четверг, 30 января 2014 г.

Introducing Myself

I am Levon Gevorgyan. I was born in 1998 October 24. In 2005 I started to attend at Siamanto's school number 162. Now I study at ''Mkhitar Sebastatsi'' educational complex" in High school, in the 10-th grade. I like geography, literature and ecology subjects. I have many friends and I love them all. In 2005 I went to football and I am going till now. I strive to reach greater heights in the future.

среда, 29 января 2014 г.

Բագրատունյաց Հայաստան (885-1045)

Աղբյուներ`Մովսես Խորենացու

Ներածություն`

Պատմաբաններից ոմանք ընդունում են Բագրատունիներին որպես հայ, մյուսները՝ որպես հրեա: Բոլոր քննարկումներում ելակետ են համարվում Մովսես Խորենացու եւ այլոց հայտնի շարադրանքները, Բագրատունյաց տոհմը սերում է հրեա Շամբատից կամ Սափատիա անվամբ իշխանից: Պատ-մական դեպքերը շարադրած բոլոր հեղինակները ինչպես մ.թ.ա., այնպես էլ հետո նշում են մեկ անառարկելի փաստ. Երուսաղեմից հրեաները տեղափոխվել են Բաբելոն, նաեւ՝ Հայաստան:Բագրատունյաց Հայաստան, Միջնադարյան հայկական թագավորություն  Հայկական լեռնաշխարհում։ Բագրատունյաց Հայաստանը հիմնադրել է Աշոտ Ա թագավորը: Նրան թագ է ուղարկում Բաղդադի Խալիֆը և հայոց կաթողիկոսը Բագարան քաղաքում թագադրում է Աշոտ Ա-ին: Թագավորության մայրաքաղաքը եղել է Անի քաղաքը: Երկիրը ունեցել է մոտ 3.000.000-4.000.000 բնակչություն:

Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը`

Աշոտ Ա – (885-890) – Սմբատի  որդի
Սմբատ Ա – (890-913) - Աշոտ Ա -ի որդի
Աշոտ Բ Երկաթ - (914-929) -  Սմբատ Ա -ի որդի
Աբաս  - (929-953) - Աշոտ Երկաթի եղբայր
Աշոտ Գ Ողորմած - (953-977) – Աբասի որդի
Սմբատ Բ (Տիեզերակալ) - (977-989) – Աշոտ Գ Ողորմածի որդի
Գագիկ Ա - (989-1020) - Սմբատ Բ -ի եղբայր
Հովհաննես-Սմբատ (1020-41) - (միաժամանակ թագավոր մի մասում)՝Գագիկ Ա -ի որդի
Աշոտ Դ (1022-40) - (միաժամանակ թագավոր մի մասում) – Գագիկ Ա -ի որդի

Գագիկ Բ (1042 – 45) – Աշոտ Դ -ի որդի

Աշոտ Ա

Աշոտ Ա-ն եղել է Բագրատունյանց արքայատոհմի հիմնադիրը։ Բաղդադի խալիֆը Աշոտ բագրատունուն թագ է ուղարկում։ Հայոց կաթողիկոսը Բագարան քաղաքում թագադրում է Աշոտ Ա-ին: Նա մեծ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը: Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տարածքներին: Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների աթոռանիստը։

Հայոց թագավորն իր իշխանությանը ենթարկեց Վասպուրականի, Գուգարքի, Սյունիքի, Արցախի հայկական իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները։ Դրանով հայկական հողերի մեծ մասը միավորեց մեկ պետության մեջ։

Հայոց թագավորությունն ընդարձակվեց՝ տարածվելով մինչև Կովկասյան լեռնաշղթա։ 

Փաստորեն հիմք դրվեց Հայ Բագրատունիների տերությանը։

Սմբատ Ա

Աշոտին հաջորդեց նրա որդի Սմբատ Ա-ն (890-914)

Իր դիրքերն ամրապնդելու նպատակով Սմբատ Ա-ն 893թ. բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Խալիֆայությունը և Ատրպատականում ձևավորված Սաջյան ամիրայությունը թշնամաբար էին վերաբերվում հայկական պետության հզորացմանը։ Ավելին, Բյուզանդիայի հետ կնքած պայմանագիրն առիթ դարձնելով՝ Սաջյան ամիրայի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները ծանր պարտություն կրեցին։

Չկարողանալով զենքով հաջողության հասնել՝ Սաջյան ամիրաները փոխեցին իրենց քաղաքականությունը։ Նրանք Հայոց տերությունը թուլացնելու համար դիմեցին հայ իշխանների միջև երկպառակություն սերմանելուն։

Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար։ Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց իշխանների։ Թագավորից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի Նոր ամիրա Յուսուֆի հետ։

Խալիֆն առանց հապաղելու թագ ուղարկեց, և 908թ. Յուսուֆը Գագիկ Արծրունուն թագադրեց որպես Հայոց թագավոր։ Նրան վերապահվեց նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը։ «Բաժանիր և տիրի՛ր» քաղաքականությամբ արաբները ձգտում էին ավելի խորացնել հայ ազդեցիկ իշխանների տարաձայնությունները և արգելակել Հայոց տերության հետագա վերելքը։

Յուսուֆը, Բագրատունիների թագավորությանն ընդմիշտ վերջ տալու նպատակով, Գագիկ 

Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա։

Սմբատ Ա-ն ստիպված եղավ մի փոքր զորագնդով ամրանալ Կապույտ բերդում։ Սակայն մեկ տարվա համառ դիմադրությունից հետո, փորձելով կանխել երկրի հետագա ավերումը, նա անձնատուր եղավ։ Յուսուֆը, հակառակ իր խոստումներին, հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ։ Նախճավանի Երնջակ բերդն այդ ժամանակ հերոսաբար դիմադրում էր արաբներին։ Յուսուֆը Սմբատին տարավ այնտեղ, որպեսզի նա բերդի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակի։ Սակայն թագավորը բերդապահներին միայն դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչը նրան մահապատժի ենթարկելու առիթ ծառայեց (914թ.)։ Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին ժողովրդի վրա ահ ու սարսափ տարածելու նպատակով։

Հայ ժողովուրդը ոտքի ելավ թշնամու դեմ իր անկախությունը պաշտպանելու համար։ Այդ պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), որին ժողովուրդը Երկաթ մականունը տվեց խիզախության և տոկունության համար։

Աշոտ Բ Երկաթ

921 թ. Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբների հրամանատարը փորձեց գրավել կղզին, բաըց մի մառախլապատ օր նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած, հանկարծակի սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին։Խուճապահար նահանջող թշնամու վրա հարձակվեց Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ տվեց նրան։ Գևորգ իշխանի այդ համարձակ քայլն իր արտացոլումն է գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Սևանի փայլուն հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։

Բյուզանդիան փորձում էր Հայաստանի և Վրաստանի ուժերը ուղղել արաբների դեմ։ Ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշինք կնքեցին նրա հետ։

922թ. խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի արքայից արքա։
Արքայական այս բարձր տիտղոսը Անիի Բագրատունիները կրեցին մինչև թագավորության անկումը։

Հայաստանի անկախությունը նվաճված էր, իսկ Բագրատունյաց տերությունը վերականգնված։


Աբաս

Աշոտից հետո գահ բարձրացավ նրա եղբայր, Կարսի կառավարիչ Աբասը (928-953)։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց իր թագավորության նոր մայրաքաղաքը։

Աբասը 948թ. Աղթամար կղզուց կաթողիկոսական աթոռը տեղափոխեց պետության մայրաքաղաք։ Անանիա Մոկացի կաթողիկոսը հաստատվեց Կարսում։ Հետագայում այն տեղափոխվեց սկզբում Շիրակի Արգինայի վանքը, իսկ այնուհետև՝ Անի։

Աշոտ Գ

Աբասին հաջորդեց նրա որդի Աշոտ Գ-ն (953-977)։

Հայոց բանակը պարտության մատնեց կովկասյան լեռնցիներին՝ վերջ դնելով նրանց ասպատակություններին։

Երկրում մեծ չափերով ծավալվում էր շինարարությունը։ Երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին վանքեր, դպրոցներ ու հիվանդանոցներ։ Խոսրովանույշ թագուհին Ձորագետի հովտում հիմնեց Սանահնի և Հաղպատի նշանավոր վանքերը։

974թ. հայոց բանակը նրա գլխավորությամբ դուրս եկավ Հովհան Չմշկիկի բյուզանդական բանակի դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքերը։

Սմբատ Բ

Երկրի բարգավաճումն ու շինարարական լայն գործունեությունն ավելի մեծ թափով շարունակվեցին Աշոտ Գ-ի հաջորդ Սմբատ Բ-ի օրոք (977-990)։ Ամենուր կառուցվում էին եկեղեցիներ, տաճարներ, դպրոցներ, պալատներ, բերդեր, իջևանատներ, կամուրջներ ու ջրանցքներ։

X դ. սկզբներից սկսած միայն բուն Հայաստանում ձևավորվեցին մի քանի մեծ 
ինքնավարություն ունեցող թագավորություններ և իշխանություններ։

Գագիկ Ա

Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020)։

Այսպես, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավոր Դավիթ Անհողինը 1001թ. ապստամբեց Գագիկ Ա-ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը, Գագիկը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը։ Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ Անհողին մականունը։

998թ. արաբ ամիրա Մամլանը հարձակվեց Հայաստանի և Վրաստանի վրա։ Նրա դեմ դուրս եկավ հայ-վրացական միացյալ բանակը և ճակատամարտում ծանր պարտության մատնեց արաբներին։ Դրանով վերջ տրվեց արաբ ամիրայությունների հետագա ոտնձգություններին։
Գագիկ Ա-ի ժամանակ հզորացավ Պահլավունիների իշխանական գերդաստանը։
Նշանավոր եղավ սպարապետ Վահրամ Պահլավունին։ Պահլավունիները ևս շինարարական լայնածավալ աշխատանքներ էին սկսել։ Նրանք են կառուցել Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին, Ամբերդը, Մարմաշենը և այլն։ Շինարարական աշխատանքներ ծավալվեցին նաև Վասպուրականում, Սյունիքում, Արցախում և Հայաստանի այլ մասերում։

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր։ Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում։ Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները։

Սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին։ Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները։ Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները։ Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները։ 

Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան։ Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց։

Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց։

966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը։ Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում։ Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ։ Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը։

Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի։ Մի քանի անգամ Անին պաշարելուց հետո 1045 բյուզանդացիները կարողացան գրավել Անին և վերջ դնել Բագրատունյաց Հայաստանի գոյությանը։

Վերջաբան`

Ամբողջ ընթացքում բոլոր թագավորներն էլ եղել են գթասիրտ և խիզախ: Թագավորները արել են գրեթե ամեն ինչ, որպեսզի իրենց երկիրը լինի գեղեցիկ և զարգացած: Բագրատունիները չեն տարել ոչ մի պարտություն: Թագավորից դժգոհ եղել է միայն Գևորգ Արծրունին, ով փորձում էր Յուսուֆի հետ գրավել Բագրատունիների թագավորությունը, բայց ժողովուրդը դեմ կանգնեց նրանց Աշոտ Բ Երկաթի ղեկավարությամբ: Այսպիսով Բագրատունիները դադարեցին գոյություն ունենալ Գագիկ Ա-ի որդիների ընդհատումից: Որոնք չկարողացան իրար հասկանալ և 1045 թ. Բագրատունիների թագավորությունը դադարեց գոյություն ունենալ: 


Հղումներ` 

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D6%81_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6#.D4.B1.D5.B2.D5.A2.D5.B5.D5.B8.D6.82.D6.80.D5.B6.D5.A5.D6.80

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80

http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D6%80%D5%A1%D6%81_%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80

http://www.hayary.org/wph/?p=1910

Սևակյան նախագծեր շարքից…I

1) Աշխարհում չկա անթերի մարդ
  Աստված մարդկանց արտաքուստ ստեղծել է տարբեր,բայց ներքուստ բոլոր էլ նույնն են: Եթե մարդ գեղեցիկ է չի նշանակում որ ներքուստ վատն է,նույնը վերաբերվում է տգեղին: Ամեն մարդ ինքն է որոշում իր ապրելակերպը, բայց մեր օրերում ամեն մարդ մտածում է միայն ինքն իր համար: Բայց դա սխալ է, քանի որ ինչ ցանկանում ես որ քեզ հետ լինի պետք է առաջինը ցանկանաս դիմացինիտ: Տգեղ մարդիկ չկան կան վատ մարդիկ: Աշխարհում բոլոր էլ  յուրովի են:
2) Բառարաններից օգտվում եմ էլէկտրոնային և գրքային տարբերակներով,իսկ վերջին բառը եղել է `բարբարոս, որը նշանակում է `արյունարբոկ, ժանտ, դժնի, վայրագ, արնախում:
 3) Բառարանային էքսկուրս I
Դաժանահոտ-դաժան գարշելի հոտով
Ճախրահոս-ճախրելու նման շրջանաձև պտույտներով հոսող
Աբսիդ-շենքի կամ բազիլիկայի կիսաշրջանաձև ելուստ
Աբրեկ-լեռնցի ապստամբ Հյուս. Կովկասում` ցարիզմի օրոք
Խաբրիկ-փոքրիկ խաբար լուր, թեթևակի տեղեկություն
Արկան-օղակապարան
Արթմնի-արթուն
Թաղար-ծաղկաման
Ժահր-թարախ,շարավ
Թրատել-կոտորել,սպանել,սրածել
4)
Լաջվարդ-բիլ
Լլկանք-կտտանք
Լուցիչ-հրձիգ
Խիճ-կոպիճ
Խոտոր-զարտուղի
5)
Վահագն-հեթանոսական հայերի պատերազմի ու քաջության աստվածը
Շողիկ-քնքուշ նուրբ շող ճաճանչ

Լևոն-առյուծի որդի(հուն.),սիրտ(հրեա.)

вторник, 28 января 2014 г.

ԲԱՔՈՒՆ` ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ՔԱՂԱՔ


NYC Partnership Consulting միջազգային վարկանիշային առաջատար կազմակերպությունն արդեն երկու տարի հրապարակում է աշխարհի ամենակեղտոտ 30 քաղաքների ցանկը` հիմք ընդունելով քաղաքների մասին մամուլում հրապարակված հոդվածները: Կազմակերպության ուշադրության կենտրոնում են աշխարհի 245 մեգապոլիսներ ու մայրաքաղաքներ: Կազմակերպության մի քանի տասնյակ փորձագետներ համեմատում են նրանց մաքրությունն ու հրապարակում բնապահպանական տեսանկյունից վատթարագույնների ցանկը:
Կազմակերպության փորձագետները հաշվի են առնում օդի աղտոտվածության մակարդակը, խմելու ջրի որակը, առողջապահական ծառայությունների ու բժշկական սարքավորումների մատչելիությունը, վարակիչ հիվանդությունների քանակը: Այս ամենը հաշվի առնելովՙ կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ Բաքվին տալիս է աշխարհի ամենակեղտոտ քաղաք բնորոշումը (առաջին անգամ Բաքուն համարվեց կեղտոտ քաղաք 2008-ին):
Այս տարի Բաքվի ցուցանիշը կեղտոտության առումով 4.2 տոկոսով բարձրացել է. եթե 2008-ին կազմում էր 23.4 տոկոս, ապա այս տարի կազմել է 27.6 տոկոս` գերազանցելով մնացած քաղաքներին:
Կազմակերպության փորձագետները որպես մաքրության էտալոն համարել են Նյու Յորքը, որը հավաքել է 100 տոկոսանոց դրական արդյունք:
Այս տարի 30 ամենակեղտոտ քաղաքների ցուցակում գերակշռում են աֆրիկյան, լատինամերիկյան ու ասիական քաղաքները, միակ եվրոպական քաղաքը, որը ընդգրկվել է ցուցակում, Մոսկվան է, եւս երկուսը ԱՊՀ-ից` Բիշքեկ եւ Ալմաթի: Ցուցակում են նաեւ Բուենոս Այրեսը, Կարակասը, Ջակարտան, Կահիրեն, Թեհրանն ու Բոգոտան:
Հերթական «անտիռեկորդը» զայրացրել է ադրբեջանցիներին: Dispute.az ինտերնետային տիրույթում երեկվա ամենից բուռն քննարկվող թեման «կեղտոտ քաղաքն» էր: Մի մասին բարկացրել է, որ Բաքուն ներկայացված է որպես ասիական քաղաք եւ ոչ եվրոպական, (հաշվի առնելով նախորդ փորձերը, երեւի այս անգամ էլ դյուրագրգիռ ադրբեջանցիները բողոքի նամակով կդիմեն կազմակերպության տնօրենությանը` խնդրելով իրենց անվանել եվրոպական քաղաք - Հ .Հ.), մյուսներին զայրացրել է, որ Երեւանը 30 կեղտոտ քաղաքների ցանկում չկա: Կան նաեւ բաքվեցիներ, ովքեր խոստովանում են, որ Բաքուն իսկապես կեղտոտ քաղաք է, ու կառավարությունը պետք է այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկի: «...Բայց մինչ կառավարությունը քայլեր ձեռնարկի, նախ պետք է քաղաքի բնակիչները հասկանան, որ չպետք է կեղտոտել: Դուրս եկեք փողոց ու տեսեք, քաղաքի կենտրոնական փողոցները պլաստիկե շշերի ու պոլիէթիլենային տոպրակների կույտով են ծածկված», գրում է Արազը:

Մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպություններ որոշել են դիմել քաղաքապետարանին, որ իրենց տրամադրեն ավելներ` մաքրելու քաղաքի կենտրոնական փողոցները: