четверг, 13 февраля 2014 г.

Հայ փիլիսոփաներ

Մխիթար Հերացի`  մ.թ. 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիրը, արժեքավոր Ջերմանց Մխիթարություն աշխատության հեղինակը։

Հերացու մասին շատ քիչ կենսագրական տեղեկութուններ ունենք։

Մասնագիտական կրթությունը ստացել է Կիլիկյան Հայաստանում։ Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ։ Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին։ 12-րդ դարի 60-ականներին արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ։

Մխիթար Հերացին գրի է առել բժշկական գրքեր, որոնցից բացի մասունքներից, ուրիշ ոչ մի բան մեզ չի հասել։ Նրա գիրքը կոչւում է՝ «Ջերմանց մխիթարութիւն» և գրվել է 1184 թվականին, ժամանակի Գրիգոր կաթողիկոսի առաջարկությամբ։
Հերացու մասնագիտական գրքերից ո՛չ մեկը մեզ չի հասել, դրանցից մնացել են հատվածներ, որոնք պահվում են Մատենադարանում։


ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ(մոտ 380, գ.Կողբ–450), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղացական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում ենԿորյունը,Եղիշեն,Մովսես Խորենացին։

Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը աստվածն է՝ մշտնջենական, ոչնով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառը հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գորշողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։
Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության)մասին:



Փիլիսոփայություն

Պլատոնի և Արիստոտելի հայացքներում ժամանակակից գիտնականները ընդգծում են շատ ընդհանրություններ, բայց Արիստոտելի ուսմունքը էականորեն տարբերվում է Պլատոնից: Պլատոնի լեզվամտածողությունը գեղարվեստական-դիցաբանական էր, իսկ Արիստոտելինը` ձևական-տրամաբանական: Իսկ Սոկրատեսի ուսմունքը դժվար է վերարտադրել, քանի որ նա չի թողել ժառանգություններ: Ըստ Պլատոնի Սոկրատեսը << փիլիսոփայության մարմնացում>> -է: Սոկրատեսը եղել է բազմակողմանի և հանրագիտակ մտածող և դրա համար էլ ստացել է տարբեր մեկնաբանություններ նրա ուսմունքը:

Անտիկ ժամանակներում մարդիկ նույնպես ձգտել են ազատ լինել, բայց նրանցից քչերի մոտ է ստացվել կամ գուցե ես սխալ եմ: Օրինակ այն, որ Արիստոտելը փորձել է լինել ավելի պարզ և ազատ, իսկ Պլատոնը ոչ շատ պարզ և տրամաբանական: Իսկ վաղ ժամանակակից փիլիսոփայության ուսումնասիրական առաջատարներն էին Դեկարտը, Սպինոզան, Լայբնիցը, Լոկը, Բերկլին, Հյումը և Կանտը, չնայած փիլիսոփայությանն ավելի ազդեցիկ հավելումներ են կատարել այդ ժամանակաշրջանի մտածողները, ինչպիսիք են Գալիլեյը, Գասենդին, Ռեյդը, Պասկալը, Նյուտոնը, Ուոլֆը, Մոնթեսքյոն, Մալեբրանխեն, Բեյլը, Սմիթը և Ժան դ'Ալեմբերը։ Ժան Ժակ Ռուսոն կարևոր դեր էր խաղում լուսավորության դեմ շարժման նախաձեռնության ժամանակ։ Վաղ ժամանակակից շրջանի մոտավոր ավարտը հաճախ նշվում է Կանտի համակարգված փորձերով սահմանել մետաֆիզիկան, արդարացնել գիտելիքները և համաձայնեցնել այս երկուսը բարոյականությամբ ու ազատությամբ։ 

Աշխարհի ամենատաք ծովը

Կարմիր ծովը հայտնի է որպես ամենատաք ծովը աշխարհում:

Նրա տարիքը չի գերազանցում 30-40 մլն.-ը, այնպես որ այս արևադարձային ծովը համարվում է շատ երիտասարդ: Կարմիր ծովի ափը ունի տաք և չոր կլիմա:
Այստեղ ցուրտ լինում է դեկտեմբերից մինչև հունվար ամիսներին, որի ժամանակ օդի ջերմաստիճանը իջնում է 20-ից 25 ջերմաստիճանի: Իսկ ամենատաք ամիսը տարվա մեջ` օգոստոսն է, որի ժամանակ օդի ջերմաստիճանը բարձր է 35-40 աստիճանից:

Բավականաչափ տաք կլիման թույլ է տալիս, որ ամռանը ծովի եգիպտական ափին ջերմաստիճանը  լինի + 27, իսկ ձմռանը + 20:

Գետերը իրենց հետ բերում են տիղմ և ավազ, և աղտոտում են ծովերը, բայց քանի որ Կարմիր ծովում չի թափվում ոչ մի գետ, դրա համար էլ ծովի ջրերը մաքուր են:

Ամբողջ տարում այստեղ են այցելում միլիոնավոր զբոսաշրջիկներ, որպեսզի տեսնեն ծովի յուրահատուկ մաքրությունը և ստորջրյա աշխարհը:

Աշխարհի ամենամաքուր գետը

Քիչ մարդիկ գիտեն, որ աշխարհում ամենամաքուր գետը գտնվում է Ռուսաստանի դաշնությունում ` Մարի Էլ հանրապետությունում:

Գետակը ունի 33 կմ երկարություն, նա համարվում է Իլետ գետի վտակ, որը նույնպես մեծ չէ: Գետակի լայնությունը 2-3 մ է, իսկ խորությունը 15 մ: Մարի Էլ ի պետական համալսարանի ուսանողները տարբեր գիտափորձերից հետո պարզել են, որ աշխարհի ամենամաքուր գետը հենց Վոնչա գետն է:

Եթե ինտերնետում փորձենք տեղեկատվություն գտնել աշխարհի ամենամաքուր գետի մասին, ապա չենք գտնի տեղեկատվություն Վոնչա գետի մասին: Գետից անգամ տեղյակ չեն Մարի Էլ ի բնակիչներից մի մասը

Աշխարհի ամենաերկար լիճը

Աշխարհի ամենաերկար լիճը գտնվում է արևելաաֆրիկական գիոսինկրինալում `Տանգանիկա լիճը: Լիճը ունի գրեբենային ծագում:

Լճի ամենախորը կետում ունի 1,470 մ խորություն, 670 կմ երկարություն և 40-80 կմ լայնություն: Լճի մակերեսը 34,000 կմ և գտնվում է ծովի մակարդակից 773 մ բարձրության վրա:


Տանգանիկան դասվում է աշխարհի ամենախորը լճերի ցանկում: Բայկալը և Տանգանիկան ունեն գրեթե նույն չափը և նույն ծագումը: Բայց Տանգանիկան երկրորդն է աշխարհում իր խորությամբ և ծավալով: Առաջինը ` Բայկալ լիճն է:

Երկու կողմից խզվածք ունեցող երկրակեղևի իջաց տեղամասը կոչվում է` գրաբեն:

понедельник, 10 февраля 2014 г.

<< Արդարություն >>

Արդարություն բառը միայն օգտագործվում է ձևի համար միայն: Մարդիկ չարացել են իրար հանդեպ և դրա մեղավորը նրանք են միայն:

Ճիշտ է, արդարությունը միայն գրքերում է: Գրքերից շատերում պատմությունը վերջանում է բարու հաղթանակով, որը չի համապատասխանում իրական կյանքին:

Մարդ կարող է լինել պարզ, բայց նա չի կարող ասել, որ պարզ է և հասարակ: Մարդ ինչքան պարզ է լինում, նրա հետ ավելի հեշտ է շփվելը: Եթե ամբողջ աշխարհում տիրի պարզություն, ուղղակի իդեալական կլինի:

Ամեն մարդ էլ ունի չսիրված բառ կամ բառեր: Ինձ համար տհաճ է խոսել ժարգոնով, բայց այսօր ժարգոնով խոսում են շատերը և դժվար կլինի նրանց համոզել կամ բացատրել, որպեսզի աշխատեն իրենց բառապաշարի վրա:

Մարդիկ արդար են, իրենց անարդարություններով:

Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է  արդարացի լինի:

вторник, 4 февраля 2014 г.

Սելիմի (Սուլեմայի) քարավանատուն (2410 մ)

Սելիմի քարավանատունը կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք: Գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410մ):
Քարավանատան երկարությունը 35,5մ է: Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթեք տանիքը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ սալաքարերով, ինչը վկայում է ճարտարապետի հմտության մասին: Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին:
XIVդ. Հայաստանի համար, դա բավականին նոր հորինվածք է, նոր կառուցվածքային լուծում է: Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ: Հատկապես դա վերաբերվում է գլխավոր դահլիճի հատակագծին: Դա 13x26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի: Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով:
Գլխավոր դահլիճին կից է մի կառույց` բաղկացած փոքր հարակից ուղղանկյուն սենյակներից` թաղակապ ծածկով և որմնախորշերով: Սենյակներից մեկը գրեթե ամբողջությամբ ավիրված է: Արևմտյան կողմից պատը փոխարինում են երեք հնգանկյուն կիսասյուն, որոնք միանում են կամարներով: Շենքի այդ հատվածը հավանաբար նախասենյակն է, որի մուտքն ունի հարուստ հարդարանք:
Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում: Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար մոտ հեռավորությունից, տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր: Այդ պատճառով, ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ: Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս` շնորհիվ լույսի և ստվերի խաղի: Սելիմի քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում:
Միջնադարյան հյուրանոցի շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ. արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում:
Այդ դարերում, այժմյա Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը պատկանում էին Սյունիքի իշխանությանը, որի տիրակալն էր Օրբելյանների հարուստ տոհմը: Օրբելյանների օրոք Սյունիքը վերելք է ապրում: Նույնիսկ, երբ XIIIդ. կեսերին Հայաստան են ներխուժում մոնղոլները, սարերում թաքնված Սյունիքը շատ քիչ է տուժում: Բացի այդ, խորամանկ և հմուտ դիվանագատներ Օրբելյանները Չինգիսխանի թոռից ոչ միայն ետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես` շինարարությամբ:
Այդ տարիներին ակտիվանում է արևտուրը Արևմուտքի և Արևելքի միջև: Սյունիքը հայտնվում է արևտրային մայրուղիների կենտրոնում, և ճանապարհային շինարարության անհրաժեշտություն է առաջանում: Քարավանները անբարենպաստ եղանակներից թաքցնելու նպատակով կառուցվեցին քարավանատներ, որոնք ասես թե կետագծում էին միջազգային արևտրային ուղիները: Նման ապաստարաններից մեկը և հանդիսանում էր Սելիմի քարավանատունը:
Աղբյուրներ`
http://www.findarmenia.com/arm/sights/selim-caravansary
http://www.armenianmonuments.org/hy/monument/SelimPassCaravanserai/1129

понедельник, 3 февраля 2014 г.

Արևադարձային անտառներ

Արևադարձային անտառը աշխարհագրական եզրույթ է, որն օգտագործվում է բնութագրելու խոնավ արևադարձային անտառները (ջունգլի)։ Արևադարձային անտառներ կան Բրազիլիայում, Պերույում, Վենեսուելայում, Պարագվայում, Կոլումբիայում և այլն։ Արևադարձային անտառներն առաջանում են այնպիսի վայրերում, որտեղ կա մշտական խոնավություն։ Արևադարձային անտառների ամենամեծ կուտակումը Բրազիլիայում է՝ Ամազոն գետի ավազանում (Ուկրաինայի տարածքից կրկնակի անգամ մեծ)։
Մոտ  50 տարի առաջ արևադարձային անտառները կազմել են երկրագնդի մակերեսի մոտ 15%-ը, իսկ այսօր` 6%-ը: Մարդու ներգործության հետևանքով այս թիվը հետագայում ավելի կփոքրանա:

Եթե այսպես շարունակվի, ապա երկրագնդի վրա գոյություն ունեցող օրգանիզմների կեսը կոչնչանա: Ավելի մեծ դեր ունեն առանցքային տեսակները, օրինակ մի բույս, որի ոչնչացումը կհանգեցնի այլ օրգանիզմների վերացմանը, քանի որ բույսերը նրանց համար հանդիսանում են սնունդ: Անտառազրկումը բերում է միկրոօրգանիզմների, սնկերի, կենդանիների, ինչպես նաև բնակլիմայական պայմանների փոփոխությանը:

Հիշենք, որ հենց արեւդարձային անտառներում է կենտրոնացած կենդանական աշխարհի մոտ 80%-ը: Հաշվի առնելով դրանց ոչնչացման արագությունն ու քանակը, կարող եմ ասել, որ կենդանական-բուսական աշխարհը կանգնած է բավականին լուրջ վտանգների առջեւ:

Միակ փրկությունը կլինի նա, որ ստեղծվեն արգելոցներ, բայց մարդիկ չեն մտածում դրա մասին և մի քանի տասնյակ տարիներ հետո նրանց ժառանգներն են միգուցե հոգալու այդ խնդիրները:


Այստեղ 1 հա տարածքը կարող է տանել 750 տեսակի ծառ և 1500 տեսակի բույսԱյս անտառներում կան 3000 տեսակի մրգեր, որոնցից ընդամենը 200-ն են հայտնի Եվրոպային:

Ուղերձ բոլորին

Այսօրվա Երևանը լի է խնդիրներով: Խնդիրները տարբեր են և բազմազան: Կարևորագույն խնդիրներից մեկը կեղտոտ փողոցներն են, nրոնք տհաճ են բոլոր մարդկանց համար: Բայց հենց մենք էլ կեղտոտում ենք մեր մայրաքաղաքը: Իհարկե, այս ուղերձս չի հասնի հանրությանը, բայց պետք է մարդիկ հասկանան, որ կեղտոտում են իրենց միջավայրը: Կա ևս մեկ կարևոր խնդիր, դա մարդկանց անտարբերությունն է պատմական նշանակություն ունեցող շենքերի, դրանց ճակատագրի հանդեպ: Մարդիկ քանդում են իրենց անցյալը և հարստացնում իրենց գրպանը: Դա մեր երկրի այսօրվա դեմքն է: Բոլորը մտածում են միայն իրենց համար: Սևակը իր խոսքում շատ լավ է բնութագրում Երևանը, բայց ափսոս այսօրվա Երևանում չկա այդ բնութագրի 1%-ը: Անկախ ամեն ինչից ես սիրում իմ Երևանը, քանի որ ծնվածս օրվանից ապրում եմ այստեղ: Ինչքան էլ շատ են մեր մայրաքաղաքի խնդիրները, բայց, միևնույն է, ինձ համար Երևանը եղել է և կշարունակի լինել յուրահատուկ մի վայր ամբողջ աշխարհի վրա:

суббота, 1 февраля 2014 г.

Walking to the teens

I'm 15 years old and I have a different way of enjoying my teenage life.My enjoyment is my sport-football. It's 9 years since I've been involved in football. I've stripped me of every bad thing  in order to become a good person in the future. And what about my peers, I offer that they  should also engage in some kind of  sport. It's better to be engaged in sport than to roam in the streets all day.