вторник, 25 августа 2015 г.

Վերածնունդ

Վերածննդի դարաշրջանը երաժշտության պատմության մեջ եղել է 1400 (երբեմն նշվում է 1450) միջև 1600 թվականները: Ժամանակաշրջան, որը հիանալի փոփոխություններ մտցրեց Եվրոպայում: Վերածննդի ընթացքում հիմնական զվարճանքը համարվում էր երաժշտությունն ու պարը: Երաժշտությունը դարձավ ամենօրյա կյանքի մի մասը, երբ մարդիկ սկսեցին նվագել և պարել հաճույքի համար: Նրանք փորձարկումներ կատարեցին տարբեր ձևի գործիքների և ձայների համադրության հետ: Երաժշտությունը դարձավ և արվեստի, և զվարճանքի ձև:

Երգչախմբեր

Վերածննդի դարաշրջանի լավագույն երգերը երգում էին եկեղեցիներում մեծ երգչախմբերով: Նոր ոճ էր միարժամանակ մի քանի ձայների օգտագործումը: Այսպիսի երաժշտությունը անվանվեց պոլիֆոնիա, որը շատ օգտագործվեց երգչախմբերում:
Մադրիգալ
Մեկ ուրիշ տարածված տեսակը ոկալ-երաժշտության մեջ դա մադրիգալն էր: Մադրիգալը հիմնականում կազմված էր 3-6 երգիչներից, կարող էր նաև լինել ավել: Մադրիգալը նաև ուներ տարբեր երաժշտություններ, որոնք երգում էին միարժամանակ, բայց տարբեր ձայներում: Երգերը հիմնականում ռոմանտիկ բանաստեղծություններ էին և երգում էին էմոցիաներով:
Գործիքներ
Վերածննդի ժամանակ նոր գործիքներ ստեղծվեցին: Ամենատարածվածը ջութակն է, որը առաջին անգամ պատրաստվել է Իտալիայում՝ 1500-ականներին: Ուրիշ գործիքներ՝ օգտագործված են եղջյուրափողեր, որից ստացել են հին շեփորը և կորնետը, լարային գործիքները՝ ինչպիսիք են քնարը և հարդի գարդին, և փողային գործիքներ՝ ինչպիսիք են պարկապզուկը և ձայնագրիչը:
Կլավիկորդ – Դաշնամուրի նման ստեղնաշարավոր գործիք է, բայց երբ նոտան նվագում ես լարը ոչ թե դաշնամուրի նման հարվածվում է, այլ՝ քաշվում: (https://www.youtube.com/watch?v=yJdTsDUuuFk )
Հարդի գարդի – Ջութակի նման գործիք է, որտեղ երաժշտությունները նվագվում են փոքր ստեղնաշարի վրա: (https://www.youtube.com/watch?v=ypuaJLHK_LQ )
Լուտ – Լարային գործիք է, որը նման է կիթառի՝ կլոր ետևով: Լարերը կմճթում էին, որպեսզի նոտաներ ստանան: (https://www.youtube.com/watch?v=TKjadi_rvP0 )
Կոմպոզիտորներ
Վերածննդի ժամանակաշրջանը ունի շատ հայտնի կոմպոզիտորներ: Ամենահայտնիներն են՝ Վիլյամ Բըրդ, Ջոսքուին Դես Պրեզ և Թոմաս Թալլիս: Առաջին դրամատիկ օպերան գրվել է Կլաուդի Մոնտեվերդիի կողմից 1607 թվականին: (https://www.youtube.com/watch?v=4ZSB0WTyIrg
Պարեր
Վերածննդի ժամանակ կար պարերի հիմնական ձև՝ դատական պարեր և ժողովրդական պարեր: Դատական պարերը դրանք ֆորմալ պարեր էին, որոնք պարում էին միայն պարապած պարողները: Ժողովրդական պարերը, դրանք պարեր էին, որտեղ ցանակացած մեկը կարող էր մասնակցել: Ամեն պարը ուներ իր առանձին քայլերը և շարժումները: Օրինակ՝
Ակնածանք (ռեվերենս) – Սա “դիմավորելու” քայլ էր, որտեղ պարողները պետք է կանգնեին դեմ դիմաց, որից հետո ձախ ոտքը տանեին ետ և խոնարհվեն պարընկերոջ դիմաց:
Սալտարելլո- Սա տարածված պարային շարժում էր, որտեղ պարողները պետք է անեին 3 քայլ առաջ և ցատկեին: (https://www.youtube.com/watch?v=PWMyb1UtlzE )
Պավանե – Դանդաղ “քայլքի” նման պար է, որը հնարավորությունն է տալիս պարողներին ցուցադրել իրենց շորերը: Սա հիմնականում պարահանդեսի առաջին պարն էր: (https://www.youtube.com/watch?v=hVBlFUb0g60 )
Դոպիո- Քայլ, որտեղ պարողները անում են երկու էլեգանտ քայլեր առաջ և հետո բարձրանում իրենց թաթերի վրա:

Թարգմանությունը՝ անգլերենից
Աղբյուրները՝

Комментариев нет:

Отправить комментарий