суббота, 12 апреля 2014 г.

Մաթեմատիկա

1. Բնական թվեր Որոնք են բնական թվերը? Բնական են այն թվերը, որոնցով կարելի է հաշվել: (մեկ աթոռ, երկու աթոռ, երեք աթոռ...և այլն) Ինչ գործողություններ կարելի է անել բնական թվերով? Բնական թվերով կարելի է գումարել, հանել, բազմապատկել, բաժանել, բայց այնպես, որ բացասական թիվ չստացվի: Օրինակ` 2+4=6 2×4=8 2-4 = -2 (բնական թիվ չէ) Որ տառով են նշանակում այն? Բնական թվերի բազմությունը նշանակում են լատիներեն N տառով: Ինչ ենթաբազմություններ են մտնում բնական թվերի մեջ? Բնական թվերի մեջ մտնում են մի շարք ենթաբազմություններ, օրինակ` Զույգ թվեր, որոնք բաժանվում են 2-ի ` 2, 4, 6, 8 10, 12, 14, 16... Կենտ թվեր, որոնք չեն բաժանվում 2-ի ` 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19... Պարզ թվեր, որոնք միայն բաժանվում են 1-ի և իրանց վրա ` 2, 3, 5, 7, 11, 13, 17...
2. Իրական և ռացիոնալ թվեր Որոնք են կազմում ռացիոնալ թվերի բազմությունը? Դրական և բացասական կոտորակային թվերը, և զրոն, կազմում են ռացիոնալ թվերի բազմությունը: Ինչպես կարելի է ներկայացնել յուրաքանչյուր ռացիոնալ թիվ? Յուրաքանչյուր ռացիոնալ թիվ կարելի է ներկայացնել p/q տեսքով, որտեղ p-ն ամբողջ թիվ է, իսկ q-ն դրական: Որտեղ կարող են պատկերվել ռացիոնալ թվերը? Ռացիոնալ թվերը կարելի է պատկերել թվային ուղղի վրա: Որ տառով են նշանակում? Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակում են Q տառով: Որոնք են կազմում իրական թվերի բազմությունը? Դրական և բացասական տասնորդական կոտորակները և զրոն, կազմում են իրական թվերի բազմությունը: Որ տառով են նշանակում? Իրական թվերի բազմությունը նշանակում են R տառով:

 Մոտարկումներ 4 < #21 < 5 4.5 < #21 < 4.6 4.58 < #21 < 4.59 24. ա) 0.138<0.1386<0.139 բ)0.782<0.7821<0.783 գ) 0.125<0.(125)<0.126 դ) 0,2451<0,2(451)<0,2452 25. ա) 12/19 < 12/17 < 12/15 բ) 21/34 < 21/32 < 21/30 գ) 14/11 <14/9 <14/7 դ) 31/20 <31/18 <31/16 26.ա) 2.645< # 7<2.646 բ) 2.090<3#9<2.091 գ)0.948<#0.9<0.949 դ)0.632<#0.4<0.633 #=արմատ

среда, 2 апреля 2014 г.

Հարդագողի ճամփորդները

Երազանքները աշխարհը դարծնում են հետաքրքիր և իմաստալի:

Մեր կյանքը երանքներով լի է: Ինձ նույնպես համարում եմ հարդագողի ճամփորդ, որովհետև ինքս ունեմ շատ երազանքներ և ձգտում եմ իրականացնել դրանք: Իմ երազանքների գիրկն եմ ընկնում, երբ երեկոյան պառկում եմ քնելու, այդ ժամանակ կառուցում եմ իմ երազանքների կյանքը: Ճիշտ է,  կյանքը երազանքների մի ամբողջություն է, որի ընթացքում մեր երազանքները ընդհանրապես չեն կատարվում կամ կատարվում են որոշ չափով: Մենք նույնպես կարող ենք այնպիսի երազանքներ ունենալ, որ անգամ ինքներս մեզ չկարողանանք հասկանալ: Բայց եթե մարդ լինի պայքարող, գուցե կկարողանա իրականացնել իր երազանքները: Չարենցն նույնպես անդրադառնում է երազանքներին, որոնք մնում են միայն երազներում: Այսպիսով պետք է երազանք պահելուց առաջ մտածել, որ դրանք իրականանալի լինեն և մենք ի վիճակի լինենք պայքարել դրանց համար: Մարդու մասին ավելի շատ կարելի է դատել նրա երազանքներով, քան` նրա մտքերով: Իսկ հարդագողի ճամփորդները պոեմից ինձ ամենից շատ դուր եկան այս տողերը`  
        
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց
Եվ խելագարը բարևեց կիսաձայն:        

Հարդագողի ճամփորդները կյանքի պատմություն է, որը երևի կլինի նաև իմը: