воскресенье, 2 ноября 2014 г.

•  В наших сновидениях мы всегда одной ногой в детстве.
Մեր երազներում միշտ մի ոտքով մանկության մեջ ենք...

Մանկություն…մեր  կյանքի  այն միակ  ժամանակաշրջանը, որը հիշելիս  բոլորիս  դեմքին  ժպիտ  է հայտնվում։ Միայն  մանուկության երազանքների իրականացումը  կարող է  երջանկություն բերել։

Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու․
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․
Ընդունակ միայն ուրախացնելու։

Եվ  մի  օր  էլ  մենք  արթնանում  ենք  ու  հասկանում, որ  էլ  չենք  կարող  մեր  տարիքը  ցույց տալ  ձեռքի  մատների  վրա։ Մենք  հասկանում  ենք,  որ  մանկությունը  հեռացել  է  առանց  այցեքարտ  կամ  հասցե թողնելու: Այն  մնացել  է  միայն  մեր  սրտերում: Այնտեղ  է  մանկության  ետդաձի  տոմսը: Եվ ամեն  անգամ  պետք  է  պարզապես  մի  փոքր  պատուհան  բաց  թողնել  մեր  սրտում գտնվող  մանկության  համար։

Комментариев нет:

Отправить комментарий