Այսօրվա Երևանը լի է խնդիրներով: Խնդիրները տարբեր են և բազմազան: Կարևորագույն խնդիրներից մեկը կեղտոտ փողոցներն են, nրոնք տհաճ են բոլոր մարդկանց համար: Բայց հենց մենք էլ կեղտոտում ենք մեր մայրաքաղաքը: Իհարկե, այս ուղերձս չի հասնի հանրությանը, բայց պետք է մարդիկ հասկանան, որ կեղտոտում են իրենց միջավայրը: Կա ևս մեկ կարևոր խնդիր, դա մարդկանց անտարբերությունն է պատմական նշանակություն ունեցող շենքերի, դրանց ճակատագրի հանդեպ: Մարդիկ քանդում են իրենց անցյալը և հարստացնում իրենց գրպանը: Դա մեր երկրի այսօրվա դեմքն է: Բոլորը մտածում են միայն իրենց համար: Սևակը իր խոսքում շատ լավ է բնութագրում Երևանը, բայց ափսոս այսօրվա Երևանում չկա այդ բնութագրի 1%-ը: Անկախ ամեն ինչից ես սիրում իմ Երևանը, քանի որ ծնվածս օրվանից ապրում եմ այստեղ: Ինչքան էլ շատ են մեր մայրաքաղաքի խնդիրները, բայց, միևնույն է, ինձ համար Երևանը եղել է և կշարունակի լինել յուրահատուկ մի վայր ամբողջ աշխարհի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий