1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ,
դա
հարկադրեց
Համո
Օհանջանյանի
գլխավորած
կառավարության
հրաժարականը։
Նոյեմբերի
24-ին
Հայաստանի
խորհրդարանը
ստեղծում
է
նոր
կառավարություն
Սիմոն
Վրացյանի
գլխավորությամբ։
Զգալով
պահի
լրջությունը
և
հայ
ժողովրդի
գլխին
կախված
ֆիզիկական
բնաջնջման
վտանգը,
Վրացյանի
կառավարությունը
փորձում
է
բարելավել
հարաբերությունները
Խորհրդային
Ռուսաստանի
հետ։
Սակայն
նոյեմբերի
29-ին
Խորհրդային
Ռուսաստանի
լիազոր
ներկայացուցիչ
Բորիս
Լեգրանին
արված
առաջարկը
չի
ընդունվում։
Լեգրանը
հայտարարում
է,
որ
Խորհրդային
Ռուսաստանի
կառավարությունը
Հայաստանի
խորհրդայնացման
կուրս
է
վերցրել։
Նույն
օրը
հայ
հեղկոմը
Ղազախից
անցնում
է
Իջևան
և
այստեղ
Հայաստանի
ժողովրդին
ուղղված
դեկլարացիա
հրատարակում,
որով
Հայաստանը
հռչակվում
է
Խորհրդային
Սոցիալիստական
Հանրապետություն։
Իջևան
են
մտնում
հայկական
հատուկ
ապստամբական
գունդը
և
11-րդ
բանակի
սրող
զորամասեր։
Նոյեմբերի
20-ին
Լեգրանը
Հայաստանի
Հանրապետության
կառավարությունից
վերջնագիր
ձևով
պահանջում
է
իշխանությունը
հանձնել
հայ
բոլշևիկներին։
Եվ
հայտնվելով
թուրքական
և
ռուսական
սվինների
արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում
տեղի
տալ։
Նույն
օրը
նրա
ներկայացուցիչներ
Դրոն
և
Համբարձում
Տերտերյանը
բանակցություններ
են
սկսում
Լեգրանի
հետ։
Երկու
օր
տևած
բանակցություններն
ավարտվում
են
դեկտեմբերի
2-ին
կնքված
Երևանի
հայ-ռուսական
համաձայնագրով։
Պայմանագրի կետերի համաձայն
I. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն:
II. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը
իշխանությունը
անցնում
էր
ժամանակավոր
հեղափոխական
կոմիտեի
ձեռքը:
III. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում
ամբողջ
Երևանի
նահանգը,
Զանգեզուրը,
Կարսի
նահանգի
մի
մասը,
Ղազախի
գավառի
որոշ
շրջաններ
և
Թիֆլիսի
նահանգի
այն
տարածքները,
որոնք
մինչև
1920 թվականի
սեպտեմբերի
28-ը
գտնվել
են
Հայաստանի
Հանրապետության
կազմում։
IV. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական
կազմը:
V. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական
կուսակցությունների
գործիչները:
VI. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու
ձախ
դաշնակցականներից։
VII. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել
ՀԽՍՀ-ի տարածքի
անվտանգությունը։
Комментариев нет:
Отправить комментарий