մեղանչել–մեղա գալ
 5. քղանցք–շորի փեշ, գրիչ–ձեռագիրընդօրինակող

4.Տրված բառերից քանի՞սն են համապատասխանում արմատ+ածանց+ահոդակապ+արմատ բանաձևին:

Վերնատուն, թռչնաբույն, միջնադար, դպրոցամերձ, սերնդակից, քաղցրանուն, վարչակարգ,
վերջնահաշիվ, սառցապատ, կողմնակալ:
1.երեք  2. չորս 3.հինգ  4. վեց  5. յոթ

5.Ո՞ր շարքում են տրված կաղապարներըճիշտ համապատասխանեցված դիմացիսյունակի բառերի հետ:

1. ճյուղակոտոր                ա. ածական + գոյական
2. կապտականաչ             բ. դերանուն + դերանուն
3. այնինչ                           գ. գոյական + բայարմատ
4. ծանրասիրտ                 դ. ածական + ածական
5. ինքնուս                           ե. դերանուն + բայարմատ
   1) ա-5, բ-3, գ-4, դ-1, ե-2
  2) ա-5, բ-3, գ-2, դ-4, ե-1
  3) ա-4, բ-3, գ-1, դ-2, ե-5
   4) ա-5, բ-2, գ-1, դ-4, ե-3
  5) ա-2, բ-4, գ-1, դ-5, ե-3

6.Ընդգծված բառերի ձևաբանականվերլուծության տարբերակներից ո՞րն է սխալ:

Մթամած երկնքում ամպերը գնալով խտանումէին, մինչև որ երկինքը բոլորովին մթնեց:
1) մթամած – ածական
2) ամպերը – ի արտաքին հոլովում 
3) գնալով – դիմավոր բայ 
4) մինչև որ – ստորադասական շաղկապ  
5) բոլորովին – չափի մակբայ

7.Ո՞ր շարքում են ճիշտ նշված տրվածնախադասությունների տեսակները:

ա. Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ:                     1. անդեմ նախադասություն
բ. Սիրտս ասես մարում է:                                         2. պարզ ընդարձակ նախադասություն
գ. Երեկոյան կգամ:                                                        3. պարզ համառոտ նախադասություն
դ. Երկաթը տաք–տաք կծեծեն:                                  4. անենթակա նախադասություն
ե. Պահպանե՛լ լռություն դահլիճում:                     5. բարդ նախադասություն
1) ա-5, բ-3, գ-4, դ-1, ե-2
2) ա-5, բ-3, գ-2, դ-4, ե-1
3) ա-4, բ-3, գ-1, դ-2, ե-5
4) ա-5, բ-2, գ-1, դ-4, ե-3
5) ա-2, բ-4, գ-1, դ-5, ե-3

8..Տրված տեքստում քանի՞ բութ պետք է դրվի(կետադրական նշանները դրված չեն):

Արդեն քանի օր էր`Հելլադայի արվեստներիբնօրրանի մեծաքանքար քանդակագործՖիդիասը փակվել էր իր առանձնարանում: Մտասույզ խոնարհված տախտակյա գրակալին`նա խորհում էր` ինչպես կերտի կայծակնացայտԶևսի` աստվածներից հզորագույնի արձանը: Սրահի երկայնակի քարե սեղանին փռված էինմի քանի նախագծեր, որ նա արել էր երկու օրառաջ` մանրազնին հաշվարկելովյուրաքանչյուր մանրուք:
1) երեք  2) չորս 3) հինգ 4) վեց   5) յոթ

9..Ո՞ր շարքում կա դարձվածքի իմաստիսխալ բացատրություն:

1) գլուխը կորցնել – խուճապի մատնվել, գլխիցդուրս տալ – անմիտ բաներ ասել
2) աչքերը գնալ – հոգնածությունից քունըտանել, աչքերը բաց անել – ծնվել
3) գլխին նստել – մեկին իշխել, գոտին թուլացնել– պատրաստվել մեկին ծեծելու
 4) սիրտը փորն ընկնել – սաստիկ վախենալ, աչքփակել – չտեսնելու տալ
 5) քիթը ցցել – հպարտանալ, բերան ծռել – խնդրել

10.Ո՞ր բառակապակցության մեջ լրացումը չիգործածվել փոխաբերական իմաստով:

1. մայր հող  2. փայլուն միտք  3. սառըվերաբերմունք  4. գորշ հասարակություն5.հանապազօրյա հաց

11.Ընտրել այն տարբերակը, որը տեղադրելուդեպքում քերականորեն և տրամաբանորենճիշտ նախադասություն կստացվի:

Արտադրական աղմուկի դեմ պայքարելն ավելիհեշտ է, որովհետև խնդրի լուծումը կախված էտեխնիկական և կազմակերպական մի շարքմիջոցառումների իրականացումից, ——————-1) սակայն կենցաղային աղմուկն ավելի շատ էվրդովեցնում մարդկանց:
2) չնայած կենցաղային աղմուկնարտադրական աղմուկի հետ որևէ կապ չունի: 
3) ուստի մարդիկ նախընտրում են կենցաղայինաղմուկի միջոցով պակասեցնել արտադրականաղմուկը:
4) մինչդեռ կենցաղային աղմուկի դեմ պայքարնավելի դժվար գործ է, քանի որ բարոյականխնդիր է և պահանջում է ուրիշների նկատմամբմեծագույն հարգանք ու լռության կանոններիպահպանում:
5) իսկ տհաճ աղմուկի հետևանքներն ենվաղաժամ ծերացումը, նյարդայինհիվանդությունները և այլն:

12.Ընտրել պարբերությունները նշող թվերիդասավորության այն տարբերակը, որըհամապատասխանում է տեքստիտրամաբանական և քերականական ճիշտկառուցվածքին:

1.Կապտականաչ ջրիմուռներն ապրում են նաևհողի մակերևույթին: Գարնանը և աշնանը, երբանձրևներ են տեղում, կապտականաչջրիմուռներն արագորեն բազմանում են, իսկչոր եղանակին՝ չորանում ու վերածվում հողըծածկող սև կեղևների: Իսկ երբ կրկին սկսվումեն անձրևները, կապտականաչ ջրիմուռներընորից վերակենդանանում են:
2. Ջրի վրա կան բազմաթիվ ու բազմապիսիջրիմուռներ: Դրանց մեջ կան մինչև 40մերկարությամբ հսկաներ, որոնք ապրում ենօվկիանոսներում: Կան ընդամենը մեկ բջջիցբաղկացած մանրիկ ջրիմուռներ, որոնքգնդիկաձև գաղութներ են կազմում և լողում ենջրի մակերևույթին՝ ներկելով այն տարբերգույներով: Ջրիմուռները լինում ենկապտականաչ, կանաչ, գորշ և կարմիր:
3. Ջրի մակերևույթին լողացող մանրջրիմուռները թիոտանի խեցգետինների ուծովային այլ մանր կենդանիների կերն են: Իրենց հերթին ծովային այդ բոլորկենդանիներով հաճույքով սնվում ենձկները:Ահա թե ինչու տվյալ վայրումձկնարդյունաբերությունը մեծապես կախված էնրանից, թե այդտեղ ջրիմուռներ կա՞ն, թե՞ ոչ:
4. Կանաչ ջրիմուռները նույնպես կարող ենապրել հողի մակերևույթին, բայց ավելի հաճախդրանք հանդիպում են ջրում: Դրանց մեջ կանև՛ մանրիկ, միաբջիջ ջրիմուռներ, որոնք ազատլողում են ջրի մակերևույթին, և՛ խոշորջրիմուռներ, որոնք կպչում են ջրի հատակին:
1) 1,4, 3, 2
 2) 3, 2, 1,4 
3) 1, 2, 3,4
4) 2, 1, 4, 3
5) 2, 3 4, 1

13.Ո՞ր նախադասության մեջշարադասության սխալ կա:

1) Ով գաղտնապահ է, բերանը սրտում է պահում, իսկ ով գաղտնապահ չէ, սիրտն է բերանումպահում:
2) Հանրահայտ գերմանական ընկերությունըվաճառքի է հանել նոր ապրանքատեսակ:
3) Խորհրդավոր հայացքով ակնդետ  դիտում էրծովի՝ ցամաքից հազիվ երևացող հեռուները:
4) Մի՛ խառնվիր մեծերի խոսակցությանընրանց՝ քեզ չդիմելու դեպքում:
5) Մարգագետինը՝ ծածկված թարմ, սառըկանաչով, առվակի ափից ձգվում էր մինչևուղղաբերձ ժայռերը:

14.Ո՞ր միտքը չի հակասում տեքստիբովանդակությանը:

Բոլորը գիտեն, որ խլացած Բեթհովենըերաժշտություն էր գրում, իսկ ռուս դերասանՕստուժևը լսողությունը կորցնելուց հետո էլմնաց բեմի վրա՝ ապշեցնելով իրերկրպագուներին: Սակայն քչերն էն ճանաչում1948 թվականին մահացած Լինա Պոյին, որը, ամբողջովին կորցնելով տեսողությունը, շարունակում էր հիանալի քանդակել և ավելիքան հարյուր քանդակ էր ստեղծել այդվիճակում: Նրան հաջողվում էր միանգամայնանխաթար, առանց որևէ մանրամասն բացթողնելու մարմնավորել իր մտահաղացումներընյութականորեն:
1) Որքան էլ ապշեցուցիչ է, բայց տեսողությունըև լսողությունը կորցրած մարդիկ կարող ենզբաղվել ստեղծագործական աշխատանքով:
2) Տեսողական և լսողական ունակություններիկորուստը անդառնալի է: Երբեմն լսողությունըկորցնելուց հետո էլ շատերը կարողանում եներգել և երաժշտություն գրել, ինչպեսԲեթհովենը:
3) Տեսողության կորուստը Օստուժևին բնավչխանգարեց, որ շարունակի բեմականգործունեությունը:
4) Քչերն են, որ չեն ճանաչում կույրքանդակագործուհի Լինա Պոյին և նրա կերտածքանդակները:

15.Որոշել, թե տրված հատվածը քանի՞պարբերության կարելի է բաժանել:

Մատենադարանի ցուցափեղկերից մեկումպահվում է մի վիթխարի մագաղաթյա ձեռագիր՝ստեղծված 13-րդ դարի հենց սկզբում՝ 1200-1202 թվականներին: Դա նշանավոր ՄշոՃառընտիրն է՝ հանդիսավոր ճառերիժողովածուն: Այն հայտնի է իր վառ, գունեղմանրանկարներով և վիթխարի չափերով.դրապատրաստման համար օգտագործվել է մոտ յոթհարյուր խոշոր հորթի կաշի. կշռում էերկուսուկես փթից ավելի: 1202 թվականին ամիրԱլադինի ծառաները Մշո Ճառընտիրի տիրոջը՝հարգարժան այր Ասատուրին, հանձնում ենիրենց դահիճ տիրոջը, որը և նրան գազանաբարսպանում է, իսկ ունեցվածքը՝ թալանում: Նավերցնում է Ճառընտիրը և դրա դիմացպահանջում հսկայական գումար՝ 4000 դրամ, այսինքն՝ ավելի քան 18կգ արծաթ: Հանգանակությամբ հավաքված դրամովազատագրվում է թանկարժեք մատյանը: Նույնպիսի անձնվիրությամբ ուանձնազոհությամբ Մշո Ճառընտիրըպահպանվեց ու հասցվեց ԵրևանիՄատենադարան:
1) երկու  2) երեք 3) չորս 4) հինգ   5) ամբողջը մեկպարբերություն է:

16.Հետևյալ նախադասություններից որո՞նցմեջ են սխալներ թույլ տրված(բառագործածության, խնդրառության, համաձայնության):

1. Տղան լռելյայն համաձայնեց ընկերոջասածների հետ:
2. Խոսքը գնում է մի տաղանդավորերիտասարդի մասին:
3. Անհրաժեշտ է խթանել բանավոր խոսքիզարգացումը:
4. Ավա՜ղ, թռչունների մի մասը այլևս չիվերադառնում Արաքսի ափը:
5. Ուշադիր դիտելուց պատի վրա կնկատեսմանր ճեղքեր:
1) 1, 2, 5. 2) 2, 3, 5. 3) 1, 4, 5. 4) 2, 3, 4.  5) ոչ մեկում: