Իսկ
ինչպես ճիշտ մեծանալ, վստահ լինել, որ
բոլոր սխալներովդ հանդերձ ճիշտ ուղու
վրա ես: Հիմար չլինել չի նշանակում լինել
<<դասական խելացի>> կամ էլ օրինակ
դպրոցում լավ սովորել: Մեր օրերի ԱՄՆ
նախագահը ասում է. <<Կարևոր չէ, թե ինչ
գիտելիքներ ունեք, կարևորն այդ գիտելիքները
ճիշտ օգտագործելն է>>: Ինչիդ են պետք
այն բոլոր գիտելիքները և կարդացած գրքերը,
եթե չգիտես, թե ինչպես ես դրանք օգտագործելու
հաջողության հասնելու համար, կամ էլ
ուղղակի կյանքից նոր բան սովորելու համար:
Արդյոք դա խելք է: Գիտելիքն այն է, երբ դրա
ապացուցման կարիքը չունես, երբ ուղղակի
օգտագործում ես այն, երբ կարողանում ես
ինքդ քեզ ճիշտ ներկայացնել, և վերջապես
գիտելիքն այն է, երբ ուղղակի վստահ ես, որ
ճիշտ մարդ ես: Իսկ ինչ է նշանակում ինքդ
քեզ ճիշտ ներկայացնել: Կարծում եմ
ընդհանրապես բոլոր մարդիկ էլ հետաքրքիր
են և ունեն շանսեր խելացի լինելու,
պարզապես, քչերն են, որ կարողանում են
ճիշտ ձևով կիսվել և առհասարակ կիսվել:
Խելացի է նա, ով կիսվել գիտի:
Комментариев нет:
Отправить комментарий