четверг, 19 ноября 2015 г.

Քաղցրահամ լճեր, տեղադիրքը, ծագումը

Լճերը, ի տարբերություն ծովերի, օվկիանոսի հետ կապված չեն: Գետերից տարբերվում են նրանով, որ նրանցում ջուրը չի հոսում: Երկրագնդի վրա լճերն զբաղեցնում են մոտ 2,7 մլն կմ2 մակերես (ցամաքի 1,8%-ը): Առավել տարածված են բարեխառն գոտու հյուսիսային, ինչպես նաև մերձբևեռային երկրներում (օրինակ՝ Իսլանդիայում, Ֆինլանդիայում, Կանադայում, Լիտվայում): Ամենաշատ լճերը Կարելիայում են՝ շուրջ 64 հզ.:
Այն խորությունները, որտեղ գտնվում են լճերը, կոչվում են լճային գոգավորություններ, որոնք բազմազան են և առաջանում են տարբեր պատճառներով: Երկրի ներքին ուժերի ազդեցությամբ, օրինակ, երկրակեղևի ցածրացած տեղամասերում գոյանում են տեկտոնական լճեր: Դրանք, որպես կանոն, շատ խորն են և ունեն զառիթափ լանջերով ափեր. օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:
Լեռնային գետերի հովիտներում հանդիպում են խոր պատվարային լճեր: Երկրաշարժից առաջացած դարափուլը փակում է գետի ճանապարհը՝ ստեղծելով բնական ամբարտակ: Պամիրում 1911 թ-ին երկրաշարժից առաջացած դարափուլը փակել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզի լիճը: Հայկական լեռնաշխարհում նման ծագում ունեն Ակնա և Փարվանա լճերը:
Լինում են նաև ստորգետնյա լճեր, որոնք գոյանում են ստորգետնյա գետերի ճանապարհին հանդիպող քարանձավներում:
Սառցադաշտերը, հովիտներով շարժվելով, առաջացնում են գոգավորություններ, որոնք հետո լցվում են հալոցքային ջրերով՝ առաջացնելով լճեր (Սկանդինավյան թերակղզու, Կանադայի լճերը): Լճեր առաջանում են նաև հանգած հրաբուխների խառնարաններում, օրինակ՝ Աժդահակ և Արմաղան լճերը Գեղամա լեռնավահանում:
Բլրավետ հարթավայրերում լճերը գտնվում են բլուրների միջև ընկած իջվածքներում: Հարթավայրային գետերի հովիտներում հաճախ կարելի է տեսնել ոչ մեծ հնահուն լճեր: Դրանք իրենց ուղղությունը փոխած գետերի նախկին հուների տեղամասեր են: Ոչ մեծ և ոչ խոր լճային գոգավորությունները հաճախ լցվում են գետային նստվածքներով և արագորեն բուսակալում. լճի տեղում առաջանում է ճահիճ:
Լճերը, ինչպես գետերը, սնվում են անձրևային, հալոցքային, ստորերկրյա ջրերով:
Այն լճերը, որոնցից գետեր են արտահոսում, կոչվում են հոսուն. օրինակ՝ Սևանա լիճը (ընդունում է 29 գետ, արտահոսում է միայն Հրազդանը), Բայկալը (ընդունում է 336 գետ, արտահոսում է միայն Անգարան):
Եթե լճից գետ սկիզբ չի առնում, կոչվում է անհոսք, օրինակ՝ Կասպից, Արալյան, Վանա, Կապուտան և այլն: Լիճ մտնող ջուրն իր հետ բերում է լուծված նյութեր: Հոսուն լճերից դրանք հեռացնում են գետերը, ուստի այդ լճերը շատ աղի լինել չեն կարող (Սևան, Բայկալ, Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճերը): Մեծ աղիություն ունեն այն լճերը, որոնք անհոսք են, և ջրի ելքը միայն գոլորշիացումն է (Վանա, Բալխաշ, Մեծ Աղի):
Անապատներում ու չոր տափաստաններում սփռված բազմաթիվ անհոսք լճերում կուտակված ջուրն ի վերջո գոլորշիանում է, իսկ հատակին մնում է աղը: Որոշ լճերի ջուրն այնքան աղի է, որ բույսեր ու կենդանիներ այնտեղ չեն կարողանում ապրել: Այդ պատճառով Մերձավոր Արևելքում գտնվող այդպիսի աղի լճերից մեկն անվանել են Մեռյալ ծով: Այստեղ հնարավոր չէ ո՜չ լողալ, ո՜չ սուզվել, նույնիսկ կարելի է պառկել ջրի մակերեսին:
Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է: Անցյալում այն միացած էր օվկիանոսի հետ, այսինքն՝ իսկական ծով էր: Իր հսկայական չափերի և ջրի մեջ լուծված աղերի բաղադրության պատճառով այն հիմա էլ ծով են անվանում:
Երկրագնդի ամենախոր լիճը Սիբիրում գտնվող Բայկալն է, որի միջին խորությունը 730 մ է, առավելագույնը՝ 1620 մ: Բայկալում կուտակված է աշխարհի մակերևութային անուշահամ ջրերի ողջ պաշարի 1/5-ը:
Լճերի են նման նաև մարդու ստեղծած արհեստական ջրավազանները, ինչպես, ասենք, Կարապի կամ Երևանյան լճերը: Դրանցից են նաև գետակների ամբարտակման հետևանքով առաջացած փոքր լճերն ու ջրառատ գետերի վրա կառուցված ջրէկների բարձր ամբարտակների առջև գոյացած վիթխարի ջրամբարները:
Մեծ է լճերի տնտեսական նշանակությունը: Դրանք առաջին հերթին ջրի աղբյուր են քաղաքներին ու բնակավայրերին խմելու ջուր մատակարարելու և ոռոգման համար: Խոշոր լճերն օգտագործվում են նաև տրանսպորտային, ձկնորսական նպատակներով: Շատ լճերից արդյունահանվում է աղ:
Մեծ լճերը զգալի ազդեցություն են գործում շրջապատի կլիմայի վրա: Լճափերը զբոսաշրջության և հանգստի կարևոր գոտիներ են:

·     Հոսուն լճերից ամենամեծը Վերին լիճն է Հյուսիսային Ամերիկայում:
·     Անհոսք լճերից ամենամեծը Կասպից ծովն է:
·     Ամենաբարձրադիր խոշոր լիճը Տիտիկական է Հարավային Ամերիկայում՝ ծովի մակերևույթից 3812մ բարձրության վրա:
·     Ամենացածրադիր լիճը Մեռյալ ծովն է, որը ծովի մակերևույթից ցածր է 405 մ-ով:
·     Ալյասկա թերակղզու հյուսիսում գտնվող Նավուկ լճի ջուրը բաժանված է երկու շերտի (վերինը քաղցրահամ է, ներքևինը՝ դառնաղի), որոնք իրար չեն խառնվում, և յուրաքանչյուր շերտ ունի իրեն բնորոշ կենդանական աշխարհը:
·     Բալխաշ լիճը Ուզուն-Արալ նեղուցով բաժանվում է 2 մասի. այն մասը, որի մեջ թափվում է Իլի գետը, քաղցրահամ է, իսկ մյուս մասը՝ աղի:
·     Ալժիրի Սիդի-Բել-Աբաս փոքր քաղաքի մոտ կա մի լիճ, որի ջուրն իսկական թանաք է: Լիճը զուրկ է կենդանական աշխարհից:

Համաշխարհային օվկիանոս դրա մասերը

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքր, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն րաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ես՝ Հարավայինը, որր ողողում է Անտարկտիդայի ափերը:
Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի րնդարձակ տարածություն է զրաղեցնում, քան ամրողջ ցամաքը:
Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդր՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:
Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:
Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:
Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:
Համաշխարհային օվկիանոսի ջուրր, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:
Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիներր ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:
Համաշխարհային օվկիանոսի հատակր ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, րնդարձակ հարթությունների, խոր անդունդների:
Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքր Մարիանյանն է՝ 11022 մ, որր գտնվում է Խաղաղ օվկիանոսում:
Օվկիանոսի խորությունր չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորություններր չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակր, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և րազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:
Օվկիանոսի ջուրր տաքանում է Արեգակից:
Ամենատաք ջրերր հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովր Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Շտեմարանային աշխատանք


Խորհրդային կարգերի հաստատումը և արժեքային բախում

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում հայկական հատուկ ապստամբական գունդը և 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին կնքված Երևանի հայ-ռուսական համաձայնագրով։

Պայմանագրի կետերի համաձայն

I. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն:

II. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը:

III. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։

IV. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը:

V. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները:

VI. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից։

VII. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։

Առաջին Հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետութիուն, ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։
Որոշակի աշխատանք է կատարվել արդարադատության, դատական իշխանության համակարգի վերակառուցման ուղղությամբ։ 1918 թվականի դեկտեմբերի 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար։ 1919 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է պետական լեզվի մասին օրենքը։ Հայերենը ճանաչվել է որպես պետական լեզու։ ՀՀ խորհրդարանի ընդունած կարևոր ակտերից էր անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, «Միացյալ և Անկախ Հայաստանի» մասին հայտարարությունը, որով կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը, և Հայաստանը հռչակվում էր միասնական պետություն։ Այս որոշումը վտանգավոր համարելով՝ հայ ժողովրդական կուսակցության 4 նախարար դուրս է եկել կառավարության կազմից։ Խորհրդարանը 1920 թվականին ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք հետագայում դարձել են նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշներ։ 1919 թվականի հունվարի 17-ին ընդունվել է օրենք տոների մասին։
Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը։ 1917 թվականի վերջին և 1918 թվականի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվել է 1918 թվականի սեպտեմբերին այն լուծարվել է, և կազմավորվել է դիվիզիա՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ 1919 թվականի ապրիլի 25-ին ստեղծվել է զինվորական խորհուրդ՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորու թյամբ, որն ստանձնել է նաև բանակի սպարապետությունը։ 1919 թվականին հայկական բանակը վերակառուց վել է զորքերի կառավարման համար ավելի հարմար միավորների՝ բրիգադների և գնդերի։
Հուլիսին ՀՀ զինված ուժերը բաղկացած էին 2-ական գունդ ունեցող 3 հետևակային բրիգադներից, դեռևս ձևավորվող 2 հեծյալ գնդերից, տեղական նշանակության և առանձին զորամասերից,հրետանային մարտկոցներից և 1 զրահագնացքից։ Զորքի քանակը հասնում էր 18 հազարի։ Հայկական բանակում ծառայել են ավելի քան 400 այլազգի սպաներ (հիմնականում՝ ռուսախոս)։ Կարսում ստեղծվել է ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայվել են Ֆրանսիայից բերված առաջին օդանավերը։ 1920 թվականի սեպտեմբերին Սևանա լճում ջրարկվել է «Աշոտ Երկաթ» ռազմանավը։ 1919 թվականի մայիսի 26-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920 թվականի հունիսի 2-ին՝ «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները։
Օգտվել եմ՝
hpj.asj-oa.am hy.wikipedia.org historyofarmenia.am

вторник, 25 августа 2015 г.

Եռանկյան ֆունկցիաներ ` միավոր շրջանագիծ, տրված կենտրոնով և շառավիղով շրջանագծի հավասարումը

Սահմանում - Կորդինատային հարթության վրա 1 շառավիղով և (0,0) կենտրոնով շրջանագիծը անվանում են միավոր շրջանագիծ :



sinα = BD/OD = y/1 = y

cosα = OD/OB = x/1 = x
tgα = BD/OD = y/x
ctgα = OD/BD = x/y

Սահմանում OA սկզբական շառավիղի o կետի α պտույտի արդյունքում գրվում է OB դիրքը
sinα - կոչվում է  B կետի օռդինատ
cosα - կոչվում է B կետի աբցիս
tgα - կոչվում է B կետի օրդինատի հարաբերությունը աբցիսին
ctgα - կոչվում է B կետի աբցիսի հարաբերությունը օրդինատին
Սինուսը , կոսինուսը, տանգեսը և կոտանգեսը կոչվում են եռանկյունաչափական ֆունկցիաներ:
-1≤ sinα ≤ 1
-1≤ cosα ≤ 1
1) Եթե α = 2πK ապա sinα = 0 cosα = 1 tgα = 0 ctgα = գոյություն չունի
2) Եթե α =π/2 + 2πK ապա sinα = 1 cosα = 0 tgα = գ.չ. ctgα = 0
3) Եթե α = π + 2πK ապա sinα = 0 cosα = 1 tgα = 0 ctgα = գոյություն չունի
4) Եթե α = 3/2*π+2πK ապա sinα = 1 cosα = 0 tgα = գ.չ. ctgα = 0

Ռադիան : Դրական և բացասական պտույտներ

Սահմանում - 1 ռադիան անկյունը այն կենտրոնական անկյունն է , որի հինման աղեղի երկարությունը հավասար է շրջանագածի շառավիղին :