пятница, 13 декабря 2013 г.

Ազգային Պարկեր

Ակադիա ազգային պարկ, ԱՄՆ

Լեռներ, լճեր և լողափեր: Պարկում բնակվում են մի քանի հազար կաթնասուններ՝ դաշտագայլեր, աղվեսներ, ջրարջեր, ջրասամույրներ, եղջերուներ, ճագարներ, չղջիկների 6 տեսակ, կրծողների և կուրամկների մի քանի տեսակ: Բացի այդ պարկում բնակվում են նաև մեծ կենդանիներ՝ արջեր, լուսան և այլն:






Բանդե-Ամիր ազգային պարկ, Աֆղանստան

6 փիրուզագույն լճերից բաղկացած բնական համալիրը գտնվում է 3000 մ բարձրության վրա՝ Գինդուկուշ լեռներում: Երկրի ամենագեղեցիկ վայրերից մեկն է:









Բանֆ ազգային պարկ, Կանադա

Կանադայի ամենահին ազգային պարկը հանդիսանում է աշխարհի ամենաայցելվող ազգային պարկերից մեկը, ինչի արդյունքում նրա էկոհամակարգը խիստ վատթարացել է: Պարկի անտառային հատվածներում բնակվում են սև և գորշ արջեր, պումա, լուսան, կզաքիս, աքիս, գայլ, եղջերու:






Բրոմո-Տենգեր-Սեմերու ազգային պարկ, Ինդոնեզիա

Արևմտյան Յավայի ամենագեղեցիկ և հայտնի լեռնային բնապատկերները:











Բվինդի ազգային պարկ, Ուգանդա

Բվինդիի անանցանելի անտառը համարվում է հին, բարդ և շատ հարուստ էկոհամակարգ: Տեսակների բազմազանությունը համարվում է պարկի առանձնահատկությունը, ինչի արդյունքում այն դարձել է UNESCO-յի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: Արևելաաֆրիկյան անտառում գտնվում է ծառերի յուրահատուկ տեսակների հավաքածու, ինչպես նաև կաթնասունների, թիթեռների բազմազան տեսականի: 


Չինկուե-Տերրե ազգային պարկ, Իտալիա


Պարկը ներառում է ձեռակերտ դարավանդեր և 5 փոքր բնակավայր լողափի մոտ: Տեղի հուշարձանները վերաբերում են միջնադարյան ժամանակաշրջանին, իսկ որոշ բնակավայրերի առաջացումը վերաբերում է հռոմեական դարաշրջանին: Այս պարկը նույնպես համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:






Մահվան հովիտ ազգային պարկ, ԱՄՆ

Պարկի կազմի մեջ են մտնում երկու մեծ հովիտ՝ Մահվանը և Պանամինթը, որոնցից յուրաքանչյուրն առաջացել է միլիոնավոր տարիներ առաջ: Պարկը բազմաթիվ բույսերի և կենդանիների բնակատեղի է:








Դենալի ազգային պարկ-արգելոց, ԱՄՆ


Պարկի տարածքում է գտնվում Ամերիկայի ամենաբարձր կետը՝ Մակ-Քինլին (6193 մ): Այնտեղ կան բազմաթիվ գետեր, ինչպես նաև սառցային ծագման լճեր: Այստեղ բնակվում են եղջերուներ, եղնիկներ, դալլա ոչխարներ, գայլեր, սկյուռիկներ, աղվեսներ և այլն:  










Դրայ-Տորտուգաս ազգային պարկ, ԱՄՆ 

Պարկը գտնվում է 7 բուստե ստորջրյա ժայռերից բաղկացած արշիպելագի տարածքի վրա: Պարկի գլխավոր գրավչությունը նրա չքնաղ բնապատկերներն են: Տարածքը շատ խիստ կերպով պահպանվում է:









Եվերգլեյդս ազգային պարկ, ԱՄՆ

Եվերգլեյդս ազգային պարկում բնակվում են կանադական գետային ջրասամույրները, պելիկանները, միսիսիպյան ալիգատորները, ինչպես նաև եղնիկներ և հազվադեպ հանդիպող պումա:



Ֆյորդլենդ ազգային պարկ, Նոր Զելանդիա


Նոր Զելանդիայի ամենամեծ ազգային պարկն է (12 500 կմ²): Այն դարձել է բազմաթիվ թռչնատեսակների և միջատների բնակավայր, որոնց կարելի է միայն այստեղ հանդիպել:


Գալապագոսյան կղզիների ազգային պարկ, Էկվադոր

Կղզիները UNESCO-յի Համաշխարհային ժառանգության մասնիկ են, կենդանիների բազմաթիվ տեսակներ արտառոց են և ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Ժակ Իվ Կուստոն այս կղզիները անվանել էր «վայրի բնության վերջին սրբավայրը»:







Գլեյշեր ազգային պարկ, ԱՄՆ

Վայրի, լեռներով կտրատված և հիասքանչ լճերով և գետերով շրջապատված բնապատկերներն ամեն տարի մոտ 2.000.000 զբոսաշրջիկների են գրավում: Այստեղ բնակվում են գորշ արջեր, բարիբալ արջեր, լեռնային այծեր, կարիբու եղնիկներ:






Գերեմե ազգային պարկ, Թուրքիա


Թուրքիայի բաց երկնքի տակ գտնվող թանգարանը UNESCO-յի Համաշխարհային ժառանգության մասնիկ է: Տարածքում գտնվում են բազմաթիվ եկեղեցիներ, մատուռներ և վանական համալիրներ:








Մեծ կիրճ ազգային պարկ, ԱՄՆ





ԱՄՆ-ի հին ազգային պարկերից մեկն է, որը գտնվում է Արիզոնա նահանգում: Մեծ կիրճ պարկի տարածքում գտնվում է Կոլորադո գետի փառահեղ կիրճը, որը համարվում է բնության հրաշքներից մեկը:






Գրանդ-Տիտոն ազգային պարկ, ԱՄՆ


  Պարկը հայտնի է անհամար լեռների գագաթներից բացվող գեղեցիկ բնապատկերներով, ինչպես նաև սառցադաշտերի և կանաչ մարգագետինների համադրությամբ: Պարկում բնակվում են կաթնասունների, հազվագյուտ թռչունների, միջատների և երկկենցաղների բազմաթիվ տեսակներ:





Իգուասու ազգային պարկ, Արգենտինա և Բրազիլիա

Իգուասուի և նրա կղզիների ափերին աճում են խոնավասեր բույսեր, որոնք ուրիշ ոչ մի երկրի տարածքում չեն հանդիպում: Պարկի կենդական աշխարհը շատ բազմազան է, այստեղ կարելի է տեսնել գույնզգույն թութակներ, մողեսներ և անհավական քանակության թիթեռներ: Իգուասուն համարվում է անհետացող և հազվագյուտ բազմաթիվ կենդանիների կացարան, որոնց թվում են օցելոտը, մրջնակերը, տապիրանը, հովազը:


Կազիրանգա ազգային պարկ, Հնդկաստան


  Պարկում կան հիասքանչ տրոպիկական անտառներ, գետեր, մարգագետիններ: Պարկը համաշխարհային հայտնություն ձեռք բերեց շնորհիվ նրա, որ հենց այստեղ հայտնաբերվեց միեղջյուրանի ռնգեղջյուրների պոպուլյացիան: Կազիրանգայում կարելի է հանդիպել նաև վագրերի, փղերի, բենգալական կատուների, գաուրների և այլ վայրի կենդանիների:




 Կհաո-Սոկ ազգային պարկ, Թաիլանդ

Աշխարհի ամենագեղեցիկ պարկերից մեկն է: Կհաո-Սոկում է գտնվում աշխարհի ամենահին մշտադալար անտառը: Այստեղ կան հսկա լեռներ, հովիտներ, գեղեցիկ լճեր, քարանձավներ, ջրվեժներ և կենդանատեսակների անհավական բազմազանություն:








Կրյուգեր ազգային պարկ, Հարավային Աֆրիկա


  Սա Հարավային Աֆրիկայի ամենահին և ամենահայտնի արգելանոցն է, բացի այդ աշխարհի ամենամեծ ազգային պարկերից մեկն է:











Մաունթ-Ռեյնիր ազգային պարկ, ԱՄՆ



Պարկի տարածքում գտնվում է Ռեյնիր հրաբուխը, որն ունի 4392 մ բարձրություն: Լեռը համարվում է Կասկադյան լեռնաշղթայի ամենաբարձր կետը, նրա շուրջը գտնվում են մարգագետիններ, ջրվեժներ, սուբալպյան հովիտներ և ավելի քան 26 սառցադաշտ:







Նորդվեսթ-Շպիցբերգեն ազգային պարկ, Նորվեգիա


  Պարկի տարածքում ապրում են թռչունների բազմաթիվ խմբեր, հյուսիսային եղջերուներ: Այստեղ ձմեռում են սպիտակ արջերը, ինչպես նաև մորժեր: Այստեղ կան XVII դարի գերեզմաններ, բևեռային արշավախմբերի կանգառների վրաններ:








Օլիմպիկ ազգային պարկ, ԱՄՆ

Պարկը ներառում է երեք տիպի էկոհամակարգ՝ սուբալպիական անտառները և մարգագետինները և Խաղաղ օվկիանոսի ափերը: Սառցե դարաշրջանի ժամանակ այս շրջանը մեկուսացված էր, ինչի շնորհիվ այսօր այնտեղ կարելի է տեսնել կենդանիների 15 և բույսերի 8 տեսակ, որոնք արտառոց են այդ տիպի շրջանների համար:






Պորտ- Կեմպբելլ ազգային պարկ, Ավստրալիա

  Սա Ավստրալիայի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է: Միլիոնավոր տարիների ընթացքում քամին, ալիքները և անձրևները մաշեցնում էին ժայռերը՝ ստեղծելով անհավական գեղեցիկ տեսք: Հենց այստեղ են գտնվում հայտնի Տասներկու առաքյալներ ժայռերը: 






Սերենհետի ազգային պարկ, Տանզանիա

Պարկը համարվում է աշխարհի ամենահայտնի ազգային պարկերից մեկը: Այն վայրի բնության գանձարան է, որը իր գեղեցկության և արժեքավորության մեջ չունի համարժեքը:









Սնոուդոնիա ազգային պարկ, Մեծ Բրիտանիա



  Այս պարկում բացվում են Բրիտանիայի ամենագեղեցիկ տեսարաններից մեկի վրա: Այս շրջանն ունի շատ հարուստ պատմություն, որոնց հետքերն երևում են ամենուրեք՝ սկսած քարե դարի թաղվածքներից, հռոմեական ամրոցների ավերակներից, միչև բազմաթիվ եկեղեցիներ, ամրոցներ և տաճարներ:





Յելոստոնյան ազգային պարկ, ԱՄՆ

Սա աշխարհի առաջին ազգային պարկն է, միջազգային բիոսփերային արգելանոցը,  UNESCO-յի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Յելոստոնյան ազգային պարկի գլխավոր գրավչությունը տաք աղբյուրներն և գեյզերներն են:








Յոսեմիտի ազգային պարկ, ԱՄՆ

  Պարկի ֆլորան և ֆաունան շատ բազմազան են: Այն գտնվում է ծովի մակարդակից 600-ից մինչև 4000մ բարձրության վրա և իր մեջ ներառում է   բուսածածկույթի հինգ հիմնական գոտիները:









Չժանցյացզե ազգային պարկ, Չինաստան

Չժանցյացզե ազգային անտառային պարկը հայտնի է հսկայական ժայռային սյուներով, որոնք նման են «Ավատար» ֆիլմի ժայռերին: Այս սյուները հազարավոր տարիների էրոզիայի արդյունք են: Կլիման այստեղ շատ խոնավ է, իսկ ձմռանը խոնավությունը սառույցի է վերածվում: Հենց այդպես էլ ձևավորվում են զարմանալի բնապատկերները:




 Տինգվետլիր ազգային պարկ, Իսլանդիա

  Պարկը ներառված է UNESCO-յի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ: Այն երկրի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: Պարկի տարածքում գտնվում է Իսլանդիայի ամենամեծ գետը՝ Տինգվալատնը: Լիճն ունի 84 կմ² տարածք, նրա մաքսիմալ խորությունը կազմում է 114 մ:

Комментариев нет:

Отправить комментарий