вторник, 25 августа 2015 г.

Խաչակրաց արշավանք (անհատական աշխատանք)


Խաչակրաց արշավանքներ, Խաչակրաց արշավանք են կոչվում 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո կազմակերպված դեպի արևելք Սուրբ երկիր ռազմական արշավանքները: Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանոժքներին, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ:
Խաչակրաց արշավանքներին հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291 թթ։
●Առաջին խաչակրաց արշավանք (1096-1099 թթ.), որը գլխավորում էին ֆրանսիական ու նորմանական խոշոր բարոնները, և որի արդյունքում Արևելքում ստեղծվեցին չորս լատինական պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի իշխանապետությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:
●Երկրորդ խաչակրաց արշավանք (1147-1149 թթ.), ձեռնարկված Մոսուլի աթաբեկ Զանգիի կողմից Եդեսիայի գրավման (1144թ.) վրեժը լուծելու նպատակով: Լիակատար ձախողությամբ ավարտված այս արշավանքի առաջնորդներն էին գերմանական կայսր Կոնրադ III-ը և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ը:
●Խաչակիրների գրաված տարածքներում ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը: Առաջին թագավոր ընտրվեց Գոթֆրիդ Բուլյոնցին: Երուսաղեմի թագավորության մեջ մտնում էին Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:
Թագավորության տարածքը բաժանվեց բարոնությունների: Սրանք էլ իրենց հերթին բաժանվում էին ասպետական ավատների: Ավատ ստացած ասպետները պարտավոր էին ռազմական ծառայություն կատարել : Եթե Եվրոպայում ասպետները տարեկան 40 օր էին զինվորական ծառայություն կատարում, ապա այստեղ` ամբողջ տարին, քանի որ խաչակիրները մշտական պատերազմների մեջ էին:
●Երուսաղեմի թագավորությանը հարավից սպառնում էր Եգիպտոսի սուլթանությունը, իսկ արևելքից` սելջուկները: Պետության պաշտպանության նպատակով հիմնվեցին հոգևոր-ասպետական միաբանություններ: Նրա անդամները միաժամանակ վանականներ էին և ասպետներ: Նրանք երդվում էին չամուսնանալ, լինել չքավոր և զբաղվել կաթոլիկություն տարածելով, ինչպես նաև մարտնչել անհավատների դեմ:
Առաջին միաբանությունը կոչվում էր Հիվանդախնամների միաբանություն: Ամենաազդեցիկը Տաճարականների միաբանությունն էր: 12-րդ դ. Գերմանացիները հիմնեցին Տևտոնական միաբանությունը: Միաբանությունները զգալի դեր խաղացին Սուրբ երկրի պաշտպանության գործում:
●Եկեղեցին Լաթերանի 1215 թ. ժողովում մշակեց Սուրբ Երկիրն ազատագրելու ծրագիր: Առաջին քայլով Ավստրիայի և Հունգարիայի խաչակիրները միացան Երուսաղեմի թագավորի և Անտիոքի դքսության խաչակիրներին և ետ գրավեցին Երուսաղեմը։ Երկրորդ քայլով նրանք գրավեցին Դամիետա քաղաքը Եգիպտոսում 1219 թ., սակայն Եկեղեցու պահանջով նրանք շարժվեցին դեպի Կահիրե. ճանապարհին, սննդամթերքի պակասի պատճառով նրանք ստիպված ետ վերադարձան, իսկ գիշերային հարձակումը խաչակիրների վրա Եգիպտոսի կառավարչի կողմից, վերջնականապես հյուծեց նրանց և շուտով խաչակիրները հանձնվեցին։ Եգիպտոսի կառավարիչ Ալ-Քամիլը ութամյա հաշտության պայմանագիր կնքեց Եվրոպայի հետ։
      Ալ-Քամիլը պարգև սահմանեց մեկ բյուզանդական ոսկու չափով, իրեն բերած յուրաքանչյուր քրիստոնյայի գլխի համար: 1219 թ. Ալ-Քամլիի հետ խոսելու նպատակով Սուրբ Ֆրանցիսկն անցավ Եգիպտոսի սահմանը։ Նրան և իր ուղեկցին` Իլլումինատուսին, գերի վերցրեցին և բերեցին Ալ-Քամլիի մոտ։ Ալ-Քամլին հիացած էր Սուրբ Ֆրանցիսկով և ։ շուտով Սուրբ Ֆրանցիսկը ազատ արձակվեց։
●Ֆրիդիրիխ Բ-ն կառավարման ընթացքում բազմաթիվ խոստումներ էր տվել արշավելու դեպի Սուրբ Երկիր, սակայն միայն նրանից հետո, երբ այդ խոստումները չկատարելու համար Հռոմի Պապը բանադրեց նրան, Ֆրիդիրիխը կազմակերպեց նոր արշավանք 1228 թ.: Շուտով նա զորքի հետ ափ իջավ Ակրայում և դիվանագիտության շնորհիվ հասավ աննախադեպ հաջողությունների. Երուսաղեմը, Նազարեթն ու Բեթղեհեմը տասը տարով վերադարձվեցին խաչակիրներին։
Այն բանից հետո, երբ Ֆրիդիրիխը 1229 թ. չկարողացավ գրավել Եգիպտոսը նա հաշտության պայմանագիր կնքեց Ալ-Քամլիի հետ։ Ըստ այդ պայմանագրի խաչակիրներին էր հանձնվում նախկին Երուսաղեմի թագավորության տարածքի մեծ մասը, բացառությամբ մի քանի մզկիթների, որոնք անցելու էին մուսուլմանների վերահսկողության տակ։ Խաղաղությունը տևեց շուրջ 10 տարի։ Շուտ մուսուլմաններ դժգոհ մնացին Ալ-Քամլիի որոշումներից և 1244 թ. Երուսաղեմի պաշարումից հետո հետ գրավեցին քաղաքը։
●1243 թ. հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև: Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր: Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը։ Ֆրանսիայի թագավոր Լուի Իններորդը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թթ. և ավարտվեց անհաջողությամբ։ Նա անցկացրեց կյանքի մնացած մասը Ակրայի արքայական պալատում։
●Ութերորդ խաչակրաց արշավանքը դարձյալ կազմակերպվել էր Ֆրանսիայի թագավոր Լուի IX կողմից 1270 թ.: Նա ցանկանում էր օգնել Սիրիայում գտնվող խաչակիրների մնացորդներին։ Սակայն սկզբնապես նա արշավեց Թունիս, որտեղ էլ երկու ամիս անց կնքեց իր մահկանացուն։ Իր կատարած գործերի համար Լուին հետագայում սրբացվեց։ Երբեմն Ութերորդ խաչակրաց արշավանքը հաշվում են որպես Յոթերորդ, քանի որ երբեմն Վեցերորդ և Յոթերորդ խաչակրաց արշավանքները համարվում են մեկ խաչակրաց արշավանք։ Իններորդ խաչակրաց արշավանքը ևս երբեմն հաշվում են որպես Ութերորդի շարունակությունը։
Անգլիայի թագավոր Էդվարդը 1271 թ. կազմակերպեց մի շարք արշավանքներ ընդդեմ բերբերների։ Սակայն Ֆրանսիայի թագավոր Լուիի մահից հետո, այս խաչակրաց արշավանքը ևս ավարտվեց անհաջողությամբ։ Այն դարձավ վերջինը խաչակիրների համար Մերձավոր Արևելքում։
Հետագայում՝ մամլուքներից ջախջախված խաչակիրները, հույսերը կապում էին մոնղոլների հետ, ովքեր քրիստոնյաներին համեմատաբար լավ էին վերաբերվում։ Մոնղոլների որոշ արշավանքներ նախագծված էին ֆրանկների կողմից։ Չնայած մոնղոլները կարողացան հասնել մինչևԴամասկոս, սակայն նրանք և խաչակիրները վատ էին համագործակցում։ Շուտով մամլուքները բերբերների հետ միասին կարողացան մաքրել ողջ Սուրբ Երկիրը մոնղոլներից և խաչակիրներից։ Մեկը մյուսի հետևից ընկան խաչակիրների վերջին հենակետերը. Անտիոքը՝ 1268 թ., Տրիպոլին՝ 1289 թ. և Ակրան՝ 1291 թ., այդպիսով վերջ դնելով խաչակիրների դարաշրջանին Մերձավոր Արևելքում։

Комментариев нет:

Отправить комментарий