Հունաստան
Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիային և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանն արևելքից ողողվում է Էգեյան ծովով, արևմուտքից՝ Հոնիական ծովով, իսկ հարավից՝ Միջերկրական ծովով։
Հունաստանը ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն
է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1․400, որոնցից
227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադեսը և Հոնիական կղզիները։
Հունաստանի տարածքի 80%-ը լեռնոտ է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 մ)։
Հունաստանը լեռնոտ երկիր է, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավային մասում, որն ավարտվում է Պելոպոնես թերակղզով (բաժանված է մայրցամաքային մասից ջրանցքով) և երկրի մայրցամաքային մասի ու Փոքր Ասիայի ափերին հարող կղզիների վրա։ Երկրի ընդհանուր մակերեսը կազմում է 131 994 կմ²։ Սահմանակից է Ալբանիա, նախկին Հարավսլավական Մակեդոնիա հանրապետության, Բուլղարիայի և Թուրքիայի հետ։ Հունաստանը շրջապատում է Միջերկրական ծովը, իր Հոնիական, Էգեյան ծովերով, իսկ Կրետեի հարավային ափերը նաև Լիբիական ծովը։
Իր չափազանց կտրտված ափեզրի պատճառով, Հունաստանը աշխարհում 11-րդն է ափեզրի երկարությամբ՝ 13 676 կմ, այն դեպքում երբ նրա ցամաքային սահմանը ընդամենը 1160 կմ է։
Հունական տնտեսությունը դասակարգվում է որպես զարգացած և եկամտաբեր։ Հունաստանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր անդամն է։ 1979թ սկսվեց Եվրոպական համայնքներին և միասնական շուկային երկրի անդամակցության գործընթացը, որն ավարտվեց 1982թ։ 2001թ հունվարին Հունաստանն ընդունեց եվրոն որպես իր արժույթ, որը փոխարինեց դրախմային՝ 1 եվրոյի դիմաց 340.75 դրախմա փոխարժեքով։ Հունաստանը հանդիսանում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամը։
Պորտուգալիա
Պորտուգալիա պետություն
Հարավային Եվրոպայում, Պիրենեյան թերակղզում։ Արևելքից և հարավից սահանակից ի Ատլանտյան
օվկիանոսին հյուսիսում և արևելքում Իսպանիայի հետ Մայրաքաղաքը Լիսաբոնն է։
Պորտուգալիա պետությունը գտնվում է Եվրոպայի ծայր հարավ-արևմուտքում՝
Պիրենեյան թերակղզու արևմուտքում։ Նրա կազմի մեջ են մտնում նաև Ատլանտյան օվկիանոսի
Ազորյան և Մադեյրա կղզիները։ Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Երկրի հյուսիսային
մասը սարահարթային է։ Գերիշխում են 1000-1200 մ բարձրությունները։ Արևմուտքում լեռները
զառիվայր իջնում են դեպի ապամերձ հարթավայրերը։
Պորտուգալիան օգտակար հանածոներով հարուստ չէ. կան միայն
վոլֆրամ ի(ամենախոշորը՝ Եվրոպայում), ուրանի (3-րդ տեղը Եվրոպայում), և անագի պաշարներ։
Պորտուգալիան զարգացած արդյունաբերական երկիր է։ Հնուց ի
վեր համաշխարհային շուկա է արտահանում գինիներ որոշ գինիների անվանումներ դարձել են
հատկանշական, օրինակ՝ պորտվեյն, մադեյրա, մուսկատել և այլն, պահածոյացած սարդինա ձուկ,
խցանանյութ։ Մեքնաշինության ճյուղերից առանձնանում են նավաշինությունն ու նավանորոգումը։
Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը։ Մանածագործական արտադրանքի մեծ մասն
արտահանվում է։ Արգավանդ են Պորտուգալիայի հողերը։ Աճում են ցորեն, եգիպտացորեն, խաղող,
նարնջենի, ձիթենի, խցանակաղնի։ Խաղողագործությունը, պտղաբուծությունը, ձիթապտղի մշակումը
տարածված է ամենուրեք՝ հատկապես ափամերձ շրջաններում, Տեժու և Դորու գետերի հովիտներում։
Տնտեսության կարևոր ճյուղ է զբոսաշրջությունը, որի համար այստեղ առկա են առողջավայրային-զբոսաշրջային
հանալի պայմաններ՝ նպաստավոր կլիմա, հարմար լողափեր, պատմաճարտարապետական հուշարձաններ,
թանգարաններ։ Պորտուգալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է երկրի բնակչության
թվաքանակին։
Комментариев нет:
Отправить комментарий