пятница, 27 ноября 2015 г.

Բագրատունյաց Հայաստան (885-1045)

Ներածություն`

Նախագիծը վերաբերվում է Բագրատունյանց Հայաստանին: 9-րդ դարից Բագրատունիները դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը, նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 885-ից՝ Հայոց թագավոր։ Բագրատունյանց Հայաստանը հիմանդրել է Աշոտ Ա թագավորը: Նրան թագ է ուղարկում Բաղդադի խալիֆը և 885 թվականին բագրատունիների առաջին մայրաքաղաքում`Բագարան քաղաքում Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը թագադրում է Աշոտ Ա-ին: Բագրատունիները ունեցել են 4 մայրաքաղաք` Բագարան (885-914), Երազգավորս (914-928), Կարս(928-953) և Անի(953-1045):  Ստորև կներկայացնեմ Բագրատունյանց թագավորների պատմությունը ըստ հերթականության: 

Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը`

Աշոտ Ա – (869-890) – Սմբատի  որդի
Սմբատ Ա – (890-913) - Աշոտ Ա -ի որդի
Աշոտ Բ Երկաթ - (914-929) -  Սմբատ Ա -ի որդի
Աբաս  - (929-953) - Աշոտ Երկաթի եղբայր
Աշոտ Գ Ողորմած - (953-977) – Աբասի որդի
Սմբատ Բ (Տիեզերակալ) - (977-989) – Աշոտ Գ Ողորմածի որդի
Գագիկ Ա - (989-1020) - Սմբատ Բ -ի եղբայր
Հովհաննես-Սմբատ (1020-41) - (միաժամանակ թագավոր մի մասում)՝ – Գագիկ Ա -ի որդի
Աշոտ Դ (1022-40) - (միաժամանակ թագավոր միմասում) – Գագիկ Ա -ի որդի
Գագիկ Բ (1042 – 45) – Աշոտ Դ -ի որդի

Աշոտ Ա

Հայերին դավանակից Բյուզանդիայից հեռու պահելու համար Մութամիդ խալիֆը 885 թ. առաջինն է ճանաչում Աշոտ Ա-ին որպես հայոց թագավոր և նրան թագ ու արքայական նշաններ է ուղարկում: Չի ուշանում նաև Բյուզանդիայի պատասխանը. Վասիլ Ա կայսրը նույնպես ճանաչում է Աշոտի թագավորությունը: Այսպիսով հայոց անկախությունը 885 թ. ստանում է միջազգային ճանաչում: Աշոտ Ա գահերեցությունը ճանաչում են նաև Վրաստանն ու Աղվանքը: Աշոտ Առաջինի մայրաքաղաքը Բագարան քաղաքն էր, այստեղ էլ Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը Աշոտ Առաջինին հանդիսավորությամբ օծեց հայոց թագավոր, որով հիմք դրվեց Բագրատունիների թագավորական հարստության (885-1045): Գահ բարձրանալով` նա արշավեց հյուսիս` կովկասյան լեռնականների վրա, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը: Աշոտ Ա-ն ճնշեց լեռնականներին, իր իշխանությունը վերահաստատեց հյուսիսում և նրանց վրա հսկողություն սահմանելու նպատակով Գուգարքում կառավարիչ նշանակեց իր ավագ որդուն և գահաժառանգին` Սմբատին: 888 թ. վրաց իշխաններից Գուրամ Բագրատունին փորձեց ոտնձգություններ անել Գուգարքի նկատմամբ, սակայն Աշոտ Ա-ն ճնշեց նրա ելույթը, սպանեց Գուրամին, իսկ նրա տիրույթները բռնագրավեց: Մեծ զորավարը և դիվանագետը վախճանվեց 890 թ.` զառամյալ հասակում` որդուն` Սմբատ Ա արքային (890-914) թողնելով ընդարձակ ու ծաղկուն երկիր:

Սմբատ Ա

Իր դիրքերն ամրապնդելու նպատակով Սմբատ Ա-ն 893թ. բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Խալիֆայությունը և Ատրպատականում ձևավորված Սաջյան ամիրայությունը թշնամաբար էին վերաբերվում հայկական պետության հզորացմանը։ Ավելին, Բյուզանդիայի հետ կնքած պայմանագիրն առիթ դարձնելով՝ Սաջյան ամիրայի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները ծանր պարտություն կրեցին։

Չկարողանալով զենքով հաջողության հասնել՝ Սաջյան ամիրաները փոխեցին իրենց քաղաքականությունը։ Նրանք Հայոց տերությունը թուլացնելու համար դիմեցին հայ իշխանների միջև երկպառակություն սերմանելուն։

Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար։ Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց իշխանների։ Թագավորից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի Նոր ամիրա Յուսուֆի հետ։

Խալիֆն առանց հապաղելու թագ ուղարկեց, և 908թ. Յուսուֆը Գագիկ Արծրունուն թագադրեց որպես Հայոց թագավոր։ Նրան վերապահվեց նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը։ «Բաժանիր և տիրի՛ր» քաղաքականությամբ արաբները ձգտում էին ավելի խորացնել հայ ազդեցիկ իշխանների տարաձայնությունները և արգելակել Հայոց տերության հետագա վերելքը։

Յուսուֆը, Բագրատունիների թագավորությանն ընդմիշտ վերջ տալու նպատակով, Գագիկ 
Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա։

Սմբատ Ա-ն ստիպված եղավ մի փոքր զորագնդով ամրանալ Կապույտ բերդում։ Սակայն մեկ տարվա համառ դիմադրությունից հետո, փորձելով կանխել երկրի հետագա ավերումը, նա անձնատուր եղավ։ Յուսուֆը, հակառակ իր խոստումներին, հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ։ Նախճավանի Երնջակ բերդն այդ ժամանակ հերոսաբար դիմադրում էր արաբներին։ Յուսուֆը Սմբատին տարավ այնտեղ, որպեսզի նա բերդի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակի։ Սակայն թագավորը բերդապահներին միայն դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչը նրան մահապատժի ենթարկելու առիթ ծառայեց (914թ.)։ Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին ժողովրդի վրա ահ ու սարսափ տարածելու նպատակով։

Հայ ժողովուրդը ոտքի ելավ թշնամու դեմ իր անկախությունը պաշտպանելու համար։ Այդ պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), որին ժողովուրդը Երկաթ մականունը տվեց խիզախության և տոկունության համար։

Աշոտ Բ Երկաթ

921 թ. Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբների հրամանատարը փորձեց գրավել կղզին, բայց մի մառախլապատ օր նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած, հանկարծակի սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին։ Խուճապահար նահանջող թշնամու վրա հարձակվեց Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ տվեց նրան։ Գևորգ իշխանի այդ համարձակ քայլն իր արտացոլումն է գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Սևանի փայլուն հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակտարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։

Բյուզանդիան փորձում էր Հայաստանի և Վրաստանի ուժերը ուղղել արաբների դեմ։ 
Ուստի, երբ Աշոտ Բ 921թմեկնեց Կոստանդնուպոլիսբյուզանդացիներն անմիջապես դաշինք կնքեցին նրա հետ։

922թ. խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի արքայից արքա։
Արքայական այս բարձր տիտղոսը Անիի Բագրատունիները կրեցին մինչև թագավորության անկումը։

Հայաստանի անկախությունը նվաճված էր, իսկ Բագրատունյաց տերությունը վերականգնված։

Աբաս

Խաղաղ անցան Աշոտ Բ Երկաթ-ի թագավորության վերջին տարիները: Անժառանգ Աշոտից հետո գահ բարձրացավ նրա եղբայր, Կարսի կառավարիչ Աբասը (928-953): Կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց իր թագավորության նոր մայրաքաղաքը: Կարսը կարճ ժամանակամիջոցում աճեց, կառուցապատվեց և դարձավ Հայաստանի նշանավոր քաղաքներից մեկը: Երկարատև և ավերիչ պատերազմից հետո բնակչությունը ձեռնամուխ եղավ երկրի քայքայված տնտեսությունը վերականգնելուն:
Կենտրոնական իշխանության հզորացմանն էր ձգտում նաև Հայոց եկեղեցին: Նկատի առնելով այդ հանգամանքը՝ Աբասը 948թ. Աղթամար կղզուց կաթողիկոսական աթոռը տեղափոխեց պետության մայրաքաղաք: Անանիա Մոկացի կաթողիկոսը հաստատվեց Կարսում: Հետագայում այն տեղափոխվեց սկզբում Շիրակի Արգինայի վանքը, իսկ այնուհետև՝ Անի: Նրան են ենթարկվել ութ եպիսկոպոսական թեմեր։ Սակայն Աբասն ընդունել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու գահերեցությունը, պայքարել Բյուզանդիայից պարտադրվող քաղկեդոնականության դեմ։

Աշոտ Գ

Աբասին հաջորդեց նրա որդի Աշոտ Գ-ն (953-977): Վերջինս պետության ամրապնդման ու կենտրոնացման համար ավելի վճռական քայլերի դիմեց: Նա էլ ավելի մեծացրեց մշտական բանակը, որը պետք է պաշտպաներ երկրի անվտանգությունը: Հայոց բանակը պարտության մատնեց կովկասյան լեռնցիներին՝ վերջ դնելով նրանց ասպատակություններին:
953–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի: Երկրում մեծ չափերով ծավալվում էր շինարարությունը: Երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին վանքեր, դպրոցներ ու հիվանդանոցներ: ։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966–ին հիմնել է Սանահինի, իսկ 976–ին՝ Հաղպատի վանքերը ։ Դրանք դարձան միջնադարյան Հայաստանի մշակույթի խոշորագույն կենտրոններ: Աշոտ Գ-ն հոգատար էր աղքատների, կույրերի, անդամալույծների նկատմամբ: Նրանց համար բացվում էին հիվանդանոցներ և այլ բարեգործական հաստատություններ: Դրա համար էլ ստացավ Ողորմած մականունը:
Սակայն Աշոտ Ողորմածը հարկ եղած պահին մարտի դաշտում էր: 973–ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև:

Սմբատ Բ

Երկրի բարգավաճումն ու շինարարական լայն գործունեությունն ավելի մեծ թափով շարունակվեցին Աշոտ Գ-ի հաջորդ Սմբատ Բ-ի օրոք (977-990): Ամենուր կառուցվում էին եկեղեցիներ, տաճարներ, դպրոցներ, պալատներ, բերդեր, իջևանատներ, կամուրջներ ու ջրմուղներ: Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան մահմեդական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։
Հայաստանում դեռևս շարունակում էին պահպանվել արաբական ամիրայությունները: Մասնավորապես Դվինում շարունակում էր գոյատևել արաբական մի ամիրայություն: Սմբատ Բ-ի թագավորության շրջանում Դվինի ամիրան հանդգնեց հանկարծակի հարձակվել Շիրակի վրա և անգամ նկատելի հաջողության հասավ: Սակայն Սմբատը կարողացավ գլխովին ջախջախել թշնամուն: Նա Դվինի ամիրայությունը՝ արաբների այդ վերջին հենակետը, 987թ. միացրեց իր թագավորությանը: Հայոց Սմբատ Ա թագավորը, թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց: Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Արծրունիների գլխավորությամբ, 908թ. թագավորության վերածվեց, ինչպես տեսանք, նաև Վասպուրականը: Աշոտ Բ Երկաթի հաջորդները, որ լուրջ քայլեր ձեռնարկեցին ուժեղացնելու կենտրոնական իշխանությունը, հանդիպեցին ոչ միայն իշխանական դասի համառ դիմադրությանը, այլև արտաքին ուժերի դիվանագիտական կամ զինված միջամտությանը:
Տնտեսական կյանքի զարգացումը երկրի ուժեղ իշխանություններում տնտեսական կենտրոններ ձևավորեց, ինչը կենտրոնական իշխանությունից անջատվելու ձգտումների նախադրյալներ ստեղծեց: Անջատողական այդ փորձերը խրախուսվում էին Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության կողմից: Նրանցից առաջինը չէր հաշտվում Հայաստանը կորցնելու փաստի հետ, իսկ երկրորդը ծրագրում էր, Հայոց թագավորությունը տրոհելով, տիրանալ Հայաստանին:
Բագրատունի գահակալներն ամեն ինչ անում էին կենտրոնաձիգ իշխանությունն ուժեղացնելու համար: Սկզբնապես նրանք հասան նկատելի հաջողությունների, սակայն ավատատիրական անջատողական ձգտումներն ավելի ուժեղ գտնվեցին: X դ. սկզբներից սկսած միայն բուն Հայաստանում ձևավորվեցին մի քանի մեծ ինքնավարություն ունեցող թագավորություններ և իշխանություններ:

Գագիկ Ա 

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020): Կրել է «Հայոց և վրաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրիտնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրահաջողությամբ շարուկակել է պայքարը՝Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։Կազմակերպել է արքունի մշտական զորքզինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել էԲագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի ԴավիթԿյուրապաղատիվրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X-րդ դարի վերջինԱտրպատականի ամիրա Մամլունըդաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ,արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Աի դեմմտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Աի,Կարսի Աբաս թագավորիԴավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետեն մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնելթշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետշպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000–իներբ Տայքի գրավումից հետոբյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրացիշխաններըսակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել ենԼոռուԿարսի և Սյունիքի թագավորները։ 1001–իներբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել,Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետվերադարձրել։ Գագիկ Աի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմաններըտարածել են Կուր գետից մինչև ԱպահունիքՇամքորից մինչև Վաղարշակերտ։
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։
Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

Հովհաննես – Սմբատ

Հովհաննես–Սմբատ (ծն. թ. անհայտ –1041), Հայոց Բագրատունի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի օժանդակ զորքով հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Նրա իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Վասիլ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Վասիլ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Վասիլ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038–ին վերանորոգել է տվել Հռոմոսի վանքը։

Աշոտ Դ

Աշոտ Դ (ծն. թ. անհայտ–1040), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։ Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։

Գագիկ Բ

Գագիկ Բ (մոտ 1024-1079), Հայոց թագավոր 1042-1045 թթ–ին։ Բագրատունիների հարստությունից։ Հովհաննես–Սմբատի մահից հետո, բյուզանդական զորքերը ներխուժել են Բագրատունյաց Հայաստան՝ գրավելու Հովհաննես–Սմբատի՝ 1023 թ–ին Բյուզանդիային կտակած հողերը և պաշարել Անի մայրաքաղաքը։ Հայկական զորքը և Անիի բնակչությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, քաղաքի պարիսպների տակ ջախջախել են բյուզանդական բանակը։ Դրանից հետո գահ է բարձրացել Աշոտ Դ–ի որդին՝ 18–ամյա Գագիկ Բ։ Բյուզանդական զորքերի երեք անհաջող արշավանքներից հետո Կոստանդին Մոնոմախ կայսրը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավրել Գագիկ Բ–ին։ Թագավորությունը պահպանելու կողմնակիցները զգուշացրել են Գագիկ Բ–ին՝ չընդունել հրավերը, սակայն բյուզանդական կողմնորոշման պարագլուխներ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսները համոզել են Գագիկ Բ–ին մեկնելու։ Կայսրը Գագիկ Բ–ից պահանջել է հրաժարվել գահից՝ հօգուտ Բյուզանդիայի։ Գագիկ Բ երկար դիմադրել է, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները կայսրին են ուղարկել Անիի բանալիները ու հայտնել, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ հրաժարվել է գահից։ 1045 թ–ին բյուզանդական զորքերը չորրորդ անգամ խուժել են Բագրատունյաց Հայաստան, գրավել Անին, կործանելով հայ Բագրատունիների թագավորությունը։ Գագիկ Բ եղել է կրթված, գրասեր անձնավորություն։ Սպանվել է Կնդռոսկավիս բերդի երեք հույն եղբայրների կողմից: Գագիկի մահվան վրեժը լուծել է Ռուբինյանների տոհմից Թորոս Ա իշխանը` սպանելով երեք եղբայրներին և հետ վերցնելով Գագիկի թագն ու այլ արքայական հարստությունները:

Վերջաբան`

Աշոտ Ա-ի թագադրումից անմիջապես Բագրատունիները մեծացրել են տարածքը և 885 թվականից Բագրատունիները միջազգային ճանաչում են ունեցել: 

893-922 թղականները արաբները անընդհատ փորձել են կռիվ գցել հայերի միջև և արդյունքի են հասել Գագիկ Արծրունու շնորհիվ ով դժգոհ էր Սմբատ Ա-ի գործողություններից և անգամ Յուսուֆի հետ փորձեց վերջ տալ Բագրատունիների թագավորությանը: Յուսուֆը գրեթե 1 տարի հետո հասել էր նպատակին, բայց Սմբատը հանուն իր թագավորության չհրամայեց իր բանակին զենքերը վայր դնելու համար և Յուսուֆի հրամանով Սմբատ Ա-ին մահապատժի ենթարկեցին: Իսկ Սմբատ Ա-ի որդին (Աշոտ Բ Երկաթ)ով այնքան խիզաղ ինչքան նրա հայրը ստանձնելով թագավորի կոչումը պատսպարվեց Սևանա կղզում և Գևորգ Մարզպետունու հետ վռնդեց Յուսուֆին և ազատագրվեց Հայաստանի կենտրոնական մեծ մասը: Աշոտը 922 թվականին խալիֆից ստացավ թագ և Հայաստանի արքայից արքա կոչումները: Իմ համար մեծ հպարտություն է, որ Հայաստանը ունեցել է անյպիսի թագավորներ ինչպիսին է`Աշոտ Բ Երկաթը: Նրա շնորհիվ բագրատունիներ ազատագրվեցին և նորից շարունակեցին մեծ վերելքը:

Ցավոք սրտի Գագիկ Ա-ի մահից հետո Բագրատունիները զգալի անկում ապրեցին, իսկ Գագիկ Ա-ի որդիները ընդհարվեցին իրար հետ գահի համար և նրանք մասնատեցին Անիի թագավորությունը և Բագրատունիների թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց: Իսկ Բյուզանդացիները օգտվեցին ստեղծված իրավիճակից և այնպես ստացվեց, որ Հովհաննես-Սմբատի մահից հետո թագավորությանը Աշոտ Դ-ին փոխանցվելու փոխարեն խայտառակ կտակի շնորհիվ անցավ Բյուզանդիաին և Բյուզանդացիները հարցը լուծոցին զենքի միջոցով և մի քանի անգամ Անին պաշարելու փորձ արեցին և 1045 թվականին գրավեցին և վերջ դրվեց Բագրատունիների թագավորությանը: 

Ինչպես հիմա այնպես էլ հին ժամանակներում հայերը իրար մեջ ունենում են շատ հարցեր: Հարցերը կարող է տարբեր են բայց բնութագիրը նույն է: Օրինակ Հայաստան հիմա էլ են կառավարում տարբեր երկրներ: Նրանք շատ հեշտ կարող են մեշ հարցեր առաջացնել հայերի միջև և քաշվել մի կողմ: Երևի օրերից մի օր այդպես էլ չի լինի և մենք ինքներս կվորոշոնք որն է ճիշտը և որն է սխալը: 

Հղումներ` 

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D6%81_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6#.D4.B1.D5.B2.D5.A2.D5.B5.D5.B8.D6.82.D6.80.D5.B6.D5.A5.D6.80

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80

http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D6%80%D5%A1%D6%81_%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80

http://www.hayary.org/wph/?p=1910

Комментариев нет:

Отправить комментарий