понедельник, 15 июня 2015 г.

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1.Մենք ապրում ենք վատ միջավայրում,որի մեղավոր հենց մենք էնք:Օրինակ մեր բակում թերի է կատարվում աղբահանությունը,դրա պատճառով առաջանում է տհաճ օդ:Լավ է,որ մեր թաղամասում չկա գործարան դրա համար մեր թաղամասի օդ մաքուր է,կան Երևանում թաղամասեր, որտեղ կան գործարաններ,որտեղ օդը ավելի կեղտոտ է քան մնացաց թաղամասերում:Երևանի օդը համեմատած մյուս քաղաքների, ավելի մաքուր է:Հայաստանում  շատ կան քաղաքներ որոնց օդ շատ  կեղտոտ է օրինակ Ալավերդի,Հրազդան,Քաջարան,իսկ գյուղերից կարող եմ ասել միայն Թեղուտը:Այն միջավայրում,որտեղ ապրում էնք մենք մեղավոր են այն մարդիկ,որոնք առանց ինչ ինչ թույլատվության գործարաններ կամ հանքեր են կառուցում այնտեղ,որտեղ բնակավայր է:
2.Իմ առողջության վրա կոնկրոտ շրջակա միջավայրը չի ազդում,բայց կան մարդիկ,որոնց առողջության վրա ազդում է:Կան Հասաստանում քաղաքներ,որոնց բնակիչներ ունեն առողջական խնդիրներ:Աշխարում կան քաղաքներ,որտեղ գալիս է քիմիական անձրև և վնասում մարդկանց առողջությունը:Չինաստանում կան քաղաքներ,որտեղ վաճառվում է բալոներով օդ,ինձ թվում է,որ այդ քաղաքներում կլինեն այնպիսի մարդիկ ,որ չեն կարողանա գնեն այդ օդը և պիտի շնչեն կեղտոտ օդ և պարզե,որ կունենան առողջական խնդիրներ:
3.Ինձ թվում է,որ շրջակա միջավայրի պահպանության համար պետք է երեխային փոքր տարիքից սովորեցնել շրջակա միջավայրի կարեվորությունը:Երեխան փոքրուց պետք է հասկանա,որ եթե մարդ չվերահսկի շրջակա միջավայրը ոչ ոք չի վերահսկի:Իմ կարծիքով հասարակական վերահսկողությունը պիտի լինի այնպես,որ մեկը  մյուսին նկատողություն տա շրջակա միջավայրը կեղտոտելու համար, կամ օրինապահ մարմինները տուգանեն այդ մարդուն:Ամեն բակում,դպրոցում,բուհում պիտի կազմակերպվեն շաբաթօրյակներ, ծառեր տնկվեն:ԽՍՀՄ-ի տարիներին հասարակական վերահսկողությունը ավելի մեծ էր մարդիկ պարբերաբար կազմակերպում էին շաբաթօրյակներ ծառեր էին տնկվում,մարդիկ հսկում էին և խնամում ծառերը:
4.Անկեղծ ասաց ես դեռ ոչինչ չեմ անում,որպիսի բարելավեմ շրջակա միջավայրի որակը:Մեր դպրոցում  կազմակերպվում են շաբաթօրյակներ,ես  մասնակցում եմ ցանկանալով իմ փոքր ավանդ ներդնելու շրջակա միջավայրի բարելավման համար,բայց դա քիչ է:Ես ցանկանում եմ մինչև դպրոցը ավարտելը տնկել գոնե քսան ծառ:Երևի այս ձևով կկարողանամ բարելավեմ շրջակա միջավայրի որակը:Սկսել եմ աղբը թափել այնտեղ որտեղ,որ կա աղբարկղ, և իմ ընկերներին նկատողություն եմ տալիս եթե աղբը թափում են գետնին:Ես կցանկանայի,որ չաղտոտեյի բնությունը,բայց դա քսանմեկերորդ դարում անհնար է:Նույնիսկ մեքենա վարելով բնությանը վնաս ենք հասցնում:                       

Комментариев нет:

Отправить комментарий