понедельник, 15 июня 2015 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Բնական էկոհամակարգերի օրինակներ են լիճը, անտառը, անապատը, տունդրան, ցամաքը, օվկիանոսը, բիոսֆերան: Ինչպես կարելի է տեսել օրինակներից, ավելի պարզ էկոհամակարգերը մտնում են ավելի բարդ կառուցվածք ունեցողներիմեջ:


Էկոհամակարգի օրինակ է ջրավազանը: Նրանում բնակվո բույսերը,ձկները, անողնաշարավորները, միկրոօրգանիզմները կազմում ենհամակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը : Որպեսէկոհամակարգ` ջրավազանի համար բնութագրական են որոշակիբաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը ևֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիականարտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարիյուրահատուկ պայմանները:

Մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա

Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարելի է դիտել տարբեր ասպեկտներում` կախված այդ հարցի հետազոտման նպատակներից:  Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` անասնապահական տարածքներ, բանջարանոցներ, արոտավայրեր, մարգագետիններ և այլն:  Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:
Բայց միայն սրանով չի սահմանափակվում մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա. այն կարող է լինել նաև խիստ բացասական, քանի որ  կարող է հանգեցնել էկոլոգիական ճգնաժամի:

Էներգիայի հոսքը էկոհամակարգերում

Ավտոտրոֆներն իրենցից ներկայացնում են էկոհամակարգի առաջին տրոֆիկական մակարդակը: Հենց ավտոտրոֆներն էլհանդիսանում են էներգիայի միակ աղբյուրը (կլանում են արևի էներգիան), ինչը անհրաժեշտ է էկոհամակարգերիգոյության ու դրանցում ընթացող գործընթացների համար: Հաջորդ տրոֆիկական մակարդակներն են կոնսումենտներն ուռեդուցենտները, որոնք օրգանական նյութները բյուրեղային վիճակի են բերում, այսինքն այն ձևի, որը կորղ է յուրացվելավտոտրոֆների կողմից: Էներգիայի հոսքի նվազումը կարող է հանգեցնել այս շրջապտույտի խախտմանը:


Ածխածնի հոսքն էկոհամակարգում

Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2):Կենսոլորտում ածխածինն հիմնականում հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիայիառաջին ճանապարհը ունի մոտավորապես այսպիսի տեսք.ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որիարդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու  այլ օրգանական նյութեր: Հետագայումվերջիններս առաջացնում են մյուս բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները` տեղափոխվելով սննդային շղթաներով: Ցերեկվա ժամերին բույսերը` ֆոտոսինթեզի արդյունքում, կլանում են ածխաթթու գազ, իսկ գիշերը դրա որոշ քանակությունկրկին արտազատվում է մթնոլորտ: Բույսերի ու կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են,անջատվում է CO2 գազ, որն էլ անցնում է մթնոլորտ:  Էներգետիկ պահանջները բավարարելու համար, օգտագործվում եննավթ, ածուխ, տորֆ, որոնց տեսքով և դարեր առաջ կուտակվել էր ածխածինը: Այժմ դրանց այրման հետևանքովավարտվում է ածխածնի  շրջանառությունը:

Ածխածնի շրջանառության երկրոդ ուղղությունը կատարվում է ծովային ավազաններում: Ածխաթթու գազը միանում է այլնյութերի  և կրաքարերի տեսքով կուտակվում ջրային ավազանների հատակին, օգտագարծվում ծովային օրգանիզմներիկողմից` վերջիններիս կմախքի կազմավորման գործում: Այնուհետև,  մահացած օրգանիզմների մնացորդները իջնում ենծովերի ու օվկիանոսների հատակն ու առաջացնում կրաքարի կուտակումներ:  

Այսպիսով, ածխաթթու գազի մի զգալի մասը դուրս է գալիս ածխածնի ընդհանուր շրջանառությունից: Ածխածնի հոսքի նվազելու հետևանքով,  դրա երկու շրջանառություններն էլ կխախտվեն:


Ազոտի ու ֆոսֆորի հոսքերն էկոհամակարգում

Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:

Ֆոսֆոր: Մեծ է ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի հնարավոր չիսպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ:
Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների ու բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակությանհետ: Շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում ու գետաբերաններում: Ջրում,ապարների լվացման ու լուծման արդյունքում, անօրգանական ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ: Անցնելովցամաքային էկոհամակարգ` հող, անօրգանական ֆոսֆորը  կլանվում է բույսերի կողմից և, սննդային շղթայի մասը դառնալով, փոխանցվում է էկոհամակարգի մյուս օրգանիզմներին: Մանրէների ազդեցությանը ենթարկվելով` բույսերի ու կենդանիների մնացորդները փոխակերպվում են անօրգանական ֆոսֆորի: Հետագայում սկսվում է ֆոսֆորի կրկնվողշրջանառությունը: Մակերևութային ջրերի միջոցով անօրգանական ֆոսֆորի մի մասն էլ անցնում է ջրայինէկոհամակարգեր` գերհագեցնելով դրանք:

Ֆոսֆորի, ինչպես նաև ազոտի միացությունները, ժամանակակից հողագործության կարևորագույն հանքայինպարարտանյութերն են հանդիսանում:

Այսպիսով, ֆոսֆորի ու ազոտի հոսքերի նվազման պատճառով, հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ: Բացի այդ կխախտվեն դրանց շրջանառությունները էկոհամակարգում:

Комментариев нет:

Отправить комментарий