понедельник, 3 ноября 2014 г.

15 փաստ Զիգմունդ Ֆրեյդի մասին

1. Զիգմունդ Ֆրեյդի ամբողջական անունը Սիգիզմունդ Շլոմո Ֆրեյդ է:
2. Ծնողներն ամեն ինչ անում էին, որ Զիգմունդը սովորի. եթե մյուս երեխաները սովորում էին մոմի լույսի տակ, ապա ապագա հայտնի հոգեբանի համար առանձին նավթավառ էր հատկացվում:
3. Զիգմունդ Ֆրեյդը տիրապետում էր լատիներենի, հունարենի, ֆրանսերենի, անգլերենի, իտալերենի, իսպաներենի, գերմաներենի, ինչպես նաև` հին հրեաներենի:
4. Ֆրեյդի առաջին գիտական հոդվածը նվիրված էր գետի օձաձկների մոտ սեռական տարբերությունների բացահայտմանը:

5. «Մանկական ցերեբրալ պարալիչ» տերմինի հեղինակը Զիգմունդ Ֆրեյդն է:
6. Շուրջ 6 տարի Ֆրեյդը կախվածություն է ունեցել կոկայինից:
7. Իր պրակտիկայի առաջին տարիներին հիվանդների բուժման համար Ֆրեյդը հիպնոզ էր կիրառում:
8. Ֆրեյդի «Հիսթերիայի հետազոտությունը» հոդվածի հրապարակման տարեթիվը (1896 թ.) համարվում է հոգեվերլուծության ծննդյան թիվը:
9.Ֆրեյդին անվանում էին շառլատան և «սեքսի հողի վրա խանգարված» նևրոզների սեքսուալ ծագումնաբանության բացահայտման համար:
10. 1923 թ.-ին Ֆրեյդի մոտ քիմքի քաղցկեղ են հայտնաբերում` հետագայում նա 33 վիրահատություն տարավ հիվանդության պատճառով:
11. Ֆրեյդը լավ գրող էր: 1930 թ.-ին նա արժանացավ գրական աշխարհում ամենահեղինակավոր մրցանակներից մեկին` Գյոթեի մրցանակին:
12. Ֆաշիստական Գերմանիայում Ֆրեյդի աշխատություններն այրում էին: Այս կապակցությամբ Ֆրեյդն ասել էր. «Ինչպիսի առաջընթաց ենք մենք արձանագրում. Միջնադարում նրանք կայրեին ինձ, այսօր նրանք բավարարվում են միայն իմ աշխատություններով»:
13. Ֆրեյդին հաջողվեց լքել ֆաշիստական Գերմանիան միայն ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկ Ռուզվելտի և Ֆրանսիայի արքայադուստր Մարիա Բոնապարտի միջնորդության շնորհիվ:
14. Երբ ֆաշիստները պահանջեցին Ֆրեյդից գրել, որ գեստապոյում իր հետ լավ էին վարվում, նա հարցրեց. «Իսկ ես կարո՞ղ եմ ավելացնել, որ յուրաքանչյուրին ի սրտե խորհուրդ եմ տալիս գեստապոն»:
15. 83 տարեկանում իր տառապանքները դադարեցնելու համար Ֆրեյդը խնդրում է իր բժշկին իրեն մորֆիի մահացու չափաբաժին սրսկել:

Комментариев нет:

Отправить комментарий