Թումանյանի պոեմները ինձ ներկայացրին կամ սովորեցրին ազգիս պատմությունը և ավանդույթները: Թումանյանը
պատմում է գրեթե ամեն ինչ մեր ազգի ավանդույթների մասին:
Հետաքրքիր էր այն, որ եթե
աղջիկը ամուսնանում էր, հետո բաժանվում և ետ վերադառնում` անկախ ամեն ինչից նրան տանը
չէին ընդունում և չէր ընդունում նաև եկեղեցին`
թույլ չէր տալիս թաղել հարազատների կողքին: Ծնողները մեղավոր էին, բայց չէին կարող
ավանդույթին դեմ լինել, քանի որ նրանց էլ գյուղի
ժողովուրդը չէր ընդունի:
Հետաքրքիր էր նաև Սարոյի և Մոսիի
պատմությունը: Իմ կարծիքով Մոսին ճիշտ էր, բայց նաև` դաժան: Մոսին նույնպես ավանդույթի
գերի էր և հենց ավանդույթը նրան խայտառակ արեց ամբողջ գյուղի առաջ:
Իմ կարծիքով Թումանյանի պոեմների մեջ աղջիկները եղել
են անբախտ կամ տղաներն են եղել անխելք, որովհետև գրեթե բոլոր պոեմներում էլ աղջիկները
մնում են առանց լիարժեք ամուսնու, բայց տղաներն էլ մեծ դեր են խաղացել և շատ անգամ
չեն հասկացել աղջկա սրտի ուզածը և հեռացել են:
Բայց ամեն դեպքում Թումանյանի գրած
ամեն մի տողի մեջ կա մի հիանալի բնորոշում կյանքի մասին:
Комментариев нет:
Отправить комментарий