Երազանքները աշխարհը
դարծնում են հետաքրքիր և իմաստալի:
Մեր կյանքը երանքներով
լի է: Ինձ նույնպես համարում եմ հարդագողի ճամփորդ, որովհետև ինքս ունեմ շատ երազանքներ
և ձգտում եմ իրականացնել դրանք: Իմ երազանքների գիրկն եմ ընկնում, երբ երեկոյան պառկում
եմ քնելու, այդ ժամանակ կառուցում եմ իմ երազանքների կյանքը: Ճիշտ է, կյանքը երազանքների մի ամբողջություն է, որի ընթացքում
մեր երազանքները ընդհանրապես չեն կատարվում կամ կատարվում են որոշ չափով: Մենք նույնպես
կարող ենք այնպիսի երազանքներ ունենալ, որ անգամ ինքներս մեզ չկարողանանք հասկանալ:
Բայց եթե մարդ լինի պայքարող, գուցե կկարողանա իրականացնել իր երազանքները: Չարենցն
նույնպես անդրադառնում է երազանքներին, որոնք մնում են միայն երազներում: Այսպիսով
պետք է երազանք պահելուց առաջ մտածել, որ դրանք իրականանալի լինեն և մենք ի վիճակի
լինենք պայքարել դրանց համար: Մարդու մասին ավելի շատ կարելի է դատել նրա երազանքներով,
քան` նրա մտքերով: Իսկ հարդագողի ճամփորդները պոեմից ինձ ամենից շատ դուր եկան այս
տողերը`
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու
անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց
Եվ խելագարը բարևեց կիսաձայն:
Комментариев нет:
Отправить комментарий