четверг, 14 мая 2015 г.

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

ՀՀ տարածքն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան եզրային ծալքաբեկորավոր լեռների և հրաբխային միջնաշխարհի մի հատվածը, որի 2 %-ն ունի մինչև 800 մ բարձրություն, շուրջ 60 %-ը՝ մինչև 2000 մ, 38 %-ը 2000 մ-ից բարձր է և քիչ բարենպաստ տնտեսական գործունեության համար: ՀՀ տարածքի երկրաբանական կառուցվածքի երկարատև բարդ ձևավորումն ու ապարների բազմազանությունը պայմանավորել են տարբեր ծագման, բնույթի և կիրառական նշանակության օգտակար հանածոների առաջացումը:
Հանրապետության տարածքն առանձնապես հարուստ է գունավոր մետաղներով: Առավել կարևոր են պղնձամոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, ԼիճքվազԹեյի, Մեղրաձոր, Արմանիս), բազմամետաղային (Ախթալա, Արմանիս, Գլաձոր, Կաքավասար և այլն), երկաթի (Կապուտան, Հրազդան, Սվարանց և այլն) հանքավայրերը:
ՀՀ ընդերքը հարուստ է նաև ոչ մետաղային հանածոների բազմազան տեսակներով: Դրանցից առանձնապես կարևոր են հրաբխային ծագման բնական շինանյութերը. տարածված են տուֆը (Արթիկ, Երևանի շրջակայք, Բյուրական, Անիպեմզա), պեմզան (Պեմզաշեն, Անիպեմզա), բազալտը (Դեբեդի հովիտ, Արագած լեռնազանգված, Գեղամա լեռնավահան), գրանիտը (Փամբակի, Բազումի, Զանգեզուրի լեռնաշղթաներ), պեռլիտը (Արագած), կրաքարը (Արարատ, Ջաջուռ), մարմարը (ԱղվերանԱրզական, Խոր վիրապ, Մարմարաշեն), հրակայուն (Թումանյան, Շորժա) և բենթոնիտային (Սարիգյուղ) կավերը:
Հանրապետությունում կան նաև կերակրի աղի, վանակատի, տրավերտինի, բարիտի, գիպսի, դիատոմիտի, ասբեստի, քվարցի, ագաթի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի պաշարներ:
ՀՀ տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերովՋերմուկ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Սևան», «Արարատ» և այլն), որոնք իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ հայտնի են նաև հանրապետության սահմաններից դուրս:
Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.
Բայց, թե որքանով են վերը նշված գործոնների նպաստում հանրապետության զարգացմանը, որեւէ կոնկրետ գնահատական տալ թերեւս չի ստացվի:Այս դեպքում բնական պայմաների ու ռուսուրսների փոխշահավետ օգտագործում տարբեր բնագավառներում հարաբերական է, քանի որ մարդու պահանջների ու ռեսուրսի օգտագործման ուղղությունն ու բնագավառը ժամանակի ընթացքում ենթարկում են տարաբնույթ փոփոխությունների:
Սակայն դրանց անգամ նպատակաուղղված կիրառության հետեւանքով առաջանում են բնապահպանական մի շարք խնդիրներ ինչպիսիք են՝ անտառահատումները,որոնց հետեւանքով առաջանում է էրոզիա, հողի դեգրադացիա, բուսական եւ կենդանական տեսակների ոչնչացում: Ջրային ռեսուրսների համալիր պահպանության խնդիրները: Մաքրման կառույցների սակավությունն ու ոչ արդյունավետությունը: Խնդիրների մյուս խումբը վերաբերում է բնօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառի կառավարմանը: Այսօր բնապահպանությամբ զբաղվող սուբյեկտների շրջանակը շատ լայն է: Դրանք պետական կառույցներն ենխորհրդարանը, կառավարությունը,նախարարությունները, գերատեսչությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, գործարարական իրավունքի սուբյեկտները, ԶԼՄ-ը եւ միջազգային կազմակերպությունները, բայց դեռեւս առկա կոնկրետ քաղաքականություն, չկա հստակ սահմաանված ծրագիր, որով առաջնորդվելու դեպքում խնդիրների լուծումն կլինի ավելի համակարգված, բացի այս կբարձրանա հասարակության բնապահպանական գիտակցության մակարդակը: Հայաստանում բնաշխարհի վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում Է բարձր քաղաքակենտրոնացված (ուրբանացված) և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին ու նկատելիորեն բարձր է հարևան երկրներից։ Հանրապետության բնակչության 96%-ը կենտրոնացած Է մինչև 2000 մ/բարձրությամբ բնակավայրերում, որը կազմում Է երկրի տարածքի 60%-ը, որտեղ բնակչության խտությունը 171 մարդ/կմ² է, բնակավայրերի խտությունըմոտ 6 բնակավայր 100 կմ² վրա, ճանապարհային (երկաթուղային և ավտոմոբիլային) ցանցի խտությունը՝ 0,85 կմ/կմ²։
Կարեվորումւ եմ նաեվ բնապահպանական օրենսդրության մեջ բնօգտագործմանն ու բնապահանությանն ուղված օրենքների կիրառության արդյունավետությունը քանի , որ այս ոլորտում բացթողումներն շատ են ու ակնհայտ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որը 2010թ. արդյունահանել է շուրջ 16 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել գրեթե նույնքան առնվազն 2-րդ կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրվեր 384 մլրդ դրամ (այդ գումարները պետք է նախատեսվեն ոչ մետաղական հանքերի դեպքում առաջիկա 100 տարվա, իսկ մետաղական հանքերի դեպքում` առաջիկա 1000 տարվա համար պոչանքների պահպանության եւ սպասարկման, շրջակա միջավայրի աղտոտման կառավարման համար): Իսկ ընդհանուր առմամբ` 2001թ.-ից ի վեր պոչամբարներում տեղադրվել են շուրջ 100 մլն տոննա թափոններ: 2007թ.-ից ի վեր, երբ ընդունվել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղադրել է ավելի քան 55 մլն տոննա թափոններ, որի համար պարտավոր էր, սակայն չի վճարել Հայաստանի Հանրապետությանը 1,3 տրլն դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլար: Այս պարտքը լիովին բավարար է, որպեսզի այս ձեռնարկությունն ազգայնացվի, իսկ Հայաստանի ազգային հարստության անխնա շահագործումից նրա ստացած տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների հասնող շահույթը այսուհետ ուղղվի պետական բյուջե:
Պոչամբարների համար` ըստ դրանցում վնասակար նյութերի չափաբաժնի, բնապահպանական վճարների գանձումը ոչ միայն արդար ու տրամաբանական է, այլեւ շահավետ է պետության երկարաժամկետ շահերի տեսանկյունից. դա կխթանի, որպեսզի արդյունահանողներն առավել խորը վերամշակման ենթարկեն հանքանյութը եւ առավել մեծ քանակությամբ վնասակար նյութեր կորզեն դրանից` ստեղծելով հավելյալ ավելացված արժեք ու աշխատատեղեր: Հանքանյութի առավել խորը վերամշակումն իր հերթին կստիպի հանքարդյունահանողներին ներդրումներ իրականացնել կլաստերների` փոխկապակցված արդյունաբերական ձեռնարկությունների համալիրի ձեւավորման համար:
Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը 2004թ.-ից ի վեր արդյունահանել է գրեթե 1 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել նույնքան 1-ին կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրեր 48 մլրդ դրամ գումար, որից շուրջ 14 միլիարդը վերջին տարվա համար: Պաշտոնապես գրանցված մյուս 12 պոչամբարների «տեղադրման» համար դրանց մայր հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտները 2011թ. արդյունահանման ծավալները պահպանելու դեպքում 2012թ.-ին
Սրանք երկրի ներքին տիրույթի խնդիրներն են, բայց չպետք է մոռանանք, որ բնության պահպանությունը սահմանված չէ որոշակի կիլոմետրերով ու կարեւոր է նաեւ տարածաշրջանում ՝ հարեւան պետությունների հետ որոշակի համագործակցության արդյունքում ընդհաուր խնդիրների լուծումը: Բացի այդ նման համագործակցությունը կնպաստի բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Բնապահպանական խնդիրների ոլորտը այն ոլորտն է , որտեղ խնդիրները սպառնում են ոչ թե անհատի կյանքին ու գործունեությանն, այլ ընդհանուր հասարակությանը ու դրանք շուրջ համախմբվելը ամենեւին էլ բարդ չէ:Փոխշահավետությունը կայանում է նաեւ այնտեղ, որ արդեն ստեղծված հարեւանական հարաբերությունները այս համատեքստում կարող են նպաստել տարածաշրջանում տնտեսական դիրքը ամրապնդելուն, բնապահպանականից սահուն անցում կատարելով տնտեսկան քաղաքականության հարթակ:

Այժմ մենք քննարկում ենք քայլեր, որոնք ուղղված կլինեն արդեն առկա խնդիրնեի լուծմանը, սակայն կարեվոր է նաեւ դրանց կանխարգելումը, հանձինս մարդահարույց վնասակար գործոնների նվազեցման, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիական կրթության ու գիտության զարգացման, հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնման:

Աղբյուրներ՝
http://www.armstat.am/
http://mynews.am/
http://hetq.am/

Комментариев нет:

Отправить комментарий