вторник, 25 августа 2015 г.

Եղիշե Չարենց

Ինչպես Տերյան` այդպես էլ Չարենց, համարյա ամեն տարի կարդացել ենք, բայց Չարենցն ինձ դուր չէր գալիս` շատ էր կոպտությունը, ամեն բանաստեղծությունում կնոջ ձգտումը, նկարագրումը: Դարձյալ վերանայման փուլ եղավ: Եթե ուշադիր կարդանք, Չարենցը ոչ մի բանաստեղծությունում ինչ-որ լկտի, բաց բառեր չի օգտագործել, բայց պատկերները շատ բաց, կտրուկ ու բավականին կոպիտ են: Տերյանի բանաստեղծության ներքո կարող էիր լսել հանդարտ, մեղմ երաժշտություն, իսկ Չարենց կարդալիս` ոչ մի տեսակի երաժշտություն չի համընկնում, չես լսում, բայց` հանգերը համապատասխանում են, կոնկրետ ինչ-որ տեսակի մեջ է գրված, բայց այդ պատկերը տեսնելով և այդ կոպտությունը զգալով՝ ոչ մի բան այլևս չես կարողանում համապատասխանեցնել: Նա շատ ազատ էր գրում՝ զերծ մնալով շատ սիմվոլներից, շատ բանաստեղծություններում նկարագրելով կնոջը, կնոջը հասնելու ձգտումը: Չարենցն ընդանուր առմամբ ինձ դուր է գալիս ` այդ ազատությունը, իր ասածը միշտ առաջ տանելու բնավորությունը, բայց միևնույն ժամանակ այդքան էլ չեմ հավանում՝ պատկերի, գույնի կրկնությունը շատ է:

Չարենցի պոեզիան նման է մարդկանց, տանում է դեպի մարդկային հոգեբանություն. Կան մարդիկ, ովքեր քեզ հետ շատ ազատ են, տեղ-տեղ կոպիտ են և դա քեզ գրվում է, բայց երբ միշտ են այդպիսին` սկսում են վանել:

Комментариев нет:

Отправить комментарий