среда, 18 декабря 2013 г.

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

1921թ. Մարտի 15 - Բեռլինում` օրը ցերեկով ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ մի հատիկ կրակոցից ընկավ Մեծ Եղեռնի գլխավոր պատասխանատուն` երիտթուրք եռապետության անդամ, իթթահատի պարագլուխ, թուրքիայի ներքին գործոց նախարար` թայլաթ փաշան, որը պոլսի ռազմական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել էր մահվան:






1921թ. Հուլիսի 19 - Պոլսում` ՄԻՍԱՔ ԹՈՌԼԱՔՅԱՆԸ սպանեց 1918 թվականի բաքվի հայերի ջարդի կազմակերպիչ, մուսաֆաթական ադրբեջանի ներքին գործոց նախարար` բիհբութ ժիվանշիր խանին:







1921թ. Դեկտեմբերի 6 - Հռոմում ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆԻ գնդակից ընկավ հայոց եղեռնի կազմակերպիչներից մեկը` այն ժամանակվա թուրքիայի վարչապետ` սայիդ հալիմ փաշան:






1922թ. Ապրիլի 17 - Բեռլինում ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆԸ և ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆԻ հետ միասին սպանեցին հայկական ջարդեչի ու տեղահանությունների կազմակերպիչ` բեհաեդդին շաքիրին և ջեմալ ազմիին:








1922թ. Հուլիսի 25 -  Թիֆլիսում
ՊԵՏՐՈՍ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ և ԱՐՏԱՇԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ձեռքերով սպանվեց Մեծ Եղեռնի գլխավոր հանցագործներից մեկը` երիտթուրք եռապետության անդամ, ծովային նախարար` ջեմալ փաշան, որը պոլսում հեռակա կարգով դատապարտվել էր մահվան:


1922թ. Օգոստոսի 4 - Միջինասիական ավազուտներում հայ սպա
ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՈՎԻ առաջ պատժահար ընկավ օսմանյան եռապեության վերջին մոհիկանը` ռազմական նախարար` էնվեր փաշան, որը պոլսում հեռակա մահվան դատապարտված լինելով 1921-ից գլխավորում էր բասմաչների հակասովետական շարժումը:






Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալներն էին.

1.            Թալեաթ փաշա - Ներքին գործերի նախարար, մեծ վեզիր (1917-1918)
2.            Էնվեր փաշա - ռազմական նախարար
3.            Ջեմալ փաշա - ծովային նախարար
4.            Բահադդին Շաքիր բեյ - երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահը
5.            Դոկտ. Նազըմ բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ
6.            Ջավիդ բեյֆինանսների նախարար
7.            Սուլեյման Էլբիստանի բեյ - հողագործության և առևտրի նախարար (1915-1917)
8.            Մուստաֆա Շերիֆ բեյ - հողագործության և առևտրի նախարար (1917-1918)
9.            Օսկան էֆենդի - փոստի և հեռագրատան նախարար (1914-1917)
10.          Դոկտ. Ռուզուհի էֆենդի - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
11.          Ազիզ էֆենդի - հասարակական անվտանգության նախարար, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ

Դատարանում ներկա գտնվող մեղադրյալներ`

1.            Սայիդ Հալիմ փաշա - մեծ վեզիր (1913-1916)
2.            Միդհատ Շյուքրի բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար
3.            Ահմեդ Ջեվադ բեյ - Կ.Պոլսի պարետ, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ
4.            Աթիֆ բեյ - Անկարայի պատգամավոր, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ
5.            Զիա Գյոքալփ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
6.            Քյուչուկ Թալաաթ բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
7.            Ռիզա բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի և «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ
8.            Իբրահիմ բեյ - մեջլիսի նախագահ
9.            Հայրի էֆենդի - շեյխ ուլ-իսլամ
10.          Մուսա Քյազիմ էֆենդի - շեյխ ուլ-իսլամ
11.          Խալիլ էֆենդի - արդարադատության և արտաքին գործերի նախարար, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ
12.          Ահմեդ Նեսիմի բեյ - արտաքին գործերի նախարար (1917-1918)
13.          Իսմայիլ Ջանփոլատ բեյ - ներքին գործերի նախարար (1917-1918)
14.          Աբբաս Հալիլ փաշա - հասարակական աշխատանքների նախարար (1915-1917)
15.          Ալի Մյունիֆ բեյ - հասարակական աշխատանքների նախարար (1917-1918)
16.          Շյուքրի բեյ - հանրակրթական նախարար, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ
17.          Քեմալ բեյ - պարենավորման նախարար, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
18.          Հուսեյն Հաշիմ բեյ - փոստի և հեռագրատան նախարար (1917-1918)
19.          Ռիֆաթ բեյ - Օսմանյան խորհրդարանի նախագահ
20.          Մահմեդ Էսադ էֆենդի - շեյխ ուլ-իսլամ

Комментариев нет:

Отправить комментарий