Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց
չէր
տեսել:
Կարոտակեզ
սիրահարները
որոշում
են
զբոսանքի
գնալ
քաղաքից
դուրս:
Վարպետը
դիմում
է
քաղաքի
նշանավոր
կառապան
Վեսյոլի
Վարդանին
և
խնդրում
է,
որ
իրենց
տանի
քաղաքից
դուրս՝
շրջագայության:Վարդանը
սիրով
համաձայնում
է
և
կառքը
քշում
սարն
ի
վեր՝դեպի
Արագած
լեռան
փեշերը:Քաղաքից
դուրս
գալու
ժամանակ
Վարպետը
ծածուկ
կառապանին
հասկացնում
է,
որ
երբ
հասնեն
մոտակա
բլուրները,
մի
հարմար
պահի
այնպես
անի,
թե
իբր
ձեռքի
կնուտը
//մտրակ//
վայր
է
ընկել
ու
իրենց
մենակ
թողնի
կառքի
մեջ:Վեսյոլի
Վարդանին
էլ
էտ
էր
պետք:Երբ կառքը
սուրում
է
բլուրների
մոտով,
ու
ճանապարհը
խորդուբորդ
էր,
Վարդանը
թե՝
վա՜յ
Ավո՛
ջան,
կներես,
կնուտը
ձեռքիցս
վայր
է
ընկել,
իջնեմ
ման
գամ:Վարդանն
իջնում
է,
ջահել
սիրահարներն
իրենց
ազատ
զգալով
հրճվում,
ուրախանում
են,իսկ Վեսյոլի
Վարդանը,
երկար
ու
բարակ
ման
գալով
կնուտը,
գտնել
չի
կարողանում….Տարիներ
անց
Իսահակյանը
կրկին
Թիֆլիսից
գալիս
է
հայրենի
քաղաք,
բայց
այս
անգամ
արդեն
իր
տիկնոջ՝Սոֆիկի
հետ:Այնպես
է
լինում,
որ
բանաստեղծը
որոշում
է
զբոսանքի
դուրս
ելնել
իր
ծանոթ,
բայց
արդեն
ծերացած
կառապանի
կառքով:Երբ մի փոքր քաղաքից
հեռանում
են,
Վեսյոլի
Վարդանը
հիշում
է
տասնամյակներ
առաջ
Ավոյի
ապսպրանքը//հանձնարարություն//
և
դառնալով
նրան՝
ասում՝
հը՞,
ի՞նչ
կըսես,
կնուտը
գցե՞մ:Իսահակյանը
թե՝Վարդան
ջան,իզուր
նեղություն
մի՛
կրե,
կողքիս
կինս
է:
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած
զրուցում
էր
կրտսեր
գրող
ընկերների
հետ
կարծես
մի
պահ
նա
վերացավ
աշխարհից
ու
շշնջաց
.- Ախ
չմեռնեի,
թերակղզին
նորից
կղզի
դարձած
տեսնեի
… Մի՞
թե
այս
սքանչելի
գեղեցկությունը
թողնելու,
գնալու
ենք…-
Մի
մտածի,
վարպետ
ջան,
հալա
մի
տաս
տարի
էլ
կապրես — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու
բերանդ
կչորանար,
որ
մի
քսան,
երեսուն
տարի ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , —
խոսքը
եզրափակեց
վարպետր:Այդ խոսակցությունից
հետո
վարպետը
ապրեց
ևս
քսաներկու
տարի:
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել
գրել
անկողնումէ
պառկած:
Մի
անգամ
նրան
է
այցելում
մի
թղթակից:
Կինը
դիմում
է
գրող
ամուսնուն.-Ավո, դու չես կարծում,
որ
թղթակցի
հետ
զրուցելը
պառկած
վիճակում,
այն
էլ՝
անկողնում,
պատշաճ
չէ:-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում
է
կնոջը
մեծ
բանաստեղծը,-
եթե
կարծում
ես
այդպես
անհարմար
է,
նրա
համար
էլ
մի
անկողին
պատրաստիր: