вторник, 25 августа 2015 г.

Դավաճանություն

Կարծում եմ` դավաճանում են անբավարարվությունից և գայթակղությունից: Դա չի նշանակում, որ դավաճանելով դիմացինիդ այլևս չես հարգում կամ չես սիրում, բայց դիմացինդ քեզ առաջվա նման չի վստահում, իսկ վստահությունը` ամենակարևորն է ինձ համար, քանի որ դրա մեջ մտնում է ամեն ինչ` և հարգանք, և սեր, ամեն ինչ: 

Եվ հենց որ ինչ-որ մեկը քեզ դավաճանում է, դու այլևս չես կարողանում նրանց առջվա նման վստահել, կապ չունի, թե ինչ են արել, ինչի համար են արել, փաստն այն է, որ դավաճանել են: Դավաճանելը բոլորի համար տարբեր է, մեկի համար` ուրիշի հետ ուղղակի շփվելը, մյուսի համար` խաբելը, ինձ համար` ինձ հուսախաբ անելն է, այսինքն` անել ինչ-որ բան, որից հետո ես այլևս չեմ կարող նրանց վստահել: Դավաճանության պատճառ, ինչպես նշեցի, կարող են լինել անբավարարվությունը և գայթակղությունը, բայց ինչի դավաճանել` եթե կարելի է դրանց մասին խոսել, իրար հասկանալ և գալ ինչ-որ ընդհանուր եզրահանգման: Ինչու են դավաճանում` եթե կարելի է ուղղակի իրենց հետ կապը խզել և անել ինչ-որ ուզում ես, բայց դավաճանում են, քանի որ չեն ուզում քեզ կորցնել, բայց նաև ուզում են ուրիշ բան անել: Այդպես սխալ է, չեն հասկանում, որ միայն դավաճանելով, արդեն կորցնում են դիմացինին, միչև դավաճանելը պետք է ծանր ու թեթև անել, արդյոք արդյունքում իրենց ուզածին կհասնեն, թե ոչ:

Комментариев нет:

Отправить комментарий