вторник, 1 декабря 2015 г.

Արշակունյաց վերելքը

Ներածություն

Տվյալ նյութում ներկայացված Տրդատ Գ մեծ-ի, Խոսրով Գ կոտակ-ի, Տիրան Բ-ի, Արշակ Բ-ի և Պապ թագավորի գործողությունները: Նախ այն, որ հենց Արշակունների օրոք է ընդունել քրիստոնեությունը դա արդեն շատ մեծ բան է ասում Արշակունիների թագավորության մասինԻսկ թագավորներից իմ համար յուրահատուկ առանձնանում է Պապ թագավորը:  Նա եղել է հայոց պատմության հզորագույն թագավորներից մեկը, եթե ոչ ամենահզորը: Պապը ընդամենը 17 տարեկանում ստանձնում է Արշակունի թագավոր դերը: Ստորև կներկայացնեմ 5 թագավորների պատմությունը ըստ հերթականության:

Տրդատ Գ Մեծ

287-ին երբ Տրդատ Գ-ն հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում և սկսում դաշնակցել Անակի որդի Գրիգորը, սակայն Պարսկաստանի դեմ հաղթանակ տանելուց հետո և իմանալով, որ նրա հայրը եղել է Անակը, ով սպանել է Խոսրով թագավորին, հրամայում է նետել նրան Արտաշատի զնդանը, որտեղ հրաշքով Գրիգորը ապրում է 13 տարի։ 297 թ-ին հայ-հռոմեական զորքերը, Դիոկղետիանոս կայսեր զորավար Գալերիոս Մաքսիմիանոսի և Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթեցին Պարսից արքա Ներսեհի բանակին և վերականգնեցին Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում։
Խուսափելով Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից 37 քրիստոնյա ազնվազարմ կանայք Հռիփսիմեի գլխավորությամբ, փախնում են Մեծ Հայք և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Տեսնելով նրանց առաջնորդին և ամենագեղեցիկին՝ Հռիփսիմեին, Տրդատը առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ, սակայն մերժում ստանալով, հրամայում է քարկոծել և այդպիսով սպանել նրանց։
Հենց այդ իրադարձությունից հետո Տրդատը ծանր հիվանդանում է։ Շուտով Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժել Գրիգորը(Լուսավորիչ), որին զնդանից հանում են և բերում արքայի մոտ։ Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով բուժում արքային։ Հենց այս իրադարձությունից հետո արքան մտափոխվում է և թույլ է տալիս Գրիգորին 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզել Հին ու Նոր կտակարանը։ Քարոզչության վերջին օրը Գրիգորը տեսիլք է տեսնում որտեղ երևում է ապագա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը։ Այդպիսով 301թ-ին քրիստոնեությունը հռչակվում է Հայքի պաշտոնական կրոն։

Խոսրով Գ Կոտակ

Հոր մահից հետո երկրում ստեղծվել էր խառնաշփոթ։ Խոսրով Գ-ն հիմնել է Դվին քաղաքը, շրջակայքում տնկել անտառ՝ «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» արգելանող-որսարաններով։ 338թ-ին հաղթել և դուրս է վռնդել երկրի ներխուժած պարսկական զորքերին։ Խոսրովը վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածքների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավելով նրանց կալվածքները։
Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով ՍանատրուկՍանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում, ինչի ընթացքում Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր Կագովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Վաչե Մամիկոնյանը միավորեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացրեց Ցլու գլխի վրա ճամբարած Սանատրուկի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։  337–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս ՀերԶարևանդով խորացավ Հայաստան։ Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիսարևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբենին և նրա տոհմին ոչնչացրեցին, կալվածքները վերածվեցին արքունիքի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։

Տիրան Բ

Տիրան Բ-ն եղել է Հայոց թագավոր 338–350թթ։ Հաջորդելով հորը՝ Խոսրով Գ Կոտակին, նույնպես կառավարել է քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել էին Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանվում է Բյուզանդիայում։ Վերահաստատվելով Գահին Կոստանդիոս Ա կայսեր օգնությամբ 339 թվականի գարնանը, Տիրանը ճանաչել է Հռոմի գերիշխանությունը, այդ իսկ պատճառով պատանդ տվել՝ որդուն՝ Տրդատին և նրա որդիներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։
Տիրանի իշխանության վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են բերում կենտրոնախույս ձգտումներ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։ Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։ Վերջինիս հրամանով Հուսիկին ծեծելով սպանում են։ Այս ամենը տեղի էր ունեցել այն պատճառով, որ եկեղեցին մեծապես հզորացել էր և ֆեոդալական կարգերի պայքարում սկսել էր մեծ դեր խաղալ երկրի ներքին կյանքում։
Տիրանի գահակալության վերջին տարիներին բարդացել էր նաև Հայաստանի քաղաքական կացությունը ՝ կապված պարսկահռոմեական նոր հակամարտությունների հետ։ 345թ-ի պարսկահռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցում էր հռոմեացիներին։ 350 թ-ին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II-ը ներխուժեց Հայաստան, խարդախությամբ ձերբակալելով  և կուրացնելով Տիրանին, ինչից հետո տարել և բանտարկել է նրան Տիզբոնում։ Շուտով հայհռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր հռչակվեց նրա որդին՝ Արշակ Բն։

Արշակ Բ

Արշակ Բ-ն վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված Հռոմի Վալենտինիանոս Ա կայսրը, ով հաջորդել էր Կոստանդիոս Ա-ին, սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված հարազատ եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմության։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի որդիներին՝ Տիրիթին և Գնելին։
Շատ շուտով խախտելով հայրենի ավանդական կարգը Գնելը, բնակություն է հաստատում Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջն է համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն են անցել նաև նրա հայրը՝ Տիրանը և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծը։ Զգուշանալով դավաճանությունից Արշակն ասպարեզից հեռացրել է թե հորը, թե եղբորորդիներին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ իշխանին։ Որոշ ժամանակ անց ծնվում է նրա թագաժառանգ որդին՝ Պապը։

Պապ Թագավոր

Պապը դարձավ հայոց Արշակունի թագավոր 370 թ-ից։ Արդեն 17 տարեկանում հաջորդել էր հորը՝ հայոց արքա Արշակ Բին։
Ձերբակալելով Արշակ Բ-ին պարսկական զորքերը 367 թ-ին կրկին ներխուժեցին Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում։ Երկու հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով Փառանձեմի ծանր կացությունը, որոշում են օգնել նրան։ Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ ջախջախում է ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանքով ուղարկվում է հռոմեացիների մոտ։
Պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացը ուղարկում է նոր բանակ։ Արտագերսում համաճարակ սկսվեց։ Երբ Արտագերսը գործնականում զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին։ Այնուհետև պարսիկները Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի աջակցությամբ գրավեցին ու ավերեցին հայոց թագավորության խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և այլն։ Այս վայրերի բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան։
Վերադառնալով Հռոմից և համագործակցելով սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հետ Պապը 371թ-ին Ձիրավի ճակատամարտում պարտության է մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։
Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացավ վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, արել է հսկայական փորձեր Հռոմեական կայսրության գերիշխանությունից ազատվելու համար սակայն ապարդյուն։

Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասավ  90.000-ի։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել է զինված ծառայություն կրող մանր ազնվականությանը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։ Ցավոք առաջացնելով մեծ դժգոհություններ նախարարների մոտ 3 տարի անց դավադրաբար սպանվում է դավաճան Տրայանոս զորավարի ձեռքով նրա իսկ կազմակերպած խնջույքի ժամանակ։

Վերջաբան

Արշակունիների օրոք Հայաստանը ունեցել է մեծ վերելք: Արշակունիների օրոք ստեղծվել է մերօրյա Խոսրովի անտառը: Արշակունիների օրոք մենք հայերս ընդունել ենք  քրիստոնեությունը:  Բայց նաև Արշակունիների թագավորությունում մեծ է եղել անվստահությունը: Օրինակ Արշակ Բ-ն այնքան չի վստահել իր հորը, որ հեռացրել է նրան թագավորական ասպարեզից: Իսկ Պապ թագավորը գահին 17 տարեկանում ստանձնելուց միավորեց և անբողջությամբ վարականգնեց Արշակունիների թագավորության տարածքը: Նա նաև կատարեց մեծ բարեփոխումներ և հատկանշական այն է, որ Պապ թագավորը ամենինչ արել է ինքնուրույն: Հենց այդ պատճառով Պապ թագավորը իմ համար հզորագույն թագավոր է: Պապ թագավորի ինքնուրույն վարած քաղաքականությունը բերեց Հռոմի կայսրությանը: Հռոմէացիները կարողացել են շահել Պապի վստահությունը և խնջույքի հրավիրելով դավադրաբար սպանել: Ափսոս Պապ թագավորը չկարողացավ այլև շարունակել իր ինքնուրույն կառավարումը: Ներկայացրեցի 5 թագավորների մասին, որոնց օրոք կարելի է ասել մեծ վերելք ապրեց: Ընդունեցինք կրոն, որը մինչ այժմ մեր երկրի կրոնն է: Ունեցանք մեծ անտառ և հզորագույն Պապ թագավոր:

Օգտվել եմ`

1 комментарий:

  1. A New Look at A New Casino | TheJTA Hub
    A new 삼척 출장안마 casino, the only 경상남도 출장마사지 one offering slots, live dealer, and 경산 출장안마 virtual tables. 포천 출장샵 Get up to a $1000 welcome bonus with a 파주 출장안마 $1000 deposit bonus.

    ОтветитьУдалить