вторник, 25 августа 2015 г.

20 ճշմարտություն՝ Ռեյ Բրեդբերիի «Գինի խլածաղկից» վեպից

«Գինի խլածաղկից»-ը Ռեյ Բրեդբերիի՝ համաշխարհային, սիրելի վեպն է։ Նրա հետ կարելի է գնալ 11-ամյա տղայի աշխարհ և անցկացնել ամառը, որտեղ ամեն օր կատարվում են զարմանալի բացահայտումներ, որոնցից գլխավորը՝ դու կենդանի ես, դու շնչում ես, դու զգում ես։ 




                                    Տարերքի մասին

Երբ մարդը տասնյոթ տարեկան է` նա գիտի ամեն ինչ: Եթե նա քսանյոթ տարեկան է և առաջվա պես գիտի ամեն ինչ, նշանակում է՝ նա դեռ տասնյոթ տարեկան է:

Բարություն և խելք՝ ծերության հատկությունները։ Քսան տարի կնոջը, որտեղ հետաքրքիր է, լինում է անսիրտ և թեթևամիտ։

Ժամանակը գիպնոզացնում է մարդկանց։ Ինը տարեկանում մարդուն թվում է, թե միշտ եղել է ինը տարեկան և միշտ էլ այդպես կլինի։ Տասներեք տարեկանում նա համոզված է, որ ամբողջ կյանքը մնացել է այս հրաշալի հասունության շեմին։ Իսկ երբ լրանում է նրա յոթանասունը, նա միշտ և ընդմիշտ յոթանասուն տարեկան է։ Մարդն ապրում է ներկայով, կլինի երիտասարդ ներկա, թե՝ ծեր ներկա, բայց այլ բան նա երբեք չի տեսնում և չի իմանում։

Մեծահասակներ և երեխաներ․ երկու տարբեր մարդիկ, ահա թե ինչու են նրանք միշտ պայքարում իրար միջև։ Տեսեք, նրանք ամենևին այդպիսին չեն, ինչպիսին՝ մենք։ Տեսեք, մենք ամենևին այդպիսին չենք, ինչպիսին նրանք են։ Տարբեր մարդիկ, <<և նրանք միմյանց չեն հասկանում>>։


Սիրո մասին


Սերը՝ դա, երբ ցանկանում ես ինչ-որ մեկի հետ ապրել տարվա չորս ժամանակներում։ Երբ ցանկանում ես ինչ-որ մեկի հետ վազել գարնանային փոթորիկից, յասամանի թափված ծաղիկների վրայով, իսկ ամռանը՝ հավաքել հատապտուղներ և լողանալ գետում։ Աշնանը միասին եփել մուրաբա և ցրտից վերանորոգել պատուհանները։ Ձմռանը՝ օգնել վերապրել հարբուխը և երկար երեկոները․․․

Իսկական սերը սահմանում է հոգին, թեև մարմինը երբեմն հրաժարվում է հավատալ դրան։


Տղամարդկան և կանանց մասին
Երիտասարդների մեծ մասը վախենում են մահվանից, եթե տեսնում են, որ կանանց գլխում կան նույնիսկ ինչ-որ մտքեր։

Կնոջ մասին միշտ բամբասում են, նույնիսկ եթե նա արդեն իննսունհինգ տարեկան է։ 

Երբեք կյանքում չեմ սիրել ծովախեցգետին։ Միգուցե, որովհետև չեմ փորձել։

Որպեսզի դառնալ տղամարդ, տղաները պետք է թափառեն, միշտ, ամբողջ կյանքում թափառեն։



Մարդու մասին

Գլխարկում որոնել նապաստակներ՝ անհույս գործ է, միևնույն դեպքում, ինչպե՞ս որոնել գոնե մի կաթիլ խելացի միտք որոշ մարդկանց գլխում։

Երբ ամբողջ ժամանակ ապրում ես մարդկանց կողքին, նրանք ոչ մի կաթիլ չեն փոխվում։ Դուք կապշեք նրանց հետ եղած փփոխություններով, միայն եթե բաժանվեք երկար ժամանակով, տարիներով։

Վերջիվերջո, ինչ անցել է, արդեն չկա և չի կարող լինել։ Մարդն ապրում է այսօր։ 

Ինչքա՞ն կարելի է նայել մայրամուտին։ Եվ ու՞մ է պետք, որպեսզի այն շարունակվեր մի ամբողջ հավերժություն։ Եվ ու՞մ է պետք մշտական մթությունը։ Ու՞մ է պետք մշտական համը։  Ի վերջո այդ ամենին վարժվում ես և արդեն պարզապես դադարում ես նկատել։ Մայրամուտով լավ է հիանալ րոպեով, բայց, երկու։ Իսկ հետո ցանկալի է ինչ-որ ուրիշ բան։ Արդեն այդպես է սովոր մարդը․․․

 

Գլխավորի մասին
Պատերազմում ընդհանրապես չեն հաղթում։ Ինչ, որ անում են, միայն պարտվում են, և ով պարտվում է վերջում, խնդրում է խաղաղություն։
Ժպտա, դժբախտությանը հաճույք մի պատճառիր։
Լավ է երբեմն լսել լռությանը, որովհետև այդ ժամանակ կարողանում ես լսել՝ ինչպես է օդում շարժվում վայրի ծաղիկների փոշին։
Երբեք ոչ ոքի թույլ մի տուր փակել տանիքը, եթե դա նրան հաճույք չի պատճառում։
Եթե միայն պառկես և փակես աչքերդ, զգում ես՝ ինչպես է մահճակալիդ վրա պտտվում երկրագունդը։
Ոչ ոք երբեք չի մահանում, եթե ունի երեխաներ և թոռներ։
Թարգմանությունը՝ Լևոն Գևորգյանի

Комментариев нет:

Отправить комментарий