Պլատոնի և Արիստոտելի
հայացքներում ժամանակակից գիտնականները ընդգծում են շատ ընդհանրություններ, բայց Արիստոտելի
ուսմունքը էականորեն տարբերվում է Պլատոնից: Պլատոնի լեզվամտածողությունը գեղարվեստական-դիցաբանական
էր, իսկ Արիստոտելինը` ձևական-տրամաբանական: Իսկ Սոկրատեսի ուսմունքը դժվար է վերարտադրել,
քանի որ նա չի թողել ժառանգություններ: Ըստ Պլատոնի Սոկրատեսը << փիլիսոփայության
մարմնացում>> -է: Սոկրատեսը եղել է բազմակողմանի և հանրագիտակ մտածող և դրա համար
էլ ստացել է տարբեր մեկնաբանություններ նրա ուսմունքը:
Անտիկ ժամանակներում մարդիկ նույնպես ձգտել են ազատ լինել, բայց նրանցից քչերի մոտ է ստացվել կամ գուցե ես սխալ եմ: Օրինակ այն, որ Արիստոտելը փորձել է լինել ավելի պարզ և ազատ, իսկ Պլատոնը ոչ շատ պարզ և տրամաբանական: Իսկ վաղ ժամանակակից փիլիսոփայության
ուսումնասիրական առաջատարներն էին Դեկարտը, Սպինոզան, Լայբնիցը, Լոկը, Բերկլին, Հյումը
և Կանտը, չնայած փիլիսոփայությանն ավելի ազդեցիկ հավելումներ են կատարել այդ ժամանակաշրջանի
մտածողները, ինչպիսիք են Գալիլեյը, Գասենդին, Ռեյդը, Պասկալը, Նյուտոնը, Ուոլֆը, Մոնթեսքյոն,
Մալեբրանխեն, Բեյլը, Սմիթը և Ժան դ'Ալեմբերը։ Ժան Ժակ Ռուսոն կարևոր դեր էր խաղում
լուսավորության դեմ շարժման նախաձեռնության ժամանակ։ Վաղ ժամանակակից շրջանի մոտավոր
ավարտը հաճախ նշվում է Կանտի համակարգված փորձերով սահմանել մետաֆիզիկան, արդարացնել
գիտելիքները և համաձայնեցնել այս երկուսը բարոյականությամբ ու ազատությամբ։
Комментариев нет:
Отправить комментарий