среда, 11 декабря 2013 г.

Արգելավայր

Արգելավայրը բնության հատուկ պահպանվող տարածք է, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամարգերի և դրանց բաղադրիչների` բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք։ Ի տարբերություն արգելանոցի, հատուկ պահպանության են վերցվում բնական համալիրի առանձին բաղադրատարրեր՝ հողեր, բույսեր, կենդանիներ, ձկներ, թռչուններ։ Արգելավայրում սահմանափակվում կամ արգելվում է այդ նպատակին հակասող ցանկացած գործունեություն։ ՀՀ-ում գրանցված է 23 արգելավայր 89 442 հա ընդհանուր տարածքով (ՀՀ տարածքի 3 %-ը)։

Комментариев нет:

Отправить комментарий