среда, 11 декабря 2013 г.

Յոսեմիթե ազգային պարկը և 2700 տարեկան ծառը

Իր հրաշագեղ ջրվեժներով և լեռնագոյացություններով հայտնի ԱՄՆ-ի Յոսեմիթե ազգային պարկը նշանավոր է նաև նրանով, որ ներառում է աշխարհի ամենախոշոր և առավել երկարակյաց ծառերի՝ հսկայական սեկվոյաների (Սիեռա ռեդվուդ) երեք պուրակներ։
Հսկայական սեկվոյան կարող է ապրել 3000 տարուց ավելի և հասնել 225-270 ոտնաչափ (75-90մ)`Ազատության արձանի կրկնակին՝ չհաշված պատվանդանը։ Նրանց բնի տրամագիծը կարող է հասնել 33 ոտնաչափ (11մ)։ Այս մասին է վկայում Վավոնայի ծառ-թունելը Յոսեմիթեի ամենամեծ «Մարիապոզա» պուրակում։ Թունելը ծառի մեջ հատվել է 1881 է. , և հետագա 88 տարիներին ավտոմեքնաներն ու փոստակարքերը երթևեկել են բացվածքով, մինչև որ 1996 թ. ծառը տապալվեց։ «Մարիապոզա» պուրակի այլ հրաշքներից են Հսկա գրիզլին, որը, շուրջ 2700 տարեկան է այժմ կենդանի ամենամեծահասակ սեկվոյան, և Կալիֆորնիա ծառ-թունելը, որի բնի միջոցով մարդիկ զբոսնում են՝ սկսած 1895-ից։ Ընդհանուր առմամբ «Մարիպոզա» պուրակում աճում է շուրջ 500 սեկվոյաներ, և հսկա աշտարակները տարեկան հյուրընկալում են ավելի քան 3 մլն այցելու։

Աղբյուր` "Աշխարհի Հրաշալիքները" գիրք

Արգելավայր

Արգելավայրը բնության հատուկ պահպանվող տարածք է, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամարգերի և դրանց բաղադրիչների` բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք։ Ի տարբերություն արգելանոցի, հատուկ պահպանության են վերցվում բնական համալիրի առանձին բաղադրատարրեր՝ հողեր, բույսեր, կենդանիներ, ձկներ, թռչուններ։ Արգելավայրում սահմանափակվում կամ արգելվում է այդ նպատակին հակասող ցանկացած գործունեություն։ ՀՀ-ում գրանցված է 23 արգելավայր 89 442 հա ընդհանուր տարածքով (ՀՀ տարածքի 3 %-ը)։

вторник, 10 декабря 2013 г.

Բնության հուշարձաններ

Ճոճվող Ժայռ

 Շիրակի մարզում Հառիճավանքի համալիրի մոտ է կառուցված եզակի մի հուշարձան` <<ճոճվող աշտարակը>>: Չափսերը 2.5-3 մետր է, իսկ ընդհանուր բարձությունը ժայռային հիմքի հետ միասն 16 մետր է: Մատուռը կանգուն է մնացել բազմաթիվ երկրաշարժերից հետո: Կառուցվել է 7րդ դարում, գտնվում է վանքի համալիրի հարավ-արևմտյան պարսպի հետևում:




Ծիծ քար 


 Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում:Հին հայկական համաձայն այս քարը կաթ տալու հատկություն է ունեցել:Սակավակաթ կանայք ուխտ են գալիս նրան, մոմ վառում և նրանից կաթացող ջրից քում ստինքներին, որ իրենց կաթն ավելանա:




Սատանի կամուրջ





 Սատանի կամուրջը բնական է, որը գտնվում է Որոտան գետի վրա, Սյունիքի մարզում: Երկարությունը 30 մետր է, լայնությունը 50-60 մետր:Գոյացել է շրջակայքի հանքային աղբյուրների կրաքարային նստվածքներից `տրավերտինից: Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը։



понедельник, 9 декабря 2013 г.

Խոսքի Մշակույթ

2) Հետևյալ բազմիմաստ բառերն օգտագործիր նախադասությունների մեջ

Գրավել- սիրտը գրավել, երկիր գրավել, դիրք գրավել
Բաց- ազատ, դուռ, գույներ, վերք
Արձակ- բանաստեղծություն, արձակված կապերը
Աստիճան- ջերմաստիճան,  մակարդակի, շենքի
Խիստ- մարդ, անրաժեշտ,
3)Հականիշներ
Ժուժկալ- անզուսպ,
Հակիրճ- ընդարձակ,
Ստերջ- չծննդաբերող, ամուլ
Խրթին-  հասկանալու համար հեշտ,
Սաղարթախիտ- տերևազուրկ,
Ծանծաղ- խոր(ջրի մասին),
Մունջ- համր,
Տամուկ- խոնավ,
Առնական- կանացի,
Հեղհեղուկ- անփոփող:

4) ԷՓԹՈՆ ՍԻՆԿԼԵՐ

Վերջիվերջո ի՞նչ տարբերություն` ճշմարիտ է դա, թե ոչ, և,  ընդհանրապես, ի՞նչ տարբերություն` ինչն է ճիշտ և ինչը` սուտ: Մի՞թե այդքան էական է` մարդն իրապե՞ս կատարել է այդ զազրելի, կեղտոտ արարքը, որը վերագրում են նրան, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ բոլորը խոսում են դրա մասին: Կարևորն այն է, որ բոլորը դրան հավատում են և ուզում են, որ իրականում հենց այդպես էլ եղած լինի: Փոխադարձ անվանարկումներ` ահա թե ինչով է լիովին սնվում հասարակության հետաքրքրությունը, ահա թե ինչն է նրա պահանջներին համապատասխան: Այդ մարդիկ կյանքն անց են կացնում մեկը մյուսի մասին կեղտոտ պատմություններ պատմելով, ցինիզմի ու կասկածանքի, մշտական փսփոցների ու ծիկրակումների մթնոլորտում, հրճվում` բանսարկուների ամենաստոր հորինվածքների համար…

Թարգմանություններ`

Տեսական հայացքի և գործնական կիրառելիության միջև մեծ տարբերություն կա:

Փողն իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի դեռ չի օգտագործվում այս կամ այն գործի մեջ:

Եվ կրկին  ծանր վշտի սուր զգացողություն էր, միայնության տանջալից ցավ: Հնությունները մեկը մյուսի հետևից անցնում են… Բայց ու՞ր են հեռանում: Դա գաղտնիք էր, որի մասին այդ պահին մտածելիս գլուխս պտտվում էր: Ձեզ թվում էր, թե կանգնած էիք անդունդի եզրին ու նայում եք ներքև՝ անհունությանը:

Միայն մեկ միջոց կա տղամարդուն ստիպել ամբողջ կյանքն ապրել մեկ կնոջ հետ. փակել նրան տան մեջ ու դուրս չթողնել: Բայց եթե թեկուզ մեկ անգամ հնարավորություն տաք նրանց շփվել ուրիշ մարդկանց հետ, ապա տղամարդն այդ ժամանակ կհասկանա, որ մեկ այլ՝ իրեն ավելի համապատասխան կնոջ, կարիք ունի: Միշտ էլայդպես կլինի:
Էպտոն Բիլ Սինկլեր (Սեպտեմբերի 20 1878 —Նոյեմբերի 25 1968)ամերիկյան գրող է,գրել մոտ 90 գիրք տարբեր ժանրներում,մեկը մյուսից հայտնի :20-րդ դարի առաջին կեսերին ստացել է ճանաչում և ժողովրդականություն:

Էփթոն Սինկլերի գրած գրքերից մի մասի անունները`

The Jungle (1906)
The Fasting Cure (1911) այլընտրանքային բժշկություն
The Cry for Justice (1915)
King Coal (1917)
The Profits of Religion (1918), էսսեներ
Jimmy Higgins (1919)
The Brass Check (1920) լրագրություն քննադատությանը
The Book of Life, Mind and Body
The Goosestep (1923)
Oil! (1927)

Boston (1928)