вторник, 3 декабря 2013 г.

Ռեկրեացիոն Ռեսուրսներ

Բնական և մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ:

Բնական ռեկրեացիոն ռեսուրսները բազմազան են և հիմա կտեսնենք մի քանի օրինակներ`

Նիագարայի ջրվեժը               
Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 50 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում: Առաջինում թափվող ջրի քանակը վայրկյանում կազմում է 5900 մ3, իսկ ջրի աղմուկը լսվում է 25 կմ հեռավորությունից: Այստեղից էլ առաջացել է Նիագարա (տեղացիների լեզվով, նշանակում է «Մեծ աղմուկ») անունը։
Անխել  ջրվեժ
Աշխարհի ամենաբարձր ջրվեժը, որը գտնվում է Հվ. Ամերիկայում՝ Վենեսուելայի Չուրուն գետի վերին հոսանքում: Այն ունի 1054 մ. բարձրություն: Այն կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ. հայտնաբերել է ջրվեժը:

Արարատ լեռ              
Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165մ): Այն մեկուսացված լեռնազանգված է: Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165մ) և Սիս (3925մ): Հարաբերական բարձրությամբ (4300մ) Մասիսը աշխարհի ամենաբարձր գագաթն է:
Արարատի հիմքը ունի մոտ 130կմ եզրագիծ և գրավում է 1200ք.կմ տարածություն: Գագաթները բաժանվում են 2688մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով:Արարատի գագաթը պատված է հավերժական ձյունով (ստորին սահմանը՝ 4100-4250մ), որից սնվում են մոտ 30 սառցադաշտ: Սառցադաշտերը հարավարևմտյան լանջին իջնում են մինչև 3850մ:
Անթրոպոգենի սառցապատման հետքերն այստեղ նկատելի են 2800-3000մ բարձրությունների վրա: Զառիկող լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»:

Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ`



Գոշավանք (նաև Նոր Գետիկ) - հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում։
Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը` Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։
Լուվր

Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում հանդիսանում էր ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ (ֆր.՝ Palais des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում` ձախից Սենգետի, աջից` Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ² քառակուսի, որից 68,000-ը տրամադրված է ցուցահանդեսին:

Комментариев нет:

Отправить комментарий