Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում
է
1 սմ
հաստության
շերտ).
դրա
առաջացմանը
մասնակցում
են
բնության
բոլոր
բաղադրատարրերը
(կլիմա,
ջրեր,
ռելիեֆ,
բուսական
ու
կենդանական
աշխարհներ)
և
մարդը`
իր
տնտեսական
գործունեությամբ:
Հողն
ունի
բարդ
կազմություն,
որի
գերակշռող
տարրերը
2-ն
են՝
քայքայված
լեռնային
ապարների
մասնիկները
(անօրգանական
մաս)
և
հումուսը
(օրգանական
մաս):
Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը:
Դեռևս
անհիշելի
ժամանակներից
մարդն
օգտագործել
է
հողը
և
աստիճանաբար
ճանաչել
նրա
առաջացման
ու
զարգացման
օրինաչափությունները:
Հողն
օժտված
է
ֆիզիկաքիմիական
որոշակի
հատկություններով,
մասնավորապես՝
բերրիությամբ,
որը
կախված
է
հումուսի
քանակից:
Որքան
հողը
հարուստ
է
հումուսով,
այնքան
բարձր
է
նրա
բերքատվությունը:
ՀՀ-ն խիստ սակավահող երկիր է. հողային ֆոնդը կազմում է ընդամենը
2.974.259 հա: 1 շնչին ընկնող հողային տարածքի ցուցանիշով (0,4 հա) ՀՀ-ն աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը:
Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է
բերքատվությունը:
Համաշխարհային հողային ֆոնդի օգտագործման գլխավոր հիմնախնդիրը գյուղատնտեսական հողերի շարունակական վատթարացումն է: Որոշ հաշվարկներով՝ մարդկությունն արդեն կորցրել է մոտ 2 մլրդ հա բերրի հողեր: Հողի բերրիության նվազման և հողային պաշարների կորստի պատճառներից առավել տարածվածը էրոզիան է, երբ հոսող ջրի ու քամու ազդեցությամբ քշվում-տարվում է հողի՝ հումուսով հարուստ շերտը, և լերկացած երկրակեղևը դառնում է գյուղատնտեսության համար ոչ պիտանի: Աշխարհում ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6–7 մլն հա պիտանի հող: Էրոզիան ուժեղանում է անտառահատումների, արոտավայրերի գերարածեցման հետևանքով: Հողային պաշարները կրճատվում են նաև աղակալման (տարեկան շուրջ 0,6 մլն հա) և քիմիական աղտոտման պատճառով: Դրանից առաջին հերթին տուժում են վարելահողերը:
Աշխարհի տարբեր տարածաշրջաններում,
այդ թվում նաև ՀՀ-ում, խոշորագույն վտանգ է
հողերի անապատացումը, որի գլխավոր գործոնը մարդու տնտեսական գործունեությունն է (գերարածեցում, անտառահատում, հողի ոչ ճիշտ մշակում):
Комментариев нет:
Отправить комментарий