понедельник, 16 февраля 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում

Ես ցանկանում եմ դառնալ ֆուտբոլիստ: Ֆուտբոլ ընտրել եմ այն պատճառով քանի որ մանկուց սիրել եմ ֆուտբոլ խաղալ: Ամենակարևոր յուրահատկությունը այն է, որ միշտ լինում եմ ֆիզիկապես լավ վիճակում: Միշտ պետք է հետևեմ սնունդիս: Ոչ մեկ չի օգնել: Ես ինքս որոշել եմ: Իմ նպատակն է, որ տարիներ հետո լինեմ հայտնի ֆուտբոլիստ և հիմա անում եմ քայլեր, որ դառնամ  հայտնի ֆուտբոլիստ:  Ֆուտբոլը չեմ ընտրել այն պատճառով, որ ժամանակակից է, այլ որովհետև ֆուտբոլի հաճախել եմ 6 տարեկանից՝ սիրելով և մեծ հաճույքով: Դպրոցից հետո ուսումս շարունակելու եմ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ՝ http://www.asipc.am/?lng=am: Երկրորդ մասնագիտությունս հետևաբար կլինի ֆուտբոլային մարզիչ

понедельник, 9 февраля 2015 г.

Բնական աղետներ

1.Ձեր ցանկությամբներկայացրեք որևէ բնականաղետ:
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված  էներգիայի  կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգելերկու խմբերի` բնական երկրաշարժեր և տեխնածին երկրաշարժեր:
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանելնույնպես երկու խմբի՝ կանխատեսելի երկրաշարժեր և անկանխատեսելիերկրաշարժեր:
Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
2.Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառներըբացահայտելովմարդկային գործոնի դերըհնարավորության դեպքում բերելովօրինակներ:
18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։ Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։ Այսպիսով՝ երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:
Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։
Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։ Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։ Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։
  1. Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ-ին Պամիրում լեռնալանջի փլուզումից փակվել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզյան լիճը):
Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերեվում և ամենամոտն է նրան, կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: Այդտեղ էլ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 1–12 բալլային սանդղակով: 1–2 բալլ ուժգնության երկրաշարժը մարդիկ չեն զգում, դրանք գրանցվում են շատ զգայուն հատուկ սարքերով՝ երկրաշարժագրիչներով (սեյսմոգրաֆներով, հունարեն «սեյսմոս»՝ երկրաշարժ, «գրաֆ»՝ գրում եմ բառերից): Ամենաուժեղ երկրաշարժերն ունենում են 10–12 բալլ ուժգնություն և կոչվում են աղետաբեր: Դրանցից են, օրինակ, Տոկիոյի (1923 թ.), Չիլիի (1960 թ.), Տաշքենդի (1966 թ.), Չինաստանի (1976 թ.), Մեխիկոյի (1985 թ.), Սպիտակի (1988 թ.), Ճապոնիայի (1993 թ.), Ինդոնեզիայի (1994 թ.) երկրաշարժերը:
Երկրագնդի որոշ տեղամասերում երկրաշարժերը հաճախակի են և ուժգին, իսկ մյուսներում՝ հազվադեպ և թույլ: Դա պայմանավորված է երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի ու զարգացման առանձնահատկություններով: Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում՝ մոտ 100 հզ. երկրաշարժ: Երկրագնդի վրա կան 2 գլխավոր գոտիներ, որտեղ երկրաշարժերն առավել հաճախակի են՝ Խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսը օղակող տարածքը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 60%-ը) և Ալպ-Հիմալայան (Եվրոպայի հարավը, Անատոլիան, Կովկասը, Իրանական բարձրավանդակը, Հիմալայները, Հնդկաչինը, Մալայան կղզեխումբը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 20%-ը): Երկրաշարժերի մնացած մասը տեղի է ունենում  խզվածքային (ռիֆտային) գոտիների տարածքներում (Արևելյան Աֆրիկա, Կարմիր ծով, Կալիֆոռնիա, Բայկալ և այլն), Տյան Շանում և Արևելյան Անդրբայկալում:
Երկրաշարժեր լինում են նաև ծովերի ու օվկիանոսների հատակում: Ստորջրյա երկրաշարժերից առաջանում են կործանիչ ալիքներ՝ ցունամիներ, որոնց բարձրությունը հասնում է 35 մ-ի, իսկ տարածման արագությունը կազմում է ժամում 800 կմ: Չիլիի երկրաշարժի ժամանակ ցունամիի ալիքները կտրել են 15 հզ. կմ ճանապարհ ու Չիլիի ափերից հասել մինչև Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի ծովեզերք:
4.Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 
Երկրաշարժի ավերիչ ուժից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները զբաղվում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության ու հզորության ուսումնասիրման խնդիրներով: Նրանք ստացած տվյալներով ձգտում են կանխագուշակել երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, խորհուրդներ տալիս երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելիս: ՀՀ-ում այդ աշխատանքները համակարգվում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական երկրաշարժաբանության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտներում և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում:
Աղբյուրներ՝ http://hy.wikipedia.org/

Մաթեմատիկա. ամփոփիչ նախագծեր