вторник, 20 мая 2014 г.

Կիլկյան Հայաստան

Կիլիկյան Հայաստան` թագավորություն թե  իշխանություն:

Նախաբան`

Իշխանության հիմքը դրվել է`Ռուբինյանների կողմից: Սկզբում մայրաքաղաքը եղել է Տարսոնը, հետագայում Ադանան և վերջում Սիսը: Կիլիկիան որոշ ժամանակ միակ պետությունն է եղել մերձավոր արևելքում, որը մեծ օգնություն է ըվել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին: Կիլիկիան նաև անվանել են`   «քրիստոնյա կղզի մահմեդական ծովում», որը իզուր չի եղել: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թ-ին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության։

Հիմնական խոսք`

Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում: Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից` անմատչելի լեռներով։ Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն։ Կիլիկիան բաղկացած է հիմնականում երկու շրջաններից` Լեռնային Կիլիկիա կամ ըստ Ներսես Լամբրոնացու` «Գահ Կիլիկիոյ» և Դաշտային Կիլիկիա։ Հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանել են Կիլիկյան աշխարհ կամ Հայոց աշխարհ, ինչպես բուն Հայաստանը։

Փիլարտոս Վարաժնունու հրավերով Կիլիկիա եկած հայ իշխաններից էր Ռուբենը, ով Բագրատունյաց վերջին արքա Գագիկ Բ-ի ազգականն էր, և ուղեկցում էր նրան Կոստանդնուպոլիս, երբ Բյուզանդիայի կայսրը հրավիրել էր նրան։ Սակայն բանակցելու փոխարեն նա բանտարկեց Գագիկին Կիլիկիայի և Կապադովկիայի սահմանին գտնվող բերդերից մեկում և հետագայում սպանվեց հույների կողմից։ 1080 թ-ին, Գագիկի մահից հետո Ռուբենը տեղի հայերի օգնությամբ ապստամբություն բարձրացրեց ընդդեմ բյուզանդացիների։ Շուտով Ռուբենի շուրջը համախմբվեցին այլ հայազգի իշխանները։ Այդպիսով 1080 թ-ին դրվեցին Կիլիկիայի Հայկական իշխանապետության հիմքերը։ Ռուբենի հետնորդները կոչվեցին` Ռուբինյաններ։

Ռուբենի մահից հետո` 1095 թ-ին նրան հաջորդեց նրա որդին ` Կոստանդին Ա, ով կարողացավ նվաճել Լեռնային Կիլիկիայի կարևորագույն բերդերը. Բարձրաբերդն ու Վահկան; սակայն բացի Ռուբինյաններից Կիլիկիայում կային նաև այլ իշխանական տներ, որոնցից հզորագույնը Հեթումյաններն էին։ Հեթումյանների հիմնադիրն էր Բյուզանդական կայսրության հայազգի զորավար Օշինը, ով կենտրոնացրեց իր իշխանությունը Լամբրոն բերդի շրջակայքում։ Հեթումյանները մշտապես մրցակցում էին Ռուբինյանների հետ։ Բացի նրանցից կային նաև այլ ազդեցիկ հայ իշխաններ Մարաշում, Մալաթիայում և Եդեսիայում։

Լևոն Բ-ն և Կիլիկյան թագավորության հռչակումը

 Լևոն Բ-ն (1187-1219 թթ.) կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։
1189-1190թթ. ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ` այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքն ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։ 1190 թ-ի մայիսի վերջին խաչակրաց զորքերը Ֆրիդրիխ I Շիկամորուսի գլխավորությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և ճամբարեցին Սելևկիա քաղաքի մոտ։ Լևոն Բ-ն համաձայնեց օգնել խաչակիրներին` պահանջելով ճանաչել Կիլիկյան Հայաստանը թագավորություն, իսկ իրեն` թագավոր։

Կիլիկիայի բնակչության մեծ մասը հայ էր էին, փոքրամասնություններից էին ասորիները, մուսուլմաները, հրեաներն ու ֆրանկները։

Վերջաբան`

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր։ Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք։ Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարիՀայոց բանակում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը։ Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները։ Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար։ Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը։ 12-14 դարերում Կիլիկյան Հայաստանում մեծ վերելք ապրեց հայ գրականությունը, մասնավորապես գրական ավանդույթները, զարգացավ ժողովրդական բանահյուսության ժանրը, ստեղծվեցին փոքրիկ զրույցներ, նաև առակներ ու հանելուկներ։ Կիլիկիայի գրականության մեծագույն ներկայացուցիչներն են Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի կաթողիկոս) և Վարդան Այգեկցին:
Կիլիկյան Հայաստանը Կիլիկյան Հայաս
տանը վերջնականապես կործանվեց 1515 թվականին օսմանյան թուրքերի կողմից:  

Աղբյուրներ`



Комментариев нет:

Отправить комментарий