1) Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները։ Ինչու՞
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝ հողառաջացգենետիկական բազզայի նեղացում, նյութերի բնական շրջապտույտ եվ այլն: Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու: Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն: Սակայն երբեմն մենք՝ մարդիկ, միջամտում են բնության բնականոն ընթացքին, ինչը բնավ լավ հետևանքների չի բերում: Գործարաններ, արտադրական թափոն, մեքենաներ, մթնոլորտի աղտոտում, անտառահատումներ (առանց նոր անտառներ տնկելու): Եվ մարդկության պատճառով փոխվում կամ ոչնչանում է մի ամբողջ էկոհամակարգ։
1. Ինքնավերարտադրողականություն- բավարար սննդի ու էներգիայի պայմաններում օրգանիզմների բազմանալու կարողությունը։
2. Ամբողջականություն- կենդանի օրգանիզմներինփոխկապակցվածությունը միմյանց ու բնական միջավայրին` էներգիայի ու նյութերի փոխանակման հաշվին։
3. Կայունություն- hավասարակշռության պահմանումը արտաքին միջավայրի փոփոխությունների դեպքում` անբարենպաստ պայմաններին դիմակայելու ու այդ պայմաններում վերարտադրողականություն ապահովելու կարողություն։
4. Ինքնակարգավորում-տվյալ բիոգեոցենոզում oրգանիզմների պոպուլյացիայի սեփական թվաքանակը սահմանափակելու կարողություն
2) Ինչպիսի էկոհամակարգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն նրանք:
Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարելի է դիտել տարբեր ասպեկտներում` կախված այդ հարցի հետազոտման նպատակներից: Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` անասնապահական տարածքներ, բանջարանոցներ, արոտավայրեր, մարգագետիններ և այլն: Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության: Բայց միայն սրանով չի սահմանափակվում մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա. այն կարող է լինել նաև խիստ բացասական, քանի որ կարող է հանգեցնել էկոլոգիական ճգնաժամի:
3) Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝ հողառաջացգենետիկական բազզայի նեղացում, նյութերի բնական շրջապտույտ եվ այլն: Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու: Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն: Սակայն երբեմն մենք՝ մարդիկ, միջամտում են բնության բնականոն ընթացքին, ինչը բնավ լավ հետևանքների չի բերում: Գործարաններ, արտադրական թափոն, մեքենաներ, մթնոլորտի աղտոտում, անտառահատումներ (առանց նոր անտառներ տնկելու): Եվ մարդկության պատճառով փոխվում կամ ոչնչանում է մի ամբողջ էկոհամակարգ։
4) Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Ֆոսֆոր
ՀՀ-ում ֆոսֆորով հարուստ հանքաքարեր կան Կոտայքի մարզում:
Ֆոսֆորի օրգանական միացությունների պարունակությունը մարդու արյան մեջ զգալիորեն փոփոխվում է, իսկ անօրգանական ֆոսֆորինը հաստատուն է (3–5,5 մգ %): Վերջինիս պարունակությունը մեծանում է կաթնային սննդակարգի, երիկամների որոշ հիվանդությունների, շաքարախտի, ակրոմեգալիայի, ադիսոնյան հիվանդության և այլ դեպքերում: Մարդու օրգանիզմում գրեթե բոլոր կարևորագույն ֆիզիկական շարժընթացները կապված են ֆոսֆորօրգանական նյութերի փոխակերպման հետ: Մարդու օրական պահանջը 1–1,2 գ է (երեխաներինը՝ ավելի շատ): Օրգանիզմի համար ֆոսֆորի աղբյուր են կաթը, կաթնամթերքը, միսը, ձուկը, ձուն և այլն:
Հասուն մարդու օրգանիզմում ֆոսֆորի քանակը 670 գ է (մարդու զանգվածի մոտ 1%-ը). այն անհրաժեշտ է ոսկրագոյացման և էներգիական փոխանակության համար: Ֆոսֆորի 90 %-ը գտնվում է կմախքում (ոսկրերում և ատամներում), մնացածի հիմնական մասը՝ բջիջներում, 1%-ը՝ արտաբջջային հեղուկներում: Բնության մեջ ֆոսֆորը (ինչպես և կենսական նշանակություն ունեցող մյուս տարրերը) շրջապտույտ է կատարում: Բնահողից այն կլանում են բույսերը, բույսերից տարրն անցնում է մարդու և կենդանիների օրգանիզմներ, այնուհետև վերադառնում է բնահող: Գյուղատնտեսական համաշխարհային բերքն ամեն տարի իր հետ դաշտերից հեռացնում է ավելի քան 3 մլն տ ֆոսֆոր: Հետևաբար, կայուն բերք ստանալու համար այդ պակասորդն անհրաժեշտ է շարունակաբար լրացնել: Այդ նպատակով ֆոսֆորիտային հանքաքարի համաշխարհային ամենամյա արդյունահանումը կազմում է ավելի քան 100 մլն տ:
Ածխածին
Ածխածինը քիմիական տարր է: Այն մարդուն հայտնի է անտիկ ժամանակներից: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ածխածինն ազատ վիճակում տարածված է ալմաստի, գրաֆիտի, ածուխների ձևերով: Միացությունների ձևով այն գտնվում է նավթային կուտակումներում, օդում` ածխաթթվական գազի (CO2), իսկ Երկրի ընդերքում՝ կարբոնատների ձևով. կալցիումի կարբոնատը (CaCO3) առաջացնում է մարմարի, կավճի և կրաքարի կուտակումներ: Հայտնի են նաև դոլոմիտը (CaCO3.MgCO3), մագնեզիտը (MgCO3), երկաթասպաթը կամ սիդերիտը (FeCO3) և մալաքիտը (CuOH)2CO3: Մեծ քանակությամբ ածխածին են պարունակում բուսական ու կենդանական օրգանիզմները: Բույսերի համար ածխածնի հիմնական աղբյուրը ածխաթթվական գազն է, քանի որ բույսերն իրենց զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերն արևի ճառագայթների ազդեցությամբ սինթեզում են (այդ շարժընթացը կոչվում է լուսասինթեզ) ածխաթթվական գազից և ջրից, իսկ կենդանիներն ածխածինն ստանում են բույսերից` դրանցով սնվելով:
Ազոտ
Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է: Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանական օրգանիզմներում: Հողից յուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների, վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ: Բնության մեջ ազոտի շրջապտույտը բարդ շարժընթաց է, որտեղ կարևոր նշանակություն ունեն նաև կենդանի միկրոօրգանիզմները: Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածում ամոնիակի ու հանքային աղերի: Այս բակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է մինչև 25 կգ կապված ազոտ: Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների
Комментариев нет:
Отправить комментарий