вторник, 19 ноября 2013 г.

Ամենաաղտոտված

Ամենաաղտոտված լճերն ու գետերը
Այսպիսի վայրերում լողալը շատ վտանգավոր է, քանի որ ջրի կեղտոտության մակարդակը թույլ չի էլ տալիս ավելի լավի մասին մտածել։ Այդտեղ լողալը կարող է հանգեցնել տարբեր հիվանդություններով հիվանդանալուն, մարդու վրայից տհաճ հոտի, նույնիսկ՝ մահվան։ Հնդկական Գանգեսը կամ Քարաչայ լիճը (չերքեզիա)հայտնի են իրենց աղտոտվածության մակարդակով։ Image  ImageԻնդոնեզիայի Ճավա կղզում հոսում է աշխարհի ամենաաղտոտված գետը՝ Սիտարումը։ Հենց միայն դրա ափին կառուցված են հինգ հարյուր գործարան, որոնք արտանետում են ամբողջ թափոնները։ Կան վայրեր, որտեղ աղբի պատճառով անգամ չի երևում ջրի մակերևույթը, իսկ ձուկ որսալու տեղը կարելի է որսալ պլաստիկ շշեր։ Մուգ ջրերում լողալը մահացու վտանգավորէ, սակայն ինդոնեզացիները շարունակում են լողալ այստեղ։ Image

Մյուս աղտոտված լիճը գտնվում է Նյու Յորքի մոտ։ Դա Օնոնդագան է։ Այս վայրը այնքան աղտոտված էր, որ ԱՄՆ-ում հայտարարվել է որպես չափազանց վտանգավոր վայր ԱՄՆ-ում։ Լողալը այստեղ կլինի ճակատագրական։ Իսկ ֆոսֆատները, նիտրատները, սնդիկը ցույց են տալիս այս վայրի արդյունաբերական վայր լինելը։
ImageՅանցզի գետը ամենաերկարն է Ասիայում, և երրորդը՝ Ամազոնից և Նեղոսից հետո։ Ունի 6300 կմ երկարություն։  Դա գրավում է WWF-ի՝ աշխարհի տաս ամենաաղտոտված գետերի առաջին պատվավոր տեղը։ Մոտ 17 000  չինական քաղաքներ չունեն մաքրող կառույցներ, և, այսպիսով, ամբողջ թափոնները հոսանքով լողում են։ շանհայի, Ուհանի և Նանկինի համար Յանցզին հանդիսանում ջրի միակ աղբյուր։ Եվ այս խնդիրն ամենակարևորն է չինաստանում։


Թասմանիայում գտնվող King River գետը Ավստրալիայի ամենաաղտոտված գետն է։ Պատճառը ածխի հանքերն են։  Մինչև 1995 թվականը գետն է թափվել միլիոնավոր տոննայանոց թափոն, իսկ գործարանների ծխնելույզներից ելած ծխից առաջացել են թթվային անձրևներ։ Հիմա վիճակը լավացել է, քանի որ թափոնները գտնվում են գետի հատակում։
Տայ լճի ափերը <<օկուպացրել են>> երեք հազար գործարան։ Սա չինաստանի տարածքով երրորդ ջրավազանն է, և համարվում է ամենաաղտոտվածներից։ Միլիոնավոր դոլլարներ են ծախսվել խնդիրը լուծելու համար։ Ամբողջ մակերևույթը պատված է ջրիմուռներով, որը խանգարոմ է թթվածնի ներհոսքը դեպի ձկները։
Սարնո գետը համարվում է Իտալիայի ամենաաղտոտվածը (նաև՝ ամբողջ Եվրոպայի) ։ Քաղաքների կողմից շատ մեծ թվով թափոն է լցվում գետը։
Միսսիսիպի գետը հոսում է ԱՄՆ-ի տաս նահանգներով և համարվում է բոլոր ամերիկյան գետերի մայրը։ Մեկսիկական ծոցի գետաբերանը համարվում է <<մահվան զոնա>>՝ ոչ միայն աղտոտվածության պատճառով, նաև՝ թթվածնի շատ ցածր պարունակության պատճառով, այդ իսկ պատճառով այստեղ չկան կենդանի օրգանիզմներ։
Օգտվել եմ հետևյալ գրականությունից՝

Комментариев нет:

Отправить комментарий