четверг, 14 мая 2015 г.

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

ՀՀ տարածքն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան եզրային ծալքաբեկորավոր լեռների և հրաբխային միջնաշխարհի մի հատվածը, որի 2 %-ն ունի մինչև 800 մ բարձրություն, շուրջ 60 %-ը՝ մինչև 2000 մ, 38 %-ը 2000 մ-ից բարձր է և քիչ բարենպաստ տնտեսական գործունեության համար: ՀՀ տարածքի երկրաբանական կառուցվածքի երկարատև բարդ ձևավորումն ու ապարների բազմազանությունը պայմանավորել են տարբեր ծագման, բնույթի և կիրառական նշանակության օգտակար հանածոների առաջացումը:
Հանրապետության տարածքն առանձնապես հարուստ է գունավոր մետաղներով: Առավել կարևոր են պղնձամոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, ԼիճքվազԹեյի, Մեղրաձոր, Արմանիս), բազմամետաղային (Ախթալա, Արմանիս, Գլաձոր, Կաքավասար և այլն), երկաթի (Կապուտան, Հրազդան, Սվարանց և այլն) հանքավայրերը:
ՀՀ ընդերքը հարուստ է նաև ոչ մետաղային հանածոների բազմազան տեսակներով: Դրանցից առանձնապես կարևոր են հրաբխային ծագման բնական շինանյութերը. տարածված են տուֆը (Արթիկ, Երևանի շրջակայք, Բյուրական, Անիպեմզա), պեմզան (Պեմզաշեն, Անիպեմզա), բազալտը (Դեբեդի հովիտ, Արագած լեռնազանգված, Գեղամա լեռնավահան), գրանիտը (Փամբակի, Բազումի, Զանգեզուրի լեռնաշղթաներ), պեռլիտը (Արագած), կրաքարը (Արարատ, Ջաջուռ), մարմարը (ԱղվերանԱրզական, Խոր վիրապ, Մարմարաշեն), հրակայուն (Թումանյան, Շորժա) և բենթոնիտային (Սարիգյուղ) կավերը:
Հանրապետությունում կան նաև կերակրի աղի, վանակատի, տրավերտինի, բարիտի, գիպսի, դիատոմիտի, ասբեստի, քվարցի, ագաթի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի պաշարներ:
ՀՀ տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերովՋերմուկ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Սևան», «Արարատ» և այլն), որոնք իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ հայտնի են նաև հանրապետության սահմաններից դուրս:
Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.
Բայց, թե որքանով են վերը նշված գործոնների նպաստում հանրապետության զարգացմանը, որեւէ կոնկրետ գնահատական տալ թերեւս չի ստացվի:Այս դեպքում բնական պայմաների ու ռուսուրսների փոխշահավետ օգտագործում տարբեր բնագավառներում հարաբերական է, քանի որ մարդու պահանջների ու ռեսուրսի օգտագործման ուղղությունն ու բնագավառը ժամանակի ընթացքում ենթարկում են տարաբնույթ փոփոխությունների:
Սակայն դրանց անգամ նպատակաուղղված կիրառության հետեւանքով առաջանում են բնապահպանական մի շարք խնդիրներ ինչպիսիք են՝ անտառահատումները,որոնց հետեւանքով առաջանում է էրոզիա, հողի դեգրադացիա, բուսական եւ կենդանական տեսակների ոչնչացում: Ջրային ռեսուրսների համալիր պահպանության խնդիրները: Մաքրման կառույցների սակավությունն ու ոչ արդյունավետությունը: Խնդիրների մյուս խումբը վերաբերում է բնօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառի կառավարմանը: Այսօր բնապահպանությամբ զբաղվող սուբյեկտների շրջանակը շատ լայն է: Դրանք պետական կառույցներն ենխորհրդարանը, կառավարությունը,նախարարությունները, գերատեսչությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, գործարարական իրավունքի սուբյեկտները, ԶԼՄ-ը եւ միջազգային կազմակերպությունները, բայց դեռեւս առկա կոնկրետ քաղաքականություն, չկա հստակ սահմաանված ծրագիր, որով առաջնորդվելու դեպքում խնդիրների լուծումն կլինի ավելի համակարգված, բացի այս կբարձրանա հասարակության բնապահպանական գիտակցության մակարդակը: Հայաստանում բնաշխարհի վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում Է բարձր քաղաքակենտրոնացված (ուրբանացված) և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին ու նկատելիորեն բարձր է հարևան երկրներից։ Հանրապետության բնակչության 96%-ը կենտրոնացած Է մինչև 2000 մ/բարձրությամբ բնակավայրերում, որը կազմում Է երկրի տարածքի 60%-ը, որտեղ բնակչության խտությունը 171 մարդ/կմ² է, բնակավայրերի խտությունըմոտ 6 բնակավայր 100 կմ² վրա, ճանապարհային (երկաթուղային և ավտոմոբիլային) ցանցի խտությունը՝ 0,85 կմ/կմ²։
Կարեվորումւ եմ նաեվ բնապահպանական օրենսդրության մեջ բնօգտագործմանն ու բնապահանությանն ուղված օրենքների կիրառության արդյունավետությունը քանի , որ այս ոլորտում բացթողումներն շատ են ու ակնհայտ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որը 2010թ. արդյունահանել է շուրջ 16 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել գրեթե նույնքան առնվազն 2-րդ կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրվեր 384 մլրդ դրամ (այդ գումարները պետք է նախատեսվեն ոչ մետաղական հանքերի դեպքում առաջիկա 100 տարվա, իսկ մետաղական հանքերի դեպքում` առաջիկա 1000 տարվա համար պոչանքների պահպանության եւ սպասարկման, շրջակա միջավայրի աղտոտման կառավարման համար): Իսկ ընդհանուր առմամբ` 2001թ.-ից ի վեր պոչամբարներում տեղադրվել են շուրջ 100 մլն տոննա թափոններ: 2007թ.-ից ի վեր, երբ ընդունվել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղադրել է ավելի քան 55 մլն տոննա թափոններ, որի համար պարտավոր էր, սակայն չի վճարել Հայաստանի Հանրապետությանը 1,3 տրլն դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլար: Այս պարտքը լիովին բավարար է, որպեսզի այս ձեռնարկությունն ազգայնացվի, իսկ Հայաստանի ազգային հարստության անխնա շահագործումից նրա ստացած տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների հասնող շահույթը այսուհետ ուղղվի պետական բյուջե:
Պոչամբարների համար` ըստ դրանցում վնասակար նյութերի չափաբաժնի, բնապահպանական վճարների գանձումը ոչ միայն արդար ու տրամաբանական է, այլեւ շահավետ է պետության երկարաժամկետ շահերի տեսանկյունից. դա կխթանի, որպեսզի արդյունահանողներն առավել խորը վերամշակման ենթարկեն հանքանյութը եւ առավել մեծ քանակությամբ վնասակար նյութեր կորզեն դրանից` ստեղծելով հավելյալ ավելացված արժեք ու աշխատատեղեր: Հանքանյութի առավել խորը վերամշակումն իր հերթին կստիպի հանքարդյունահանողներին ներդրումներ իրականացնել կլաստերների` փոխկապակցված արդյունաբերական ձեռնարկությունների համալիրի ձեւավորման համար:
Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը 2004թ.-ից ի վեր արդյունահանել է գրեթե 1 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել նույնքան 1-ին կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրեր 48 մլրդ դրամ գումար, որից շուրջ 14 միլիարդը վերջին տարվա համար: Պաշտոնապես գրանցված մյուս 12 պոչամբարների «տեղադրման» համար դրանց մայր հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտները 2011թ. արդյունահանման ծավալները պահպանելու դեպքում 2012թ.-ին
Սրանք երկրի ներքին տիրույթի խնդիրներն են, բայց չպետք է մոռանանք, որ բնության պահպանությունը սահմանված չէ որոշակի կիլոմետրերով ու կարեւոր է նաեւ տարածաշրջանում ՝ հարեւան պետությունների հետ որոշակի համագործակցության արդյունքում ընդհաուր խնդիրների լուծումը: Բացի այդ նման համագործակցությունը կնպաստի բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Բնապահպանական խնդիրների ոլորտը այն ոլորտն է , որտեղ խնդիրները սպառնում են ոչ թե անհատի կյանքին ու գործունեությանն, այլ ընդհանուր հասարակությանը ու դրանք շուրջ համախմբվելը ամենեւին էլ բարդ չէ:Փոխշահավետությունը կայանում է նաեւ այնտեղ, որ արդեն ստեղծված հարեւանական հարաբերությունները այս համատեքստում կարող են նպաստել տարածաշրջանում տնտեսական դիրքը ամրապնդելուն, բնապահպանականից սահուն անցում կատարելով տնտեսկան քաղաքականության հարթակ:

Այժմ մենք քննարկում ենք քայլեր, որոնք ուղղված կլինեն արդեն առկա խնդիրնեի լուծմանը, սակայն կարեվոր է նաեւ դրանց կանխարգելումը, հանձինս մարդահարույց վնասակար գործոնների նվազեցման, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիական կրթության ու գիտության զարգացման, հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնման:

Աղբյուրներ՝
http://www.armstat.am/
http://mynews.am/
http://hetq.am/

Մաթեմատիկա 2-րդ կիսամյակ

Սահմանել թվային ֆունկցիա հասկացությունըարգումենտ և ֆունկցիա (անկախ և կախյալ փոփոխականներբերել ֆունկցիայի օրինակ Ձեր առօրյայից:
Թվային ֆունկցիասահմանում-Ասում ենոր թվի բազմությունում որոշված է թվայինֆունկցիանեթե այն բազմության ամեն մի թվի համապատասխանեցնում է որևէ թիվ՝ y=f(x)
փոփոխականն անվանում են անկախ փոփոխականիսկ y-ը՝ կախյալ փոփոխական: xփոփոխականն անվանում են նաև ֆունկցիայի արգումենտ:
Մի փոփոխականի կախվածությունը մյուս փոփոխականին, անվանում են ֆունկցիա:
Ֆունկցիայի արժեքների տիրույթ, գրել բերված ֆունկցիայի արժեքների տիրույթը:
f (x)= 50x (ֆունկցիա)
Պատասխան`f(x) Є (-∞,+∞)

 Եթե քառակուսու մակերեսը 80քառ.մ էմի կողմը երկարացնում ենք 2 մետրովապա  փոխվում է նաև ուղղանկյան մակերեսը: Սա կախյալ ֆունկցիայի օրինակ է, քանի որ ուղղանկյան մակերեսը կախված է ուղղանկյան կողմի երկարությունից:
S=x2
S=(x+2)2
Ֆունկցիայի արժեքը արգումենտի տվյալ արժեքի դեպքում. f(x) ֆունկցիան որոշվում է հետևյալ կերպ. ցանկացած x թվի համապատասխանում է այն պարզ թվերի քանակը, որոնք փոքր են x թվից. հաշվեք f(a), որտեղ a թիվը հավասար է Ձեր ծննդյան թվի թվանշանների արտադրյալի և ծննդյան ամսվա(հունվարը 1, փետրվարը՝ 2...դեկտեմբերը՝ էթ) և ծննդյան օրվա արտադրյալի գումարին: 
a=1*9*9*9+8*21=897
f(897)=154
Ֆունկցիայի գրաֆիկ: Գրեք որևէ ֆունցիա և կոորդինատային հարթության վրա նշեք վեց կետ,որոնք պատկանում են այդ ֆունկցիայի գրաֆիկին, և չորս կետ՝ որոնք չեն պատկանում այդ ֆունցիայի գրաֆիկին:

Եռանկյունաչափության տարրեր
GeoGebra ծրագրով գծեք միավոր շրջանագիծ և այդ շրջանագծի մի շառավիղ (շառավիղը պետք է չհամընկնի կոորդինատային առանցքների հետ): Գտեք այդ շառավղի կազմած անկյունը x-երի առանցքի դրական ուղղության հետ: Գտեք այդ անկյան սինուսը, կոսինուսը, տանգենսը, կոտանգեսը:



Շառավիղը տեղադրեք մեկ այլ դիրքում (շառավիղը պետք է չհամընկնի կոորդինատային առանցքների հետ): Գտեք այդ շառավիղի և x-երի առանցքի դրական ուղղության կազմած անկյան սինուսը: Հաշվեք այդ անկյան կոսինուսը, տանգենսը, կոտանգենսը: Բացատրեք, թե ինչպես հաշվեցիք:
Sinα=sin60^=  
Cosα=co`s60^=

Tgα=tg60^=

Ctgα=ctg60^=

Կա հատուկ աղյուսակ, որտեղ գրված է, թե ինչքան է sin-ը, cos-ը, tg-ը, ctg-ը: Բացի այդ, գոյություն ունի նաև հաշվելու հատուկ ձև:


Շառավիղը տեղադրեք մեկ այլ դիրքում (շառավիղը պետք է չհամընկնի կոորդինատային առանցքների հետ): Գտեք այդ շառավիղի և x-երի առանցքի դրական ուղղության կազմած անկյան տանգենսը: Հաշվեք այդ անկյան սինուսը, կոսինուսը, տանգենսը, կոտանգենսը: Բացատրեք, թե ինչպես հաշվեցիք:

Sin120^=sin(90+30)=cos30= 

Cos120^=-cos(90+30)=-sin30=-  

Tg120^=-ctg(90+30)=-ctg30=

Ctg120^=-tg(90+30)=- tg30=

Թումանյանական նախագիծ

Հարցաշար

Ես համամիտ եմ տվյալ ձևակերպման հետ: Դավաճանությունը չի կարելի ներել, եթե իհարկե այն չի կատարվել ինչ-որ մեկի կյանքը փրկելու համար: Ինձ համար դավաճանություն կհամարվի ինձ մոտիկ մարդկանց կողմից կատարված դավաճանությունը, եթե այն կատարվի այլ անծանոթ մարդկանց կողմից ես դա չեմ համարի դավաճանություն, քանի որ դավաճանել կարող են միայն մոտիկ մարդիկ այլ ոչ թե անծանոթները կամ էլ թշնամիները:

Իմ կարծիքով ամեն մի աղջիկ և կին ունի իր մեջ փառքի բույր, որը նրանց ստիպում է դիմել տարբեր քայլերի որոնցից մեկն էլ դավաճանությունը է: Թմկա տիրուհին ուներ ամեն ինչ ինչի մասին կարելի էր միայն երազել, բայց նա դավաճանության դիմեց և իմ կարծիքով նա դիմեց այդ քայլին այն պատճառով, որ հոգնել էր նույնությունից և ուզում էր նոր զգացմունքներ և նոր կյանք: Այդպես էլ վարվեց Իսահակյանի պոեմի հերոսուհի Լիլիթը: Նա նույնպես ուներ ամեն ինչ սակայն նա դավաճանեց Ադամին նույն ագահության և փառքի ծառավի պատճառով: Իմ կարծիքով բոլոր կանայք և աղջիկները նույնպես ունեն նման թուլություն, բայց նրանցից շատերը դա թաքցնում են և հենց այդ պատճառով էլ Թումանյանը Թմկա տիրուհուն անուն չի տվել, որպիսզի ոչ մի կնոջ չնեղացնի:

Ռիչարդ Բախը շատ հետաքրքիր միտք է գրել, որ ոչ ոք չի կարող մեզ դավաճանել, քանի որ ոչ ոք մեզ չի պատկանում: Ես որոշ չափով համաձայն եմ նրա հետ, բայց իմ կարծիքով ես չեմ կարողանա տանել մոտիկներիս դավաճանությունը, այն ինձ մեծ ցավ կպատճառի:

Հ. Թումանյանի <<Թմկաբերդի առումը>>

Հարցաշարը այստեղ - https://msargsyan.wordpress.com/2015/02/19/%D5%99%D5%99-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%A9%D5%A5%D6%80%D5%A9%D5%AB%D5%AF/

Project: Sport it's everything

Sports and games are very important for us. They keep us healthy and fit. They offer us a change from the monotony of daily life. It is a useful means of entertainment and physical activity. Sports and games help in character building. They give us energy and strength.
Sports and games are means of mental and physical growth. During sports we come to learn many things. We learn how to maintain mental balance in the midst of hopes and despair. They make us learn how to tackle the difficult situation. Sports develop a sense of friendliness. They develop in us team spirit. They help in developing mental and physical toughness. They shape our body and make it strong and active. They give us energy and strength. They remove tiredness and lethargy. They improve blood circulation. This improves our physical well-being. Sports and games improve our capability.
My favorite sport is football. I loved football since childhood. Besides the fact that playing football is fun, it is also a way to keep fit and healthy.