понедельник, 26 мая 2014 г.

Կենսաբազմազանություն

Կենսաբանական բազմազանություն, կամ կենսաբազմազանությունտերմինով բնորոշում են երկրի վրա առկա կյանքի և դրա բնական ձևերի զանազանությունը: Այսօրվա կենսաբազմազանությունը բնական գործընթացներով և նաև մարդկային ազդեցությամբ ուղեկցվող զարգացման միլիարդավոր տարիների արդյունք է: Այն կառուցում է կյանքի և կենսունակության ամբողջական ցանց, որի մի մասն ենք հանդիսանում մենք և որից ամբողջությամբ կախված ենք: Բիոբազմազանությունը հաճախ ընկալվում է իբրև բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների զանազանություն: Բիոբազմազանությունը ներառում է նաև յուրաքանչյուր առանձին տեսակում ընդգրկված և միմյանցից գենետիկորեն տարբերվող նմուշներ (օր. հացահատիկների կամ ընտանի կենդանիների զանազան տեսակները և այլն): Բիոբազմազանությունը կարելի է դիտարկել նաև էկոհամակարգերի զանազանության տեսանկյունից (անապատներ, անտառներ, խոնավ տարածքներ, լեռներ, լճեր, գետեր, գյուղատնտեսական լանդշաֆտներ): Յուրաքանչյուր էկոհամակարգում կենդանի նմուշները, ներառյալ մարդիկ, ձևավորում են համայնք` համագործակցելով միմյանց հետ և փոխգործակցելով իրենց շրջապատող օդի, ջրի և հողի հետԿենդանի ձևերի համակցությունը և նրանց փոխգործակցությունը միմյանց և շրջակա միջավայրի հետ դարձրել են երկիրը մարդկության համար պիտանի բնակավայր: Բիոբազմազանությունը տրամադրում է կյանքի համար անհրաժեշտ զանազան ապրանքներ և ծառայություններ:   1992թ. Ռիո-դե-Ժանեյրոում կայացած համաշխարհային գագաթնաժողովին, երկրների առաջնորդները համաձայնության եկանկայուն զարգացմանհամընդգրկուն ռազմավարության վերաբերյալ, որի սկզբունքն է. հոգալ սեփական կարիքները, միևնույն ժամանակ ապագա սերունդներին թողնելով առողջ և կենսունակ միջավայր: Ռիոյում ընդունված սկզբունքային համաձայնագրերից է կենսաբազմազանության մասին կոնվենցիանԿենսաբազմազանության մասին կոնվենցիան կայուն զարգացման սկզբունքներին հետևելու անհրաժեշտության ճանաչումն է միջազգային համայնքի կողմից: Կոնվենցիայի  հիմնական նպատակն է բիոբազմազանության պահպանումը, բիոբազմազանության բաղադրիչների կայուն օգտագործումը և գենետիկ ռեսուրսների համատեղ օգտագործումը, ներառյալ գենետիկ ռեսուրսների և տեխնոլոգիաների ազատ մատչելիությունը և անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրումը:   Համաձայն կոնվենցիայի նպատակների, բիոբազմազանության պահպանումը համընդհանուր մակարդակով կայուն զարգացում ապահովելու խոշոր նախապայմաններից է: Կենսաբազմազանության պահպանման խնդիրն առանձնակի դժվար է ծայրահեղ բնական պայմաններում և մարդկության կողմից ինտենսիվորեն օգտագործվող վայրերում: Խնդիրը նույնապես առնչվում է Հայաստանին: Հայաստանը ստորագրել է բիոբազմազանության մասին կոնվենցիան 1992թ. հունիսի 13-ին և վավերացրել է այն 1993թ. մայիսի 14-ինՍրանք ընդհանրուր տեղեկություններ էին կենսաբազմազանության վերաբերյալ,այժմ պարզապես անդրադառնանք կենսաբազմազաբության մի քանի տարրերի՝բույսերին և կենդանիներինԱշխարհում գոյություն ունեն  հազարավոր բույսեր: Բույսերն իրենց մեջ ներառում են մամուռներ,պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետներ, գետնամուշկեր։ Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը (առաջին հերթին ծաղկավորները) ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն: Բույսերը հանդիսանում են բուսաբանակն ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։ Այն հարցը, թե ինչպես անվանել բույսերը, այնքան միանշանակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այդ հարցին առաջինը փորձել է պատասխանել հին հույն փիլիսոփա և գիտնական Արիստոտելը, ով դասեց բույսերը որպես միջանկյալ գործոն անշունչ առարկաների և կենդանիների միջև: Նա սահմանեց բույսերը որպես կենդանի օրգանիզմներ, որոնք ընդունակ չեն ընդունակ տեղաշարժվելու: Ավելի ուշ բացահայտվել են բակտերիաներ և արխեաներ, որոնք ոչ մի կերպ չէին դասվում բույսերի ընդհանուր հասկացության մեջ: Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին սնկերը և ջրիմուռների որոշ տեսակներ դասվեցին առանձին կատեգորիաների մեջ, քանի որ չունեին անոթային և արմատային համակարգեր, որը գոյություն ունեն մյուս բուսերի մոտ: Բույսերը կազմավորվել և գոյություն են սկսել ունենալ դեռևս հին ժամանակներիցՄեր օրերում  մեզ շրջապատող բուսական աշխարհը կազմված է ավելի քան 275 հազար տեսակիցԳոյութուն ունեն նաև գիշատիչ բույսեր: Ամենահարուստ բուսական աշխարհն ունեն տրոպիկական անտառները: Մեր փոքրիկ Հայաստանը ևս հարուստ է բուսական աշխարհովՀայաստանի տարածքում աճում են 3200 բուսատեսակ,որոնցից 106-ն էնդեմիկ ենԿենդանիներն ի տարբերություն բույսերի՝ կենդանիներն աճում են կյանքի միայն սկզբնական շրջանում, ինքնուրույն չեն կարող օրգանական նյութեր սինթեզել, օժտված են ակտիվ շարժունակությամբ ու բարձր զգայունությամբ և ունեն կառուցվածքային ու կենսաքիմիական մի շարք առանձնահատկություններ: Կենդանիները հավանաբար առաջացել են շուրջ 1–1,5 մլրդ տարի առաջ՝ ծովում: Ցամաքային կենդանիները սկիզբ են առել ծովային և քաղցրահամ ջրային ձևերից: Երկրի վրա կենդանիներն ապրում են գրեթե ամենուրեք՝ բևեռային շրջաններից մինչև շոգ, չոր անապատներն ու խոնավ մերձարևադարձային անտառներըԿենդանիները բաժանվում են միաբջիջների և բազմաբջիջների: Միաբջիջներից են նախակենդանիները (մտրակավորներ, սպորավորներ, կնիդիոսպորիդներ, ինֆուզորիաներ): Մնացած բոլոր կենդանիները պատկանում են 2-րդ խմբին, որոնց մարմնի կազմությունը խիստ բարդացել է, բջիջները տարբերակվել են, և գոյացել են հյուսվածքներ, օրգաններ ու օրգանների համակարգեր (օրինակ՝ մարսողության, արտաթորության, բազմացման, նյարդային և այլն): Ի հայտ են եկել օրգանիզմի ներքին միջավայրն ապահովող հատուկ հարմարանքներԿենդանիների մեծամասնությունը խխունջների կամ ձիերի նման բուսակեր է: Մյուսները, օրինակ՝ առյուծներն ու շնաձկները, գիշատիչներ են (սնվում են ուրիշ կենդանիներով): Երրորդները, ինչպես մարդը և որդերը, ամենակեր են: Գոյություն ունեն նաև լեշակերներ, ինչպես անգղերը և որոշ սարդեր (սնվում են սատկած կենդանիներով կամ բույսերի մահացած մասերով):  Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75` կաթնասուններ, 302` թռչուններ, 43` սողուններ, և ավելի քան 11000` միջատներ ու անողնաշարավորներՇատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ, հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները: Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ: Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում: Այդպիսիք են` նապաստակը, գորշ արջը, աղվեսը, գայլը և այլն: Անապատային և կիսաանապատային գոտիներում տարածված են ճագարամուկն ու դաշտամուկը, հանդիպում է նաև տափաստանային կատու և ոզնի: Նախալեռնային շրջաններում տարածված են թունավոր օձերը: Հատկապես հայտնի է գյուրզան, որի խայթոցը մահացու է: Թունավոր օձերի թշնամիներն են` լորտուն, օձակեր բազեն, արագիլը, ինչպես նաև հաճախ հանդիպող աքիսը և համստերը: Կան նաև բազմազան միջատներ, որոնցից են` թունավոր մորմերն ու կարիճները:Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը և  այդ խոտակերների մսով հրապուրված` Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այդ երեք տեսակներն էլ անհետացման վտանգի տակ են, որի պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում: Լեռնային տափաստաններում լայն տարածված են ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը և խլուրդը: Թռչունների շատ տեսակներ, ոչնչացնելով մշակաբույսերին վնասող միջատներին, մեծ օգուտ են տալիս գյուղատնտեսությանը: Այդ տեսակետից շատ հետաքրքրական է սևճակատ շամփրուկը, որը նստում է էլեկտրական լարերին և հսկում շրջապատը: Երբ որևէ միջատ է հայտնվում անմիջապես որսում է: Մեծ օգուտ են տալիս նաև սարյակները, որոնց դիմավորելու համար պատրաստում են նույնիսկ բույնատնակներ: Անտառային գոտուն բնորոշ են հատկապես կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ և վարազ, Զանգեզուրում` մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, Արցախում` փորսուխ, չախկալ, ժայռածերպերին` բեզոարյան այծ: Խոսրովի անտառում հանդիպում են հսկա անգղներ, որոնց քաշը հասնում է մինչև 12կգ, իսկ թևերի բացվածքը` 3մՄերձալպյան և ալպյան գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների ու գույնզգույն թիթեռների առատությամբ:                                                                                                                                         Բազմատեսակ կենդանիներ են տարածված Հայաստանի ջրերում, ճահճուտներում և ճահիճ-եղեգնուտներում: Կաթնասուններից հայտնի են վարազը, եղեգնակատուն, իսկ թռչուններից` բադը, սագը, կարապը, արագիլը: Արաքս գետում կա ձկան 13 տեսակ (լոքո, սպիտակաձուկ): Սևանա լճում լողում են` իշխանը, կողակը, կլիմայավարժեցված սիգը: Արփի լիճը հայտնի է իր ծածանով: Լեռնային գետերի վերին հոսանքները հարուստ են կարմրախայտով:                                                                                                                                       Հետաքրքիր են ձմեռելու, բազմանալու և սնվելու նպատակով` կենդանիների պարբերական տեղաշարժերը: Օրինակ, 20-25 տարի առաջ եգիպտական տատրակները Հայաստանում չվող թռչուններ էին, իսկ այժմ նրանք ձմեռում են Երևանում և նրա մերձակայքումՀայաստանի կենդանական հարստությունների արդյունագործական նշանակությունը մեծ չէ: Ընդհանուր առմամբ Հայաստանը ունի բոլորովին վայրի, սակայն համեմատաբար անվտանգ կենդանական աշխարհ: Կենդանիներն կարծես թե ավելի հետաքրքիր, տաքարյուն և հյուրընկալ են դարձնում այստեղի բնությունը: