Բնական և մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ:
Բնական ռեկրեացիոն ռեսուրսները բազմազան են և հիմա կտեսնենք մի քանի օրինակներ`
Նիագարայի ջրվեժը

Անխել ջրվեժ
Աշխարհի ամենաբարձր ջրվեժը, որը գտնվում է Հվ. Ամերիկայում՝ Վենեսուելայի Չուրուն գետի վերին հոսանքում: Այն ունի 1054 մ. բարձրություն: Այն կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ. հայտնաբերել է ջրվեժը:
Արարատ լեռ

Արարատի հիմքը ունի մոտ 130կմ եզրագիծ և գրավում է 1200ք.կմ տարածություն: Գագաթները բաժանվում են 2688մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով:Արարատի գագաթը պատված է հավերժական ձյունով (ստորին սահմանը՝ 4100-4250մ), որից սնվում են մոտ 30 սառցադաշտ: Սառցադաշտերը հարավարևմտյան լանջին իջնում են մինչև 3850մ:
Անթրոպոգենի սառցապատման հետքերն այստեղ նկատելի են 2800-3000մ բարձրությունների վրա: Զառիկող լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ`
Գոշավանք (նաև Նոր Գետիկ) - հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում։
Լուվր (ֆր.՝ Palais
du Louvre), նախկինում հանդիսանում էր ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ (ֆր.՝ Palais
des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում` ձախից Սենգետի, աջից` Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ² քառակուսի, որից 68,000-ը տրամադրված է ցուցահանդեսին:
Комментариев нет:
Отправить комментарий