четверг, 14 мая 2015 г.

Թումանյանական նախագիծ

Հարցաշար

Ես համամիտ եմ տվյալ ձևակերպման հետ: Դավաճանությունը չի կարելի ներել, եթե իհարկե այն չի կատարվել ինչ-որ մեկի կյանքը փրկելու համար: Ինձ համար դավաճանություն կհամարվի ինձ մոտիկ մարդկանց կողմից կատարված դավաճանությունը, եթե այն կատարվի այլ անծանոթ մարդկանց կողմից ես դա չեմ համարի դավաճանություն, քանի որ դավաճանել կարող են միայն մոտիկ մարդիկ այլ ոչ թե անծանոթները կամ էլ թշնամիները:

Իմ կարծիքով ամեն մի աղջիկ և կին ունի իր մեջ փառքի բույր, որը նրանց ստիպում է դիմել տարբեր քայլերի որոնցից մեկն էլ դավաճանությունը է: Թմկա տիրուհին ուներ ամեն ինչ ինչի մասին կարելի էր միայն երազել, բայց նա դավաճանության դիմեց և իմ կարծիքով նա դիմեց այդ քայլին այն պատճառով, որ հոգնել էր նույնությունից և ուզում էր նոր զգացմունքներ և նոր կյանք: Այդպես էլ վարվեց Իսահակյանի պոեմի հերոսուհի Լիլիթը: Նա նույնպես ուներ ամեն ինչ սակայն նա դավաճանեց Ադամին նույն ագահության և փառքի ծառավի պատճառով: Իմ կարծիքով բոլոր կանայք և աղջիկները նույնպես ունեն նման թուլություն, բայց նրանցից շատերը դա թաքցնում են և հենց այդ պատճառով էլ Թումանյանը Թմկա տիրուհուն անուն չի տվել, որպիսզի ոչ մի կնոջ չնեղացնի:

Ռիչարդ Բախը շատ հետաքրքիր միտք է գրել, որ ոչ ոք չի կարող մեզ դավաճանել, քանի որ ոչ ոք մեզ չի պատկանում: Ես որոշ չափով համաձայն եմ նրա հետ, բայց իմ կարծիքով ես չեմ կարողանա տանել մոտիկներիս դավաճանությունը, այն ինձ մեծ ցավ կպատճառի:

Հ. Թումանյանի <<Թմկաբերդի առումը>>

Հարցաշարը այստեղ - https://msargsyan.wordpress.com/2015/02/19/%D5%99%D5%99-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%A9%D5%A5%D6%80%D5%A9%D5%AB%D5%AF/

Комментариев нет:

Отправить комментарий