
Հերացու մասին շատ քիչ կենսագրական տեղեկութուններ ունենք։
Մասնագիտական կրթությունը ստացել
է Կիլիկյան Հայաստանում։ Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում
ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ։
Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին։ 12-րդ դարի 60-ականներին արդեն ուներ
մեծ բժշկապետի համբավ։
Մխիթար Հերացին գրի է առել
բժշկական գրքեր, որոնցից բացի մասունքներից, ուրիշ ոչ մի բան մեզ չի հասել։ Նրա գիրքը
կոչւում է՝ «Ջերմանց մխիթարութիւն» և գրվել է 1184 թվականին, ժամանակի Գրիգոր կաթողիկոսի
առաջարկությամբ։
Հերացու մասնագիտական գրքերից
ո՛չ մեկը մեզ չի հասել, դրանցից մնացել են հատվածներ, որոնք պահվում են Մատենադարանում։

Հիմնականում հետաքրքրվել է
գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։
Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը աստվածն է՝ մշտնջենական, ոչնով չպայմանավորված,
բայց ամեն ինչի պատճառը հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական
գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ,
հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից
զրվանականությունը։ Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման
առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝
հունական պոլիթեիզմի, ստորկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական
աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը,
ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ
նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում
է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գորշողությունները,
վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության
բարձր ձև է։
Եզնիկ Կողբացին պաշտպանել է
չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝
կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն
Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության)մասին: