Եթե ուշադիր կարդանք «Սասնա Ծռեր» էպոսը, ապա կնկատենք, որ նրանում կնոջ դերըգերակայում է: Էպոսը սկիզբ է առնում Ծովինարով, ով, հղիանալով ջրից, ծնում էՍանասարին և Բաղդասարին: Ծովինարը դառնում է սերնդի սկիզբը, այսինքն` էպոսինախամայրը, իսկ նախահայրը այս դեպքում ջուրն է: Էպոսում Ծովինարը մարմնավորում էհայ կնոջ գեղեցկությունը և արիությունը, ով պատրաստ է գնալու ինքնազոհության, իր ազգըփրկելու համար: էպոսում Ծովինարին հաջորդող քաջ ու արի կնոջ կերպարը Սանասարիկնոջ` Դեղձուն Ծամի կերպարն է, ով ինքն է ընտրում իր ամուսնուն, և կարողանում էգրավել նրան, իր գեղեցկությամբ և խելքով: Էպոսի երրորդ սյունը Արմաղանն է,` Մհերիկինը: Նա ամուսնու հետ միասին ղեկավարում էր Սասունը: Եվ վերջում համաձայնում էզոհաբերվել` հանուն իր որդու` ազգի ու նրա առաջնորդի, հանուն տոհմի շարունակությանու իր երկրի հզորացման: Դավթի
կինը` Խանդութը քաջ, խելացի ու հավատարիմ` հայ կնոջ կերպար է: Նա իր խելքով ևքաջությամբ ամուսնուն չէր զիջում, և ամուսնու մահից հետո իրեն ժայռից ցած է նետում:Էպոսի վերջին կին հերոսը Գոհարն էր, Փոքր Մհերի կինը, ում մահվանն ականատես եղավՓոքր Մհերը: Ստացվում է, որ էպոսում կանայք ոչ պակաս հերոսներ ու զորավարներ էին:Էպոսում ամբողջացվում է մայրիշխանությունը, և հայերիս կողմից կին էակիսրբազնացումը: Էպոսի կանայք իրենց խելքով և քաջությամբ, ոչ միայն չեն զիջում էպոսիքաջ հերոսներին այլև ավելի մեծ նշանակություն ունեին էպոսում, քան հենց իրենք`հերոսները: Չէ՞ որ կինն է սերննդի շարունակողը, և նա է լույս աշխարհ բերում նրանց,ովքեր հետո պիտի պաշտպանեն երկիրը: Կինը հող է, որի վրա են աճում բոլոր բարիքները, առանց որի կյանք լինել պարզապես չի կարող:
Комментариев нет:
Отправить комментарий